Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Հայաստանի PASCH-դպրոցները

Հոդված

Հայաստանի Հանրապետությունում PASCH-նախաձեռնության շրջանակում համագործակցություն է ծավալվում յոթ հայկական դպրոցների հետ՝ Երևանում, Սարդարապատում, Ճամբարակում։

PASCH դպրոցի աշակերտուհիներ
PASCH դպրոցի աշակերտուհիներ© T.B.

PASCH-նախաձեռնության շրջանակում համագործակցություն է ծավալվում յոթ հայկական դպրոցների հետ.

  1. Երևանի թիվ 6 հիմնական դպրոց (DSD-I դպրոց)
  2. Երևանի թիվ 60 հիմնական դպրոց (DSD-I դպրոց)
  3. Երևանի պետական հումանիտար քոլեջ (DSD-I-Pro դպրոց)
  4. Երևանի թիվ 119 ավագ դպրոց (DSD-II դպրոց)
  5. Սարդարապատի միջնակարգ դպրոց (DSD-I դպրոց)
  6. Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոց (գերմաներենի խորացված ուսուցում, Գյոթե Ինստիտուտի աջակցային ծրագիր)
  7. Այբ կրթահամալիր (գերմաներենի խորացված ուսուցում, Գյոթե Ինստիտուտի աջակցային ծրագիր)
  8. Ե․Չարենցի անվ․ թիվ 25 դպրոց Գյումրիում (գերմաներենի խորացված ուսուցում, Գյոթե Ինստիտուտի աջակցային ծրագիր)

2012թ. փետրվարի 14-ին ԳԴՀ դեսպանի և ՀՀ կրթության նախարարի կողմից ստորագրված Փոխըմբռնման հուշագրով պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանի վերոնշյալ դպրոցներում գերմաներենի խորացված ուսուցման շուրջ:

Այս առավել սերտ համագործակցության շնորհիվ թիվ 6 և 60 դպրոցների երրորդից մինչև իններորդ դասարանների աշակերտները հնարավորություն կունենան մասնակցել գերմաներենի խորացված պարապմունքների: Թիվ 119 ավագ դպրոցի աշակերտների համար 10, 11 և 12-րդ դասարաններում նախատեսված է գերմաներենի խորացված ուսուցում, որը աշակերտներին թույլ կտա հանձնել DSD-2 գերմաներենի դիպլոմի քննություն: Քննությունը հաջողությամբ հանձնած աշակերտներն առանց հավելյալ լեզվական քննության կարող են ուսանել Գերմանիայի համալսարաններում:


դեպի էջի սկիզբ