Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Գերմանական հաստատությունները Հայաստանում
Գերմանական քաղաքական հիմնադրամները Հայաստանում
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի՝ հարավկովկասյան երկրների համար իրավասու տարածաշրջանային գրասենյակը գտնվում է Թբիլիսիում:
Ղեկավար՝ Մարսել Ռյոթիգ
Հիմնադրամը գրասենյակ ունի նաև Հայաստանում, որն իրականացնում է Հայաստանին վերաբերող ծրագրերը՝ Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի հովանու ներքո: Գրասենյակի ղեկավար՝ Նաիրա Գևորգյան
Հասցե՝ Երևան 0002, Մոսկովյան փող. 31, 76/1
Հեռ․՝ +37410 536913
Էլ․ փոստ՝ armenia@fes.de
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի նախագծերը Հայաստանում իրականացվում են Թբիլիսիում գտնվող տարածաշրջանային գրասենյակի ու նրա երևանյան մասնաճյուղի կողմից։
«Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար՝ Շտեֆան Մալերիուս
Երևանյան գրասենյակի ղեկավար՝ Լիանա Մարուքյան
Հասցե՝ Վ․ Սարգսյան փ․10, 3-րդ հարկ, գրասենյակ 92 (Պիացցա Գրանդե բիզնես կենտրոն), Երևան 0010
Հեռ.՝ +374-12545115
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի կայքը
Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակը գտնվում է Թբիլիսիում: Գրասենյակի ղեկավար՝ դր․ Սոնյա Կատարինա Շիֆերս
2017թ․-ից Հայաստանում գործում է նաև Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հարավկովկասյան տարածաշրջանային ներկայացուցչության հայաստանյան գրասենյակը․
Հայաստանյան գրասենյակի համակարգողներ՝
Էվիյա Հովհաննիսյան (ժողովրդավարություն, տարածաշրջանային հարցեր, հակամարտություններ)
Մկրտիչ Դալլաքյան (կլիմայի փոփոխություն ու շրջակա միջավայր)
Հասցե՝ Նալբանդյան փ․ 50, բն․ 6, 0010 Երևան
Հեռ․՝ (+374 10) 583234
Էլ. փոստ՝ info@am.boell.org
Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի կայքէջ՝ անգլերեն
Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակը գտնվում է Թբիլիսիում և իրավասու է նաև Հայաստանում իրականացվող ծրագրերի համար։
Ղեկավար՝ Կատրին Բանախ
Հայաստանում իրականացվող ծրագրերի համակարգող՝ Արմեն Գրիգորյան
Էլ․ փոստ՝ armen.grigoryan@freiheit.org
Այլ տեղեկություններ հիմնադրամի մասին կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ www.freiheit.org/south-caucasus
Համագործակցություն զարգացման քաղաքականության ոլորտում
Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ)), օժանդակում է զարգացող, անցումային և կայացած արդյունաբերություն ունեցող երկրների ժողովրդին և հասարակությանը սեփական ապագան ստեղծելու և կյանքի պայմանները բարելավելու գործում:
GIZ-ը հիմնադրվել է 2011 թ. հունվարի 1-ին: Այն մեկ հարկի տակ է միավորել Գերմանիայի զարգացման ծառայություններ ընկերության (Deutscher Entwicklungsdienst (DED) GmbH), Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (Deutsche Gesellschaft für Technische Zusammenarbeit (GTZ) GmbH) և Կարողությունների զարգացման գերմանական միջազգային կազմակերպության (Inwent) բազմամյա փորձը: Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը ԳԴՀ դաշնային գործակալություն է: Այն սատարում է Գերմանիայի կառավարությանը՝ կայուն զարգացմանն ուղղված միջազգային գործակցության շրջանակում սահմանած նպատակներին հասնելու հարցում: Այն նաև ընդգրկված է համաշխարհային կրթական գործունեության մեջ:
Հայաստանում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակ.
Հասցե՝ Երևան 0010, Հանրապետության փ․ 59
Հեռ.՝ (+374-10) 510060
Գրասենյակի ղեկավար՝
Մադլեն Ռաուշենբերգեր
Էլ. փոստ՝ giz-armenia@giz.de
Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հղումով (անգլերեն).
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) Հայաստանում
Վերականգնման վարկերի բանկը (KfW) Հայաստանի և Գերմանիայի միջև զարգացմանն ուղղված քաղաքականության շուրջ համագործակցության ոլորտը սպասարկող ֆինանսական հաստատությունն է:
Վերականգնման վարկերի բանկի՝ Թբիլիսիում գտնվող գրասենյակն իրավասու է նաև Հայաստանի համար, սակայն KfW բանկը Երևանում նույնպես իր գրասենյակն ու ներկայացուցիչներն ունի։
Վերականգնման վարկերի բանկի երևանյան գրասենյակի հասցեն՝
Երևան 0010, Հանրապետության փ․ 59
Հեռ.՝ +374 10 510069
էլ․ փոստ՝ kfw.eriwan@kfw.de
Կովկասում տարածաշրջանային գրասենյակի ղեկավար՝
Բիրգիթ Հոլդերիդ-Կրես
Հասցե՝ Վրաստան, Թբիլիսի 0103, Ելենե Ախվլեդիանի Ագմարթի 4
Հեռ.՝ (+995 32) 2550314
Ֆաքս՝ (+995 32) 550319
Էլ. փոստ՝ kfw.tbilisi@kfw.de
Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջազգային ծրագրերը․ Հայաստան
Միջազգային միգրացիայի և զարգացման կենտրոնը (CIM) Գերմանիայի կողմից վարվող զարգացման քաղաքականության ոլորտում կադրեր միջնորդող հաստատություն է:
CIM-ը մասնագետների և ղեկավար-կազմակերպիչների է միջնորդում Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, ինչպես նաև արևելյան և հարավային Եվրոպայում աշխատելու համար:
Հյուրընկալ երկրի գործընկերներն իրազեկ և ինքնուրույն գործատուներ են հանրային ծառայության, մասնավոր տնտեսության, քաղաքացիական հասարակության ոլորտներից: Այս գործընկերների համար գերմանական աշխատաշուկայում մասնագետներ են փնտրվում և Եվրամիության երկրներից, և նաև գործընկեր երկրներից փորձագետներ, ովքեր Գերմանիայում կրթություն են ստացել և ցանկանում են վերադառնալ հայրենիք:
Հայաստանում CIM-մասնագետների միջնորդ և սպասարկող կազմակերպությունը Գերմանական Միջազգային համագործակցության ընկերությունն է (GIZ):
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ կայքում (անգլերեն).
Արդեն շուրջ 20 տարուց ի վեր Խնայդրամարկղային բանկերի հիմնադրամը (Savings Banks Foundation for international Cooperation (SBFIC)) զարգացող և անցումային երկրներում ներկայացնում և հասանելի է դարձնում գերմանական խնայդրամարկղային բանկերի փորձը: Հիմնադրամն աջակցում է այն ֆինանսական հաստատություններին, որոնք տեղական, տարածաշրջանային կամ ազգային մակարդակում խրախուսում են տնտեսական և սոցիալական շարունակական զարգացումը՝ առաջարկելով առկա պահանջարկին համապատասխանող բանկային ծառայություններ:
Հայաստանում ծրագրերի թիմի ղեկավար՝
Էրիկ Բյոթխեր
Էլ. փոստ՝ Eric.Boettcher@Sparkassenstiftung.de
Հայաստանյան գրասենյակի հասցե՝
Երևան 0010, Հանրապետության փ․ 59
Մանրամասն տեղեկություններ կարող եք քաղել հետևյալ հղումով.
Հիմնադրամի ծրագրերը Հայաստանում
Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ) Հայաստանում ներկայացված է առանձին գրասենյակով: Հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգողն է Նելլի Թումասյանը:
Հասցե՝ Զաքյան փ․ 5/1
Հեռ.՝ (+374 10) 56 52 35
Էլ. փոստ՝ armenien@irz-post.de
Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը Հայաստանում (անգլ.)
Գերմանական տնտեսական միավորումը SES՝ Ավագ փորձագետների ծառայության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ SES-ը թոշակի անցած մասնագետներից և մասնագիտական դադարի մեջ գտնվող փորձագետներից (Weltdienst 30+) բաղկացած կազմակերպություն է, որը հնարավոր է դարձնում փորձագետների գիտելիքի և փորձի փոխանցումը արտասահմանում և Գերմանիայում։ Գերմանական տնտեսական միավորումն աջակցում է հայկական ընկերություններին ծրագրին դիմելու և փորձագետներին Հայաստան հրավիրելու հարցում։
«Ավագ փորձագետների ծառայության» հայաստանյան ներկայացուցիչ՝
Շուշաննա Թադևոսյան
Էլ․ փոստ՝ shushanna.tadevosyan@dwv.am
Գերմանական տնտեսական միավորում
Հասցե՝ Սայաթ-Նովա 19, Երևան
Մանրամասն տեղեկություններ ստորև նշված հղումով (գերմաներեն, անգլերեն).
Ավելի քան 60 տարի «Գերմանական Կարիտաս միությունն» իր «Կարիտաս ինտերնացիոնալ» կառույցով Գերմանիայի Եպիսկոպոսաց համաժողովի անունից աշխարհով մեկ աջակցում է կարիքի մեջ գնտվող և աղետներից տուժած մարդկանց: Բացի այդ` «Կարիտասը ինտերնացիոնալը» խրախուսում է բնակչության հատկապես ոչ արտոնյալ խմբերի` երեխաների և դեռահասների, տարեցների, հիվանդների և հաշմանդամների սոցիալական զարգացումը:
«Արդյունավետ օգնություն` ինքնօգնությանը». սա է ընտրված ռազմավարությունը: Պատերազմների և բնական աղետների պարագայում սա նշանակում է ոչ միայն անհրաժեշտ ընթացիկ օգնության կազմակերպում, այլև տուժածների ակտիվ ներգրավվում հետևանքների վերացման և վերականգնման գործին: Սոցիալական նախագծերում սա նշանակում է աջակցություն երեխաներին, տարեց և հիվանդ մարդկանց, ինչպես նաև հաշմանդամներին` հասնելու այնպիսի վիճակի, որ իրենք կարողանան հետագայում իրենց ուժերով հոգալ իրենց ապագայի մասին:
Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության գլխամասային գրասենյակը գտնվում է Գյումրիում.
Հասցե՝ Հ. Սարգսյան 8, նրբանցք 3, 3118 Գյումրի, Հայաստան
Հեռ` (+374312) 5 72 01
Ֆաքս` (+374312) 5 78 49
Էլ. փոստ` caritas@cararm.am
Գործադիր տնօրեն՝
Գագիկ Տարասյան
Հայկական Կարիտասի գործունեության մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ կազմակերպության կայքից.
«Կարիտաս ինտերնացիոնալ»-ի գործունեությանը կարող եք ծանոթանալ հետևյալ կայքում (գերմաներեն).
Գերմանական տնտեսական միավորումը (DWV) հայկական և գերմանական ընկերություններից բաղկացած միավորում է։ Միավորման նպատակն է՝ ստեղծել կամուրջ հայկական և գերմանական ընկերությունների միջև, դրանով իսկ ավելի դյուրին դարձնել առևտրային հարաբերությունները, խթանել ընկերությունների միջև համագործակցությունն ու ստեղծել ընդլայնված ցանց, որի միջոցով ընկերությունները կարող են ստեղծել նոր կապեր, բացահայտել նոր հնարավորություններ և համագործակցության նոր հեռանկարներ։
Հավելյալ տեղեկություններ DWV (ԳՏՄ)-ի կայքում՝ https://dwv.am/