Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
«Գերմանիա պլյուս» մրցանակային ծրագիր՝ գերմաներեն սովորող աշակերտների խրախուսման համար
Աշակերտների խումբը դասարանում, © educationpartner
Ծրագրին մասնակցել ցանկացող աշակերտներն ու աշակերտուհիները մրցութային փաստաթղթերը դեսպանություն պետք է ուղարկեն ամենաուշը մինչև 2024թ. ապրիլի 13-ը։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն աշխարհում գերմաներենի դասավանդումը խթանելու և օտարերկրյա դպրոցների՝ գերմաներենի բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին պարգևատրելու նպատակով հիմնել է «Գերմանիա պլյուս» մրցանակային ծրագիրը, որն իրականացնում է Գերմանիայի դաշնային երկրամասերի կրթության և մշակույթի նախարարների խորհրդի Մանկավարժական փոխանակման ծառայությունը (ՄՓԾ/PAD):
Այն աշակերտները, որոնք կբավարարեն ստորև ներկայացվող պահանջները, կարող են դիմել Գերմանիայում անցկացվելիք չորսշաբաթյա ուսումնական ծրագրին.
- Գերմանիա մեկնելու օրվա դրությամբ աշակերտը պետք է լինի առնվազն 15, առավելագույնը՝ 17 տարեկան,
- ունենա ՀՀ քաղաքացիություն կամ նվազագույնը վերջին երեք տարիներին մշտապես բնակված լինի Հայաստանում,
- ունենա գերմաներենի իմացության առնվազն A2 մակարդակ,
- ցուցաբերի միջմշակութային և սոցիալական շփման ունակություններ,
- լիարժեք պատվաստված լինի կարմրուկի դեմ։
Ծրագրին չեն կարող մասնակցել այն աշակերտները, որոնք՝
- երկար տարիներ ապրել են Գերմանիայում,
- ունեն ԳԴՀ կամ մեկ այլ երկրի քաղաքացիություն,
- արդեն իսկ մասնակցել են Միջազգային մրցանակային ծրագրին,
- գտնվում են ավարտական դասարանում,
- մեծանում են գերմաներենը ներառող երկլեզու ընտանեկան միջավայրում
Այցը տեղի կունենա նախնական տվյալներով 25.08.2024թ. - 13.09.2024թ.:
Ճանապարհային ծախսերը հիմնականում հոգում են մասնակիցները։ Այդուհանդերձ յուրաքանչյուր անձի համար հատկացվում է հավելավճար 700 եվրոյի չափով, ինչը կարող է բավարար լինել ճանապարհային ծախսերի համար։ Այլ նպատակով տվյալ գումարի կամ դրա մի մասի վճարում չի նախատեսվում։ Կացարանի, սննդի, շրջագայությունների և դասընթացի համար ծախսեր չեն առաջանա։
Հավակնորդներն ամենաուշը մինչև 2024թ. ապրիլի 13-ը դեսպանություն պետք է ներկայացնեն հետևյալ հայտաթղթերը.
- էլեկտրոնային տարբերակով լրացված անհատական հարցաթերթիկ (որպես PDF նիշք),
- անձնագրի պատճեն (գործող անձնագիր),
- ծնողների կողմից լրացված և ստորագրված համաձայնություն,
- դպրոցի ղեկավարության կողմից տվյալ ժամանակահատվածում դասերից ազատումը հավաստող փաստաթուղթ,
- „Interessen und Motivation“ լրացված հարցաթերթիկը,
- դպրոցի գերմաներենի ուսուցչի կողմից տրված բնութագիր, որը պարունակում է տվյալներ աշակերտի լեզվական իմացության, վարքի և դպրոցական կյանքին ներգրավվածության վերաբերյալ,
- առողջության մասին հարցաթերթիկը, որը պետք է լրացնեն և ստորագրեն ծնողները։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ դեսպանության ku-100@eriw.diplo.de հասցեին (յուրաքանչյուր էլ. նամակով՝ առավելագույնը 8 MB): Ոչ լիարժեք կամ ուշ ներկայացված հայտերը չեն կարող քննվել:
Ծրագրի մասին տեղեկատվաթերթիկը և լրացման ենթակա ձևաթղթերը կարելի է ներբեռնել ստորև նշված հղումներով․
Ծրագրի մասին տեղեկատվաթերթիկ՝ գերմաներեն
Ծնողների համաձայնության թերթիկ՝ գերմաներեն/անգլերեն
Առողջության մասին հարցաթերթիկ՝ գերմաներեն
Առողջության մասին հարցաթերթիկ՝ անգլերեն
"Interessen und Motivation" հարցաթերթիկ