Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Աշխատանք, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն Գերմանիայում

Make it in germany

Make it in germany, © BMWi

26.02.2018 - Հոդված

Որպես ներգաղթի համար բաց երկիր՝ Գերմանիան շահագրգռված է ողջ աշխարհից որակյալ աշխատողների, ուսանողների և գիտնականների ներհոսքով: „Make it in Germany“  կայքէջն այսպիսի թիրախային խմբերի համար նախատեսված պաշտոնական բազմալեզու համացանցային պորտալ է: Այն Գերմանիա ներգաղթել ցանկացող որակյալ մասնագետներին տեղեկություններ է տրամադրում ներգաղթի քայլերը հաջողությամբ կազմակերպելու վերաբերյալ՝ սկսած հայրենիքում նախապատրաստվելու փուլից մինչև ժամանում և առաջին քայլերը Գերմանիայում:

Հղումների և տեղեկույթների այս ժողովածուն կդյուրացնի Ձեր մուտքը և մեկնարկը Գերմանիայում: Դուք այստեղ կգտնեք վիզայի դրույթների, աշխատանքային թույլտվությունների, արտասահմանյան ավարտական վկայականների ճանաչման, պահանջարկ վայելող մասնագիտությունների, ինչպես նաև Գերմանիայում կացությանը վերաբերող գործնական խորհուրդների վերաբերյալ:

Make it in Germany“  կայքէջի տեղեկույթները հասանելի են ինչպես գերմաներենով, այնպես էլ անգլերենով և ռուսերենով․

դեպի էջի սկիզբ