Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Կայքէջի մասին և կայքէջի օգտագործման պայմանները

Oգտագործման պայմաններ


1. Համաձայնություն/ Կայքի հասանելիությունը


Օգտվելով կայքից՝ անձն իր համաձայնությունն է հայտնում օգտագործման հետևյալ պայմաններին։

Կայքի տրամադրումը չի ենթադրում հետագա օգտագործման իրավունք։ Կայքի խմբագրությունն իրավունք ունի սեփական հայեցողությամբ յուրաքանչյուր պահի և առանց կանխավ հայտարարելու փոփոխել, մշակել, կրճատել, լրացնել և/կամ ջնջել կայքի բովանդակությունները կամ դադարեցնել կայքի գործարկումը։

Կայքի օգտագործումը ենթարկվում է գերմանական օրենսդրությանը։


2. Պատասխանատվության բացառում

Կայքի օգտագործումը ենթադրում է սեփական պատասխանատվություն։ Կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի ստանձնում կայքի հասանելիությունից և/կամ օգտագործումից բխած վնասների համար, բացառությամբ այն վնասների, որոնք առաջացել են նրա դիտավորության կամ կոպիտ անփութության հետևանքով։

3. Հեղինակային իրավունք

Կայքի բովանդակությունները, մասնավորապես տեքստերը, պատկերային նյութերը և այլ մուլտիմեդիալ բաղադրիչներ և բովանդակություններ, պաշտպանված են հեղինակային իրավունքով։ Բովանդակությունների նկատմամբ բոլոր իրավունքները պաշտպանված են։ 

4. Կայքի բովանդակությունների ստուգում

ա) Սեփական բովանդակություններ

Կայքում հասանելի բոլոր բովանդակությունները մանրակրկիտ ստուգված են։ Այդուհանդերձ չի բացառվում, որ ի հայտ գան սխալներ։ Ուստի խմբագրությունը չի կարող երաշխավորել բովանդակությունների ամբողջականությունը, ճշգրտությունը և արդիականությունը։ Կայքում տեղ գտած իրավական ցուցումները, խորհուրդները և տեղեկույթները պարտադիր ուժ չունեն․ իրավաբանական խորհրդատվություն չի մատուցվում։ Եթե այս կայքէջերում զետեղված բովանդակությունները պարունակում են իրավական կարգավորումներ, պաշտոնական ցուցումներ, խորհուրդներ կամ տեղեկույթներ, ապա դրանք մատուցված են բարեխիղճ և հնարավորին մանրակրկիտ ստուգումից հետո։ Տարընթերցումների դեպքում, սակայն, գործում է բացառապես ընթացիկ պաշտոնական շարադրանքը՝ հրապարակված դրա համար նախատեսված ծանուցման հարթակում։ 

բ) Այլ աղբյուրների բովանդակությունները

Կայքի խմբագրության պատասխանատվության ոլորտից դուրս գտնվող աղբյուրների բովանդակություններին հղումները կատարվել են լավագույն իմացությամբ և մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո։ Հղումները տեղադրելիս որևէ հակաօրինական բովանդակություն չի հայտնաբերվել։  Խմբագրությունն այլ աղբյուրներին կատարած հղումները չի սեփականում և չի հավակնում այդ բովանդակություններին։  Նա երաշխիք չի ստանձնում հղումների բովանդակությունների ամբողջականության և ճշգրտության համար և որևէ ազդեցություն չունի այն բովանդակությունների ընթացիկ և հետագա ձևավորման վրա, որոնց նա հղում է կատարում։ Հակաօրինական, սխալ կամ թերի բովանդակությունների համար պատասխանատու է միմիայն այն աղբյուրը, որի բովանդակություններին հղում է կատարվել։ Վերոնշյալը վերաբերում է նաև երրորդ կողմերի այն բովանդակություններին, որոնք տեխնիկապես ինտեգրված են կայքում և նշված են որպես այդպիսին։

Եթե կայքում զետեղված են այլ աղբյուրների քարտեզային նյութեր, խմբագրությունը ոչ բոլոր դեպքերում է դրանցում առկա տվյալները (անվանումներ, սահմանագծեր և այլն) հաստատապես վերագրում իրեն։

գ) Սխալների մասին հայտնելը

Եթե կայքի բովանդակությունները կամ այլ աղբյուրների բովանդակություններին արված հղումները դժգոհությունների տեղիք են տալիս, խմբագրությունը խնդրում է հայտնել դրանց մասին։ Խնդրում ենք նաև տեղեկացնել, եթե մեր կայքի բովանդակություններում կան սխալներ, կամ դրանք արդիական չեն, շարադրված չեն լիարժեք կամ հասկանալի։ Խնդրում ենք այդ նպատակով օգտվել մեր կոնտակտային ձևաթղթից։

5. Տվյալների պաշտպանություն

Կայքի խմբագրությունն անձնական տվյալները հավաքում, մշակում և օգտագործում է բացառապես տվյալների պաշտպանության ցուցումների համաձայն։

դեպի էջի սկիզբ