Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ՄԽԿ) ծրագիրը

IPS, © IPS
Գերմանիայի Բունդեսթագը փնտրում է բարձր որակավորում ունեցող, նվիրյալ և քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների, որոնք կամենում են ակտիվորեն և պատասխանատու կերպով մասնակցել իրենց երկրի ժողովրդավարական ապագայի կերտմանը: Հայաստանի Հանրապետության քաղաքացի այն երիտասարդները, որոնք շատ լավ տիրապետում են գերմաներենին, ծնվել են 1996թ. մարտի 1-ից հետո և ստացել են բուհական կրթություն, կարող են դիմել Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրին (ՄԽԿ/IPS):
Ծրագրի տևողությունը
2026թ. մարտի 1-ից հուլիսի 31-ը:
Հայտերն ընդունվում են մինչև 2025թ. հուլիսի 31-ը:
Դիմելու նախապայմանների և պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք քաղել Բունդեսթագի կայքից. www.bundestag.de/europa_internationales/ips/armenien-246164
Տեղեկություններ ՄԽԿ-ի վերաբերյալ
Գերմանիայի Բունդեսթագի ֆինանսավորմամբ և Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդի անվան համալսարանի և Տեխնիկական համալսարանի միջոցով իրականացվող ծրագիրը 50 երկրի բարձր որակավորում ունեցող, քաղաքականապես ակտիվ մասնակիցների հնարավորություն է տալիս ծանոթանալ Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանական կառավարման համակարգին և կուտակած փորձը կիրառել հայրենիքում:
ՄԽԿ-ն գտնվում է Գերմանիայի Բունդեսթագի նախագահի բարձր հովանու ներքո:
Կրթաթոշակ
Մասնակիցները, Գերմանիայի Բունդեսթագի բյուջեի միջոցներից կստանան ամսական 700 եվրո կրթաթոշակ: Ծրագիրը նախատեսում է նաև անվճար կացարան և ստանձնում դեպի Բեռլին և հետդարձի ճամփորդական ծախսերը, ինչպես նաև բժշկական ապահովագրության, պատահարների և պատասխանատվության ապահովագրության ծախսերը: Կրթաթոշակակիրները գրանցվում և համարվում են Բեռլինի Հումբոլդի անվան համալսարանի ամառային կիսամյակի ուսանող:
Հավելյալ տեղեկություններ Բունդեսթագի կայքում․ www.bundestag.de/ips