Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Դեսպան դոկտ․ Միխայել Յոհաննես Բանցհաֆ
Դեսպանի ողջույնի խոսքը
Սիրելի այցելուներ,

սրտանց ողջունում եմ Ձեզ Հայաստանում Գերմանիայի դեսպանության կայքէջում:
Այստեղ Դուք տեղեկություններ կգտնեք Գերմանիայի և Հայաստանի մասին, ինչպես նաև հասցեներ և օգտակար հղումներ: Կայքը տեղեկություններ է տրամադրում մասնավորապես իրավական և հյուպատոսական հարցերի, ինչպես նաև քաղաքականության, մշակույթի, տնտեսության և զարգացման համագործակցության ոլորտներում կարևոր դերակատարների վերաբերյալ: Մենք Ձեզ ցանկանում ենք տեղյակ պահել նաև կրթաթոշակային ծրագրերին դիմելու հնարավորությունների մասին:
Մենք հաճույքով կանդրադառնանք մեր կայքին առնչվող Ձեր առաջարկներին և մեկնաբանություններին:
Բարեկամական ողջույններով՝
Դոկտ. Միխայել Բանցհաֆ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան
Դեսպանի կենսագրությունը
Ծնվել է 1957թ. մարտի 6-ին Մյունխենում, ամուսնացած է, ունի երկու զավակ:
1976 - 1983 | Ուսանել է պատմություն և արվեստի պատմություն, պաշտպանել է գիտական թեզ |
1983 - 1986 | Բավարիա երկրամասի պատմության գիտական հանձնաժողովի գիտաշխատող |
1986 - 1988 | Նախապատրաստական փուլ՝ ԳԴՀ արտգործնախարարությունում բարձրագույն ծառայության անցնելու նպատակով |
1988 | Որակավորման ընդհանուր քննություն |
1988 - 1991 | ԳԴՀ դեսպանություն, Վարշավա |
1991 - 1993 | ԳԴՀ արտգործնախարարություն, Բոնն |
1993 - 1995 | ԳԴՀ դեսպանություն, Հանոյ, փոխդեսպան |
1995 - 2001 | Թյուրինգիայի պետդիվանատուն (երկրամասային վարչապետի աշխատակազմ), վարչության պետ |
2001 - 2005 | ԳԴՀ արտգործնախարարություն, Բեռլին, վարչության պետի տեղակալ |
2005 - 2006 | ԳԴՀ դեսպանություն, Ջակարտա, Բանդա Աչեհի ներկայացուցչության ղեկավար |
2006 - 2009 | ԳԴՀ դեսպանություն, Բանգկոկ, փոխդեսպան |
2009 - 2012 | ԳԴՀ արտգործնախարարություն, Բեռլին, վարչության պետ |
2012 - 2015 | ԳԴՀ դեսպանություն, Աստանա, փոխդեսպան |
2015 - 2019 | ԳԴՀ գլխավոր հյուպատոսություն, Կալինինգրադ, գլխավոր հյուպատոս |
2019թ․-ից | ԳԴՀ դեսպանություն, Երևան, դեսպան |