Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Համագործակցություն զարգացման քաղաքականության ոլորտում

Փոքր դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորումը Հայաստանի հետ Գերմանիայի՝ զարգացման ոլորտում համագործակցության բաղադրիչներից է: Դեսպանությունը կարող է արագ եւ ճկուն աջակցություն ցուցաբերել այնպիսի նախագծերի, որոնք ուղղված են կոնկրետ հրատապ խնդիրների լուծմանը, եւ կարող են բարելավել բնակչության, մասնավորապես՝ գյուղական բնակավայրերի հատկապես ամենից կարիքավոր խմբերի կենսապայմանները:

Առավելագույնը 10․000 եվրո դրամաշնորհների միջոցով դեսպանությունն օժանդակում է սոցիալական և տնտեսական նախագծեր՝ քաջալերելով հատկապես մայրաքաղաքից դուրս գտնվող գյուղական շրջաններին՝ դիմելու այս ծրագրին։ Հատուկ ուշադրության կարժանանան այն նախագծերը, որոնք միտված կլինեն կանանց, երեխաների, ներառական կարիքներ ունեցող մարդկանց և փախստականների կյանքի բարելավմանը։

2024 թվականին Գերմանիայի դեսպանությունն աջակցություն է ցուցաբերել Հայաստանում իրականացվող յոթ փոքր նախագծերի՝ ընդհանուր 59․951 եվրո գումարի չափով:

Փոքր դրամաշնորհային ծրագրերի համար օժանդակության հատկացման համար մանրամասն նախապայմաններին կարող եք ծանոթանալ ստորև տեղադրված տեղեկատվական թերթիկից։

Խնդրում ենք նկատի առնել, որ ծրագրային հայտերն ընդունվում են ամեն տարի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում։ 

Հայտերը պետք է ներկայացվեն միայն գերմաներեն կամ անգլերեն։ Հայտերը հնարավոր է ներկայացնել թղթային տեսքով կամ սկանավորված փաստաթղթի տեսքով և պետք է ներառեն ծրագրի երկու պատասխանատուների ստորագրությունները։

Հասցե․

Երեւանում Գերմանիայի դեսպանություն
Չարենցի 29, 0025 Երեւան, Հայաստան
Զարգացման համագործակցության բաժին
Էլ. հասցե՝ Ez@eriw.diplo.de
 
Application for financial support in implementing a micro-project


Antrag auf finanzielle Unterstützung zur Durchführung eines Kleinstprojektes
 

Այլ տեղեկություններ

դեպի էջի սկիզբ