Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Տվյալների պաշտպանություն՝ hամաձայն DSGVO 13-րդ հոդվածի

Հոդված

Ստորև կարող եք տեղեկանալ, թե այս կայքէջում երբ և ինչ տվյալներ են հավաքվում ու ինչպես են դրանք կիրառվում

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարարությունը և ԳԴՀ դեսպանությունները անձնական տվյալների օգտագործումն իրականացնում են եվրոպական «Տվյալների պաշտպանության հիմնարար կարգի» (DSGVO), «Տվյալների պաշտպանության մասին» ԳԴՀ օրենքի (BDSG), անհրաժեշտության դեպքում նաև օրենսդրական հատուկ կարգավորումների համաձայն: Ի կատարումն տեղեկատվական մեր պարտավորության (DSGVO, 13-րդ և 14-րդ հոդվածներ)՝ մասնավորապես տվյալների օգտագործման կարգը լուսաբանելու, ինչպես նաև Ձեր իրավունքները ներկայացնելու նպատակով ստորև տեղեկացնում ենք, թե ինչպես են օգտագործվում  Ձեր անձնական տվյալները, երբ Դուք դրանք տրամադրում եք մեզ մեր կայքից օգտվելիս,  մեզ հետ կապ հաստատելիս (հետադարձ կապի ձևաթղթի միջոցով, էլեկտրոնային փոստով, հեռախոսով կամ փոստով), կամ մեր լրատուին բաժանորդագրվելիս:  

1․ Հիմնական դրույթներ

1․1․ Պատասխանատու մարմինը և տվյալների պաշտպանության հանձնակատարը.

Դիվանագիտական ծառայության մասին  օրենքի (GAD) 2-րդ հոդվածի համաձայն Արտաքին գործերի նախարարությունը (կենտրոնակայան) և նրա՝ արտերկրում գործող ներկայացուցչությունները միասին կազմում են մեկ միասնական դաշնային մարմին:

Համաձայն DSGVO 4-րդ հոդվածի 7-րդ կետի՝ անձնական տվյալների օգտագործման պատասխանատուն Արտաքին գործերի նախարարությունն է.

Auswärtiges Amt

Werderscher Markt 1

10117 Berlin

Գերմանիա/Germany

Հեռ.՝ +49 (0)30 18 17-0

Քաղաքացիների սպասարկման բաժին՝ +49 (0)30 18 17-2000

Ֆաքս՝ +49 (0)30 18 17-3402

Քաղաքացիների սպասարկման բաժին. հետադարձ կապի ձևաթուղթ (անգլերեն) 

Արտաքին գործերի նախարարության տվյալների պաշտպանության հանձնակատարին կարող եք դիմել հետևյալ կապի միջոցներով.

Datenschutzbeauftragte/r des Auswärtigen Amts

Auswärtiges Amt

 Werderscher Markt 1

10117 Berlin

Գերմանիա/Germany

Հեռ.՝ +49 (0)30 18 17-7099

Ֆաքս՝ +49 (0)30 18 17-5 7099

Տվյալների պաշտպանության հանձնակատար. հետադարձ կապի ձևաթուղթ (անգլերեն)

Տվյալների պաշտպանության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել նաև դեսպանություններում տվյալների պաշտպանության համար պատասխանատու անձանց: Ստորև՝ այս հրապարակման 8-րդ կետում նշված է, թե ինչպես կարող եք կապ հաստատել Երևանում Գերմանիայի դեսպանության՝ տվյալների պաշտպանության համար պատասխանատու անձի հետ։

1․2․ Անձնական տվյալներ

Անձնական տվյալներ են բոլոր այն տեղեկությունները, որոնք վերաբերում են նույնականացված  ֆիզիկական անձանց կամ այն ֆիզիկական անձանց, որոնց հնարավոր է  նույնականացնել (նույնականացվելիք): Նույնականացվելիք համարվում են այն ֆիզիկական անձինք, որոնք կարող են նույնականացվել ուղղակիորեն կամ անուղղակիորեն, մասնավորապես տարբերակմաան այնպիսի դասակարկմամբ, ինչպիսին ազգանունն է, տարբերանիշը, վայրի մասին տվյալները, առցանց նույնականացման համարը (DSGVO 4-րդ հոդված, 1-ին կետ):

1․3․ Օգտագործման իրավական հիմքերը

Մենք Ձեր անձնական տվյալներն օգտագործում ենք համաձայն

  • DSGVO 6-րդ հոդվածի 1-ին պարբերության ա) կետի, եթե Դուք տվել եք Ձեր համաձայնությունը տվյալներն օգտագործելու համար (օրինակ՝ լրատուն առաքելու համար),
  • DSGVO 6-րդ հոդվածի 1-ին պարբերության ա) կետի, եթե օգտագործումն անհրաժեշտ է որևէ պայմանագրի կատարման կամ նախապայմանագրային որևէ գործողության համար,
  • DSGVO 6-րդ հոդվածի 1-ին պարբերության ա) կետի, եթե օգտագործումն անհրաժեշտ է մեզ վերաբերող իրավական պարտավորության կատարման համար,
  • DSGVO 6-րդ հոդվածի 1-ին պարբերության ա) կետի, եթե տվյալ անձի կամ մեկ այլ ֆիզիկական անձի կենսական նշանակության շահը պահանջում է անձնական տվյալների օգտագործում,
  • DSGVO 6-րդ հոդվածի 1-ին պարբերության ա) կետի և BDSG 3-րդ պարագրաֆի, եթե օգտագործումը անհրաժեշտ է հանրային շահից բխող կամ պետական իշխանություն գործադրելու նպատակով մեզ պատվիրակված հանձնարարությունը իրականացնելու համար (օրինակ՝ հարցումներին պատասխանելը): Արտաքին գործերի նախարարության և նրա արտերկրյա ներկայացուցչությունների հանրային խնդիրներից է  մասնավորապես հասարակայնության հետ աշխատանքը և արտերկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը (տե՛ս Արտաքին ծառայության մասին օրենքի (GAD) 1-ին հոդվածը):

2․ Տվյալների օգտագործում, որը կապված է կայք մուտք գործելու հետ


2․1․ Տվյալների գրանցում

Սույն կայք կատարած բոլոր այցերի և որոնումների վերաբերյալ տվյալները ժամանակավորապես պահպանվում են արձանագրային թղթապանակի մեջ և օգտագործվում: 

Օգտագործումները վերլուծելու նպատակով կիրառվող matomo «թրեքինգ» գործիքը կայքից օգտվողից անձնական տվյալներ չի պահանջում:

Բացի այդ՝ Ձեր IP-հասցեն անանունացվում է, այնպես որ կայքից օգտվողներին հնարավոր չէ հետագայում հետևել:

«Թրեքինգ» գործիքը գործարկվում է Գերմանիայում գտնվող BSI արտոնագրված ցանցային ապահով գոտիներից մեկում՝ սեփական սերվերների վրա, այնպես որ թրեքինգային որևէ տվյալ դրսում հայտնվել չի կարող:

Բացի այդ՝ Դուք Ձեր բրաուզերում կարող եք այնպիսի կարգավորումներ ընտրել, որ Ձեր այցը առհասարակ չգրանցվի և չվերլուծվի (Do-Not-Track կարգավորում): Բրաուզերի փոփոխականը «թրեքինգ» գործիքին ազդարարում է՝  արդյոք այցելուն ցանկանո՞ւմ է «թրեքինգ» գործիքի միջոցով հաշվառվել, թե՞ ոչ:    

Տեղեկանալու համար՝ ինչպես կարելի է կարգավորել Ձեր բրաուզերը, Դուք կարող եք որոնման որևէ համակարգում ներմուծել, օրինակ,“Do not track aktivieren (Ձեր բրաուզերի անունը)“:

JavaScript-Tracking-ի միջոցով պահպանվում են հետևյալ տվյալները.

  • հարցում (պահանջվող նիշքի/տեղեկույթի անունը), հարցման ամսաթիվն ու ժամը
  • բրաուզերի տեսակը/ տարբերակը (օր.՝ Firefox115.0)
  • բրաուզերի լեզուն (օր.՝ գերմաներեն)
  • կիրառվող համակարգը (օր.՝ Windows 11)
  • սարքի տեսակը, մոդելը, ապրանքանիշը
  • էկրանի լուծաչափը
  • օգտագործվող  հավելվածներ (plugin) (օր.՝ Flash, Java)
  • Referred URL (նախորդիվ այցելած էջեր)
  • անանունացված IP հասցե
  • երկիր, շրջան, քաղաք
  • ներբեռնումներ (Downloads)
  • քլիքներ (klicks)
  • ուղարկված ձևաթղթերի քանակը (կախված նպատակի ձևակերպումներից)

2.2. Ժամանակավոր քուկիներ

Կան էջեր, որոնցում նավարկումը դյուրացնելու նպատակով կիրառվում են են այսպես կոչված ժամանակավոր քուկիներ (կոչվում են նաև Session Cookies): Այս քուկիներն անձնական տվյալներ չեն պարունակում և էջը փակելուց հետո դադարում են գործել: Ապրանքների զամբյուղից օգտվելու ժամանակ  նույնպես կիրառվում են քուկիներ, որոնք էջը փակելուց հետո նույնպես դադարում են գործել:

Չեն կիրառվում այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն կտային հետևելու կայքի այցելուի որոնման վարքագծին:

2.3. Սոցմեդիա-հավելվածների (Plug-in) կիրառում

Ներկայում մենք կիրառում ենք հետևյալ սոցմեդիա-հավելվածները՝ ֆեյսբուք, թվիթեր, ինստագրամ և յութուբ (google)՝ օգտագործելով այսպես կոչված «կրկնակի քլիք լուծումը»: Դա նշանակում է, որ երբ Դուք այցելում եք մեր էջ, սկզբում ոչ մի անձնական տվյալ հավելվածին չի փոխանցվում: Միայն այն ժամանակ, երբ Դուք սեղմում եք սոցցանցերի ակտիվացման վրա, Ձեր անձնական տվյալները Ձեր կողմից փոխանցվում են համապատասխան հավելվածին և պահպանվում այնտեղ (եթե հավելվածն ամերիկյան է՝ ԱՄՆ-ում): Մենք սոցմեդիա-հավելվածներից օգտվում ենք Ձեզ հետ և այլ օգտատերերի հետ շփման միջոցով մեր տեղեկատվությունը ավելի հետաքրքիր մատուցելու համար:

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ սոցիալական ցանցերը, համաձայն տվյալների օգտագործման իրենց կանոնադրության, պահպանում և կոմերցիոն նպատակներով օգտագործում են իրենց այցելուների (օգտատերերի) տվյալները (օրինակ՝ անձնական տեղեկություններ, IP-հասցե և այլն): Սոցիալական ցանցերի կողմից տվյալների օգտագործման մասին տեղեկություններ կարող եք քաղել սույն հղումներից (անգլերեն կամ գերմաներեն).

Facebook, Twitter, Instagram, Youtube (Google)

Գերմանիայի արտգործնախարարությունը որևէ ազդեցություն չունի սոցիալական ցանցերի կողմից տվյալների գրանցման և դրանց հետագա օգտագործման վրա: Թե ինչ ծավալով, որ վայրում և ինչ ժամկետով են տվյալները պահպանվում, որքանով են ցանցերն իրականացնում տվյալները ջնջելու ընթացիկ պարտավորությունները, տվյալների ինչպիսի վերլուծություններ և կապակցումներ են տեղի ունենում և ում են դրանք փոխանցվում, մենք չենք կարող ճշտել: 

Ուստի խնդրում ենք ուշադիր ստուգել, թե անձնական ինչ տվյալներ եք Դուք տրամադրում սոցիալական ցանցերին մեր էջն օգտագործելու միջոցով: Եթե Դուք չեք ցանկանում, որ սոցիալական ցանցերը մեր էջի միջոցով Ձեր հաղորդակցության ժամանակ ստանան Ձեր անձնական տվյալները, մեզ հետ կապ հաստատեք այլ ճանապարհով, օրինակ՝ հետադարձ կապ հաստատելու ձևաթղթով (Kontaktformular), որը տեղադրված է այս կայքում:

2.4.Գուգլ քարտեզներ (Google Maps)

Մեր կայքում ներառված է «Գուգլ» ընկերության կողմից առաջարկվող քարտեզային ծառայությունը: Այդ ծառայությունից օգտվելու (քարտեզը քլիքով ակտիվացնելու) դեպքում Գուգլը օգտագործում է ծառայությունից օգտվողների անձնական տվյալները, մասնավորապես՝ IP-հասցեները և գտնվելու վայրի մասին տվյալները, որոնք, սակայն, չեն հավաքվում առանց Ձեր համաձայնության (որպես կանոն դա կատարվում է շարժական սարքերի կարգավորումների շրջանակում):

Ծառայությունը մատուցում է հետևյալ ընկերությունը.

Google Ireland Limited, Gordon House, Barrow Street, Dublin 4, Irland

Կայք՝ https://maps.google.de

Տվյալների պաշտպանություն՝ https://policies.google.com/privacy

Տվյալների հավաքումն անջատելու հնարավորություն (Opt-Out-Pluginhttp://tools.google.com/dlpage/gaoptout?hl=de

3․ Անձնական տվյալների օգտագործումը Ձեր կողմից մեզ հետ կապ հաստատելու շրջանակում

Երբ Դուք կապ եք հաստատում մեզ հետ, Ձեր տրամադրած տվյալները (Ձեր անունը, էլ. հասցեն, նաև Ձեր հասցեն, հեռախոսահամարն ու ֆաքսը), ինչպես նաև փոխանցված բովանդակային տեղեկությունները (անհրաժեշտության դեպքում նաև անձնական տվյալները) Ձեզ հետ կապ հաստատելու և Ձեր խնդրանքը կամ հարցումը դիտարկելու նպատակով լրացվում և պահպանվում են համաձայն գրավոր նյութերի պահպանման համար գրանցամատյանների վերաբերյալ ցուցումներում սահմանված ժամկետների և Դաշնային նախարարությունների միասնական գործավարական կանոնակարգի: (GGO)

Եթե Ձեր խնդրանքի կամ հարցման համար մենք իրավասու չենք, այդ դեպքում առանց համաձայնության, սակայն տվյալների պաշտպանությունը ապահովելով դրանց փոխանցումը այլ երկրամասային կամ դաշնային կառույցի կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե համարվի, որ փոխանցումը հետապնդում է պատասխան ստանալու նպատակ՝ ի շահ Ձեզ, և որ որևէ զգայուն, խիստ անձնական տվյալ վտանգված չէ ըստ DSGVO 6-րդ հոդվածի 1-ին պարբերության e կետի, BDSG 3-րդ և 25-րդ հոդվածների, ինչպես նաև BDSG 23-րդ հոդվածի 1-ին պարբերության 1-ին կետի:

4․ Լրատուի առաքում

Դուք կարող եք բաժանորդագրվել մեր լրատուներին, որոնց միջոցով  մենք տեղեկացնում ենք Արտգործնախարարության նորությունների մասին, հրապարակում մամլո հաղորդագրություններ կամ ճամփորդական և անվտանգային ցուցումներ:

Մեր լրատուների բաժանորդագրության համար մենք կիրառում ենք այսպես կոչված Double-opt-in մեթոդը: Դա նշանակում է, որ մենք Ձեր գրանցվելուց հետո Ձեր նշած էլեկտրոնային հասցեին ուղարկում ենք էլեկտրոնային նամակ, որում Ձեզ խնդրում ենք հաստատել, որ Դուք ցանկանում եք, որ լրատուն առաքվի Ձեզ: Միայն էլեկտրոնային նամակում նշված հղումը հաստատելուց հետո է, որ Ձեր էլեկտրոնային հասցեն պահպանվում է մեզ մոտ՝ լրատուն հետայդու առաքելու նպատակով: Եթե Դուք 24 ժամվա ընթացքում չեք հաստատում Ձեր գրանցումը, տեղեկություններն ինքնաբերաբար ջնջվում են:

Լրատուն ստանալու համար տված Ձեր համաձայնությունը Դուք կարող եք յուրաքանչյուր պահի հետարկել՝ դադարեցնելով բաժանորդագրությունը: Հետարկումը կարող եք իրականացնել այն էլեկտրոնային նամակում առկա հղմամբ, որով ուղարկվել է հերթական լրատուն: 

5․ Տպագիր նյութերի պատվիրում

Եթե ցանկանում եք մեր կայքի միջոցով պատվիրել բրոշյուրներ, եռածալ թերթիկներ կամ այլ տպագիր նյութեր, ապա Ձեր պատվերն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են Ձեր հետևյալ անձնական տվյալները.

  • անուն, ազգանուն
  • փողոց, տուն
  • ինդեքս և վայր
  • էլ. հասցե

Այն դեպքում, երբ մեզ չի հաջողվում պատվերը լիարժեքորեն իրականացնել, Ձեր տրամադրած տվյալները (առաքող ընկերություն կամ այլ հիմնարկներ ու կառույցներ, որոնք առաքում են պատվիրված նյութը) փոխանցվում են երրորդ կողմին: Ձեր տվյալների օգտագործման իրավական հիմքը Ձեր համաձայնությունն է՝ ըստ DSGVO 6-րդ հոդվածի 1-ին պարբերության a կետի: Քանի դեռ վերևում նշված տվյալները չկան, պատվերը չի կարող ընդունվել և իրականացվել:

Ձեր տրամադրած տվյալները պատվերի կատարումից 90 օր անց ջնջվում են:

6․ Միջոցառումներ, մամուլի և հասարակայնության հետ տարվող աշխատանք

Իրենց հանձնառությունների կատարման շրջանակում ԳԴՀ արտգործնախարարությունը և արտերկրում Գերմանիայի դեսպանությունները հանդես են գալիս որպես ամենատարբեր միջոցառումների կազմակերպիչներ կամ համակազմակերպիչներ:

Հրավերի կամ որևէ միջոցառման մասնակցության համար մենք օգտագործում ենք անձնական տվյալներ (անուն, հասցե և այլն), որոնք մեզ են տրամադրվել հաղորդակցային տարբեր միջոցներով, օրինակ՝ ձևաթղթի, համացանցային ձևաթղթի լրացման միջոցով, էլեկտրոնային նամակով, հեռախոսով կամ այցեքարտ տրամադրելու միջոցով:

Թե ինչպիսի անձնական տվյալներ են այդպիսով փոխանցվում մեզ, կախված է այս կամ այն ձևաթղթից, տվյալների ներմուծման այս կամ այն ձևաչափից կամ զրույցի ժամանակ քաղված տվյալներից:

6․1․ Ուղեկցող անձանց տվյալների հավաքում

Միջոցառումների պատշաճ կազմակերպման համար հավաքվում և օգտագործվում են նաև հրավիրյալ մասնակիցներին ուղեկցող անձանց տվյալները: Այս անձանց, ինչպես նաև մյուս բոլոր այն անձանց դեպքում, որոնց տվյալները հավաքվում են, գործում են 7-րդ կետում թվարկված իրավունքները:

6․2․ Տվյալների հավաքում հանրայնորեն հասանելի աղբյուրներից

ԳԴՀ արտգործնախարարությունը հավաքում և օգտագործում է նաև տվյալներ, որոնք կարելի է ձեռք բերել հանրայնորեն հասանելի աղբյուրներից, օրինակ՝ այս կամ այն անձի կայքից և կամ հանրայնորեն հասանելի տեղեկատուներից:

6․3․ Տվյալների հավաքմանը հաջորդող քայլերը

Անձնական տվյալները առանց թույլտվության չեն փոխանցվում երրորդ անձանց, այլ պահվում և օգտագործվում են մեր ներքին օգտագործման, ինչպես նաև միջոցառումների կազմակերպման (հյուրերի ցանկի կազմում, անձի ստուգում՝ ներս թողնելու նպատակով և այլն) նպատակով: Մենք կարող ենք դրանք փոխանցել մեկ կամ մի քանի կողմերի, որոնք մեր հանձնարարությամբ  և մեր անունից անձնական տվյալները կօգտագործեն բացառապես ներքին նպատակներով:

Կախված միջոցառման տեսակից՝ մեկ այլ գործընկեր-հաստատության հետ միասին մենք կարող ենք հանդես գալ նաև որպես համակազմակերպիչ:  Այս դեպքում միջոցառման նպատակներին ծառայելու համար հավաքված տվյալները փոխանցվում են մեր գործընկեր-հաստատությանը, սակայն օգտագործվում են բացառապես միջոցառման պատշաճ ընթացքն ապահովելու նպատակով: Յուրաքանչյուր առանձին դեպքում միջոցառման կազմակերպման շրջանակում նշվում է, թե որոնք են այդ գործընկեր-հաստատությունները:

Տվյալները պահպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ են միջոցառումների կազմակերպման և իրականացման, ինչպես նաև հասարակայնության հետ աշխատանքի ոլորտում առկա հանձնարարությունների կատարման համար:

Որպես գրությունների/հրավերների հասցեատեր՝ Դուք ցանկացած ժամանակ կարող եք անհամաձայնություն հայտնել հետագա գրությունների/հրավերների առաքմանը:

6․4․ Լուսանկարում

ԳԴՀ արտգործնախարարության և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների մամուլի և հասարակայնության հետ աշխատանքի համար միջոցառումների և հանդիպումների ժամանակ արվում և հրապարակվում են լուսանկարներ, որոնց մեջ, հնարավոր է, հստակ ճանաչելի լինեք նաև Դուք: Դուք կարող եք անհամաձայնություն հայտնել լուսանկարմանը կամ արված լուսանկարի հրապարակմանը: Այդ դեպքում խնդրում ենք անմիջապես դիմել լուսանկարչին կամ Ձեր անհամաձայնությունը հայտնել՝ օգտվելով հետադարձ կապի վերոնշյալ տվյալներից: 

Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք որևէ ազդեցություն չունենք մամուլի և լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից արվող (լուսա)նկարահանումների վրա: Նրանք առաջնորդվում են սեփական պատասխանատվությամբ՝ համաձայն DSGVO-ի:

7․ Ձեր իրավունքները

7․1․ Ձեզ առնչվող անձնական տվյալների առումով Դուք մեր նկատմամբ ունեք հետևյալ իրավունքները.

  • Տեղեկություն ստանալու իրավունք, DSGVO, 15-րդ հոդված
  • Տվյալը ճշտելու իրավունք, DSGVO, 16-րդ հոդված
  • Տվյալը ջնջելու իրավունք (այսպես կոչված «Մոռացվելու իրավունք»), DSGVO, 17-րդ հոդված
  • Օգտագործումը սահմանափակելու իրավունք, DSGVO, 18-րդ հոդված
  • Տվյալների փոխանցելիության իրավունք, DSGVO, 20-րդ հոդված
  • Օգտագործման դեմ անհամաձայնության իրավունք, DSGVO, 21-րդ հոդված

 7․2․

Եթե Ձեր անձնական տվյալներն օգտագործվում են Ձեր համաձայնությամբ (օրինակ՝ լրատուի համար), Դուք իրավունք ունեք ցանկացած ժամանակ կասեցնել այն՝ առանց նշելու պատճառը: Համաձայնությունը չեղարկելիս  մինչ այդ տրված համաձայնության հիման վրա տվյալների օգտագործման իրավաչափությունը չի սասանվում (DSGVO, 7-րդ հոդված, 3-րդ պարբերություն):

7․3․

Բացի այդ՝ Դուք իրավունք ունեք մեր կողմից Ձեր անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ բողոք ներկայացնել Տվյալների պաշտպանության վերահսկիչ որևէ մարմնի (DSGVO, 77-րդ հոդված): ԳԴՀ արտգործնախարարության  և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների համար իրավասու վերահսկիչ մարմինն է.

Der Bundesbeauftragte für den Datenschutz und die Informationsfreiheit

Graurheindorfer Straße 153

D-53117 Bonn

8․ Դեսպանության՝ տվյալների պաշտպանության հարցերով ներկայացուցիչ

դեպի էջի սկիզբ