Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Կացություն գիտահետազոտական աշխատանքի նպատակով

Հոդված

Ընդհանուր տեղեկություններ

Երրորդ երկրների քաղաքացի գիտաշխատողներ, որոնք

  1. ունեն դոկտորական գիտական աստիճան կամ բուհի համապատասխան որակավորում, որը թույլ է տալիս ներգրավվել դոկտորական ծրագրերի մեջ, և 
  2. որոնք ընտրված են գիտական որևէ կառույցի կողմից, և թույլատրված է նրանց մուտքը ԵՄ անդամ պետություններից որևէ մեկի տարածք՝
  3. գիտական այնպիսի գործունեություն ծավալելու նպատակով, որը, սովորաբար, պահանջում է նման որակավորում:
    Ուշադրություն. Այդ թվին են պատկանում նաև դոկտորանտները, եթե իհարկե նրանք գրանցված չեն գերմանական բուհերից որևէ մեկում՝ որպես հիմնական գործունեություն դոկտորական պաշտպանությանն ուղղված իրենց համապարփակ ուսման ծրագիրը ավարտելու նպատակով: 

Եթե Դուք համապարփակ ուսման ծրագրի մասնակից եք, խնդրում ենք ծանոթանալ «Ուսման նպատակով տրվող վիզա» հուշաթերթիկին:

Վիզայի համար դիմում ներկայացնելը

Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել։ Հերթագրվել կարող եք միայն առցանց եղանակով: Առցանց հերթագրման համակարգ կարող եք մուտք գործել դեսպանության կայքի միջոցով․ www.eriwan.diplo.de :

  • Ոչ գերմանալեզու փաստաթղթերը՝ բացառությամբ անձնագրի տվյալների էջի, պետք է ներկայացնել գերմաներեն հաստատված թարգմանությամբ: 
  • Վկայականները, դիպլոմները և նմանատիպ փաստաթղթերը պետք է ներկայացնել բնօրինակով և ապոստիլով/լեգալիզացիայով: Բնօրինակները կվերադարձվեն:
  • Վիզայի համար հնարավոր է, որ անհրաժեշտ լինի ԳԴՀ աշխատանքի դաշնային գործակալության (Bundesagentur für Arbeit) և համապատասխան վայրի Օտարերկրացիների հարցերով մարմնի (Ausländerbehörde) համաձայնությունը: Վիզան կարող է տրվել միայն, երբ դեսպանությունը ստանա այս համաձայնությունները: 
  • Դիմումի քննությունը և մշակումը սովորաբար տևում է 2 – 4 շաբաթ, առանձին դեպքերում՝ ավելի երկար: 
  • Ավիատոմսի ամրագրում վիզայի համար չի պահանջվում, խնդրում ենք ավիատոմս ամրագրել միայն վիզա ստանալուց հետո: 
  • Դեսպանությունն իրեն իրավունք է վերապահում պահանջել լրացուցիչ փաստաթղթեր։ Լիարժեք դիմում ներկայացնելը դեռևս բավարար հիմք չէ վիզա ստանալու համար։ Ոչ լիարժեք փաստաթղթերը կարող են դանդաղեցնել գործընթացը և հանգեցնել դրանց վերադարձի կամ մերժման։ Դեսպանություն ուղարկված այն ֆաքսերը կամ գրությունները, որոնց վրա բացակայում է վիզայի գործի համարը,  չեն տեսակավորվում և չեն կցվում գործերին։
  • Խնդրում ենք դիմումի վերոնշյալ մշակման ժամանակահատվածում ձեռնպահ մնալ դիմումի ընթացքի վերաբերյալ հարցումներ անելուց: Այդ հարցումները էապես ծանրաբեռնում են վիզայի բաժնի աշխատանքը, այդ պատճառով վիզայի բաժինը չի կարող պատասխանել:
  • Վիզայի վճարը կազմում է 75 եվրո, որը վճարվում է դրամով՝ դիմումը հանձնելիս: 
  • Բոլոր փաստաթղթերը (հատկապես անձնագրի պատճենները) պետք է ներկայացնել A4 ձևաչափով՝ առանց ամրացնելու, կարելու և թափանցիկ թղթապանակների։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Գերմաներենով կամ անգլերենով լիարժեք լրացված դիմում-հարցաթերթիկ՝ ներառյալ Կացության մասին դաշնային օրենքի §54-ով սահմանված իրազեկումը: Հարցաթերթիկը կարող եք գտնել դեսպանության կայքում՝ սույն հղումով. https://videx-national.diplo.de

Լիարժեք լրացված և ստորագրված հայտարարություն հասանելիության (հղումվերաբերյալ։

2 նոր, բիոմետրիկ լուսանկար, մեկը խնդրում ենք սոսնձել դիմում-հարցաթերթիկին։ 
Գերմանիայի դեսպանությունը վիզայի ընթացակարգի համար ընդունում է միայն թարմ, բիոմետրիկ (կենսաչափական) լուսանկարներ։ Պահանջվող լուսանկարի վերաբերյալ ցուցումները կարող եք գտնել լուսանկարների նմուշների ցուցատախտակում, ինչպես նաև նմուշ-թերթիկում։

Նմուշների ցուցատախտակ
Նմուշ-թերթիկ

  • գործող ճամփորդական անձնագիր, որը վավերական լինի առնվազն 6 ամիս, (անձնագրում պետք է լինի առնվազն երկու դատարկ էջ, իսկ անձնագիրը տրված լինի ոչ ավելի վաղ, քան տասը տարի առաջ),
  • անձնագրի այն էջերի պատճենները, որտեղ առկա է կնիք, վիզա կամ որևէ այլ նշում։

Աղյուսակային կենսագրություն՝ ցայժմ ունեցած մասնագիտական գործունեության մանրամասներով։

աշխատանքային պայմանագիր կամ աշխատատեղի հաստատված առաջարկ գերմանական որևէ բուհից կամ հանրային գիտահետազոտական հաստատությունից, որում նշված լինեն հետևյալ տվյալները. 

  • գործատու հաստատությունը (անվանումը, փաստացի աշխատավայրի հասցեն և կոնտակտային անձի տվյալները) 
  • գիտական գործունեության տեսակը 
  • զբաղվածության տեսակը՝ լրիվ օրվա կամ մասնակի աշխատաժամանակ 
  • համախառն ամսական վարձատրությունը կամ կրթաթոշակը (պետք է նշվի նաև կրթաթոշակի միջոցների աղբյուրը)՝ եվրոյով հաշվարկված
  • աշխատանքի ընդունման ժամանակահատվածը (մինչև .../ անսահմանափակ)։
     

Գիտնականների համար՝ գիտահետազոտական աշխատանքի վերաբերյալ ստորագրված պայմանավորվածություն կամ գերմանական գիտահետազոտական որևէ կառույցի հետ կնքված համապատասխան պայմանագիր: Պայմանավորվածությունը/պայմանագիրը պետք է պարունակեն պահանջվող նվազագույն տվյալներ: Նմուշօրինակը՝ այստեղ:

Որակավորման վկայականներ. Դոկտորական աստիճանի վկայական կամ բուհի ավարտական վկայական, որը թույլատրում է մասնակցել դոկտորական ծրագրերի։

Ծախսերի ստանձնման պարտավորագիր այն ծախսերի համար, որոնք պետական կառույցների համար առաջանում են ընդունելության պայմանավորվածության ավարտից հետո մինչև վեց ամսվա ընթացքում (բնօրինակը և երկու պատճեն): Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ գիտահետազոտական կառույցի գործունեությունը հիմնականում ֆինանսավորվում է պետական միջոցներից, կամ առկա է առանձնահատուկ հանրային շահ:

Ֆինանսավորում.
Գերմանիայում կացության համար յուրաքանչյուր դիմումատու պետք է իր տրամադրության տակ ունենա ամսական առնվազն 1.027 եվրո, եթե հիմնավորված չէ զբաղվածության որևէ հարաբերություն: Այս միջոցների առկայությունը կարող է հավաստվել  ընդունելության պայմանավորվածությամբ /համապատասխան պայմանագրով: Եթե նախատեսվում է զբաղվածություն, ապա պետք է ապացույց ներկայացնել, որ օրինական նվազագույն վարձատրությունը կլինի ամսական առնվազն 2.080 brutto եվրո: Դիմումը ներկայացնելիս պետք է ֆինանսական միջոցների ապացույցներ ներկայացվեն կացության ողջ ժամանակահատվածի համար: 

Ֆինանսավորում «արգելափակված» հաշվի միջոցով. Արգելափակված հաշիվը բացեք ժամանակին՝ վիզայի դիմումը ներկայացնելուց առաջ:  Ընդունվում է բացառապես հաշվի բացման պաշտոնական հաստատումը, որում նշված են ներմուծված ամբողջական գումարը և ամսական հասանելի գումարները: Առանց այս գումարների վերաբերյալ նշումների հաստատումը բավարար չէ:  
Տեղեկություններ «արգելափակված» հաշվեհամարի վերաբերյալ՝ անգլերեն կամ գերմաներեն

Այլ՝ ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձինք, օրինակ՝ Ռուսաստանի, Իրանի կամ Հնդկաստանի քաղաքացիները իրենց բնակությունը Հայաստանում հավաստելու համար պետք է ներկայացնեն Հայաստանի կացության թույլտվություն՝ ռեզիդենտ քարտ (առնվազն վեց ամսվա):

Եթե օրենքով սահմանված բժշկական ապահովագրության շրջանակում Ձեր ապահովագրական պարտավորությունը պետք է իրացնեք Դուք՝ որպես աշխատող, ապա պետք է նկատի ունենաք, որ այն սկսելու է գործել միայն Ձեր՝ Գերմանիայում բնակության վայրում հաստատվելու և աշխատանքային գործունեությունը կսելու պահից: Եթե Դուք ավելի շուտ եք մուտք գործելու Գերմանիա, Ձեզ հարկավոր է մինչև աշխատանքային հարաբերության մեկնարկը և օրենքով սահմանված բժշկական ապահովագրության մեջ Ձեր ներառվելը կնքել ժամանակավոր՝ մասնավոր բժշկական ապահովագրություն: Ճամփորդական բժշկական ապահովագրությունները, հնարավոր է, չապահովեն ապահովագրական պաշտպանվածություն Ձեր ապահովագրության պայմաններում, եթե նախատեսված է երկարաժամկետ և տևական կացություն: Հնարավոր է, որ այսպես կոչված „incoming“ ապահովագրությունները նույնպես չապահովեն այդպիսի պաշտպանվածություն:

Դեսպանությունը հուշում է, որ համաձայն Կացության մասին օրենքի §82–ի՝ յուրաքանչյուր դիմող պարտավոր է ապահովել դիմումի լիարժեքությունը, եթե որևէ փաստաթուղթ բացակայում է,  դեսպանությունը համարում է, որ այն չի կարող ներկայացվել։

Կարևոր ցուցումներ

Ձեր ուշադրութունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ վիզայի դիմումը հանձնելիս որևէ այլ վճար, քան դեսպանության շենքում՝ վիզաների բաժնի պատուհանի մոտ գանձվող վիզայի վճարն է, նախատեսված չէ։

Դեսպանությունը չի համագործակցում տուրիստական ընկերությունների հետ։ Դա վերաբերում է նաև դեսպանության անմիջական հարևանությամբ գտնվող գրասենյակներին։ Ճամփորդական կամ այլ ծառայություններ մատուցող գրասենյակների աշխատակիցների պնդումներն այն մասին, որ իրենք համագործակցում են դեսպանության հետ, չի համապատասխանում իրականությանը։

Ոչ ոք չի կարող ազդել Ձեր դիմումի հաջողության հեռանկարի վրա, քանի որ դիմումների վերաբերյալ որոշումները կայացնում է բացառապես գերմանացիներից բաղկացած անձնակազմը։ Եթե Ձեզ այլ բան են խոստանում, ապա Ձեզ փորձում են խաբել։ Ոչ մի դեպքում գումար մի´ տվեք։ 

Վիզայի հետ կապված հարցերի մասին արժանահավատ տեղեկություններ կարող եք անվճար ստանալ դեսպանության վիզաների բաժնի աշխատակիցներից։ Այլ անձինք տեղեկություններ տրամադրելու իրավասություն չունեն։

Վիզայի համար հերթագրում

Ազգային վիզայի դիմումը պետք է հանձնել շատ ավելի վաղ, քան նախատեսված ճամփորդությունն է: Հերթագրումը կատարվում է առցանց և անվճար է: Կախված վիզայի տեսակից՝ դիմումի քննությունը կարող է շաբաթներ տևել:  
Պայմանավորվածության օրը գործերը կարող են հանձնել միայն նրանք, ովքեր գրանցման համակարգում ճիշտ են մուտքագրել իրենց անձնագրային տվյալները։
Հերթագրումը կարելի է իրականացնել հետևյալ հղումով․ Առցանց հերթագրման համակարգ
Խնդրում ենք մտածել պայմանավորվածություն ստանալու համար ժամանակին գրանցման մասին։

Յուրաքանչյուր դիմողի, նաև երեխաների համար, անհրաժեշտ է առանձին պայմանավորվածություն ամրագրել: Չի կարելի մեկ հերթագրման համար մի քանի անուն գրանցել։ Առանց հերթագրման կամ սխալ տվյալներով հերթագրված անձինք նույնպես չեն կարող դեսպանություն մտնել։
Բոլոր տվյալները պետք է լրացվեն բացառապես լատինատառ։

Ձեր տվյալները լրացրեք ճշգրիտ և անսխալ, քանի որ վիզայի բաժին մուտք գործել հնարավոր է միայն անձնագրային տվյալներին դրանց լիարժեք համապատասխանության դեպքում։

Ուշադրություն դարձրեք նաև Ձեր էլեկտրոնային հասցեի ճշգրտությանը, այլապես չեք կարող ստանալ Ձեր գրանցման հաստատումը և դեսպանություն այցելելու օրվա և ժամի մասին ծանուցումը։ 

Այս հուշաթերթիկի բոլոր տվյալները հիմնված են այն գրելու պահին դեսպանության ունեցած տեղեկությունների և վերլուծությունների վրա, ուստի դեսպանությունը չի կարող երաշխավորել հուշաթերթիկի լիարժեքությունն ու ճշգրտությունը հատկապես ընթացիկ փոփոխություների պատճառով: 

դեպի էջի սկիզբ