Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Կոռուպցիայի կանխարգելում
Կոռուպցիա, © colourbox
2004թ. հուլիսի 30-ին կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ Դաշնային վարչարարության մեջ ընդգրկված հրահանգով սահմանվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնակայանում և արտերկրում ԳԴՀ դեսպանություններում կոռուպցիայի կանխարգելման խնդիրների իրավական շրջանակը։
Կոռուպցիայի կանխարգելում
2004թ. հուլիսի 30-ին կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ Դաշնային վարչարարության մեջ ընդգրկված հրահանգով սահմանվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնակայանում և արտերկրում ԳԴՀ դեսպանություններում կոռուպցիայի կանխարգելման խնդիրների իրավական շրջանակը: Այս հրահանգը հավակնում է մատչելի և սակավաթիվ կանոնակարգումների միջոցով հնարավորություներ ստեղծել անկաշառ, ազնիվ և թափանցիկ վարչարարական վարքագծի համար:
Բարոյական սկզբունքներն ու կոռուպցիայի մերժումը պետք է ամուր խարսխված լինեն արտգործնախարարության կենտրոնակայանի, ինչպես նաև արտերկում գործուղման մեջ գտնվող աշխատակիցների և դեսպանությունների տեղացի աշխատակիցների գիտակցության մեջ: Արտգործնախարարությունում և դեսպանություններում կոռուպցիայի կանխարգելման կարևորագույն քայլերից են աշխատակիցների ուշադրությունը խնդրին հրավիրելը, պաշտպանությունը հնարավոր կոռուպցիոն վտանգներից և բարձր բարոյաիրավական չափանիշների պահպանումը` որպես վարչարարական գործունեության անքակտելի բաղադրիչ:
Պարգևներ, անձնական նվերներ կամ այլ առավելություններ
Սկզբունքը մեկն է` արգելվո´ւմ է ընդունել:
Առանց ղեկավարության թույլտվության ինչպես արտգործնախարարության կենտրոնակայանի, այնպես էլ արտերկիր գործուղված և տեղացի աշխատակիցներն իրավունք չունեն իրենց պաշտոնին առնչյալ պարգևներ, նվերներ կամ այլ առավելություններ ընդունել: Բոլոր մյուս կանոնակարգումները զետեղված են ԳԴՀ ներքին գործերի նախարարության` պարգևներ կամ նվերներ ընդունելու` 2004թ. նոյեմբերի 8-ին դաշնային վարչարարության արգելանքի վերաբերյալ շրջաբերականում և արտգործնախարարության համապատասխան որոշումներում: Լրացուցիչ ցուցումներ և պատասխաններ կարող եք քաղել պարգևների, նվերների կամ այլ առավելությունների (հատկացումներ) ընդունման վերաբերյալ ԳԴՀ ներքին գործերի նախարարությանը կից կոռուպցիայի կանխարգելման նախաձեռնող խմբի մշակած հարցուպատասխանների հավաքածուից (անգլերեն տարբերակը տե´ս ներքևում): Արտգործնախարարությունում կոռուպցիայի կանխարգելման թեմայով հարցեր և ցուցումներ կարող եք տալ նաև` դիմելով արտգործնախարարության` կոռուպցիայի կանխարգելման հանձնակատարին (անգլերեն)