Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Մաքսային և կենդանիների մուտքի մասին օրենքներ
Մաքսային և կենդանիների մուտքի մասին օրենքներ
Տնային կենդանիների հետ Գերմանիա մուտք գործելը դասակարգվում է ըստ ճամփորդության և առևտրի նպատակների: Սույն դրույթների նպատակը թե' առևտրի, թե'ճամփորդության դեպքում կատաղության հնարավոր ներթափանցման և տարածման կանխարգելումն է:
Հուշաթերթիկ շների, կատուների և աքիսների հետ դեպի Գերմանիա և Գերմանիայով ճամփորդելու վերաբերյալ
Շներից, կատուներից և աքիսներից կամ թռչուններից բացի այլ կենդանիների հետ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մուտք գործելուց կամ երկրով անցնելուց առաջ նախևառաջ պետք է ստուգել՝ կա՞ն արդյոք պարտադիր կատարման ենթակա կենդանահամաճարակաբանական իրավական պահանջներ:
Հուշաթերթիկ տնային այլ կենդանատեսակների հետ դեպի Եվրամիություն ճամփորդելու վերաբերյալ
Թռչնագրիպի (AI) ներթափանցումն ու տարածումը կանխելու նպատակով Եվրամիությունից դուրս երկրներից (երրորդ երկրներ) տնային թռչունների մուտքը կարգավորվում է հատուկ վերահսկվող պայմաններով: Ստորև ներկայացվում են Եվրահանձնաժողովի թիվ 2007/25/EG որոշման մանրամասները.
Հուշաթերթիկ տնային թռչունների հետ դեպի Եվրամիություն և Եվրամիության տարածքով ճամփորդելու վերաբերյալ
Մաքսային օրենքների մասին մանրամասն և արդիական տեղեկություններ կարող եք ստանալ Գերմանիայի մաքսային գերատեսչության ինտերնետային կայքից.