Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Վիզայի համար դիմում ներկայացնելը

Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել։ Հերթագրվել կարող եք միայն առցանց եղանակով: Առցանց հերթագրման համակարգ կարող եք մուտք գործել դեսպանության կայքի միջոցով․ www.eriwan.diplo.de :

  • Ոչ գերմանալեզու փաստաթղթերը՝ բացառությամբ անձնագրի տվյալների էջի, պետք է ներկայացնել գերմաներեն հաստատված թարգմանությամբ: 
  • Վկայականները, դիպլոմները և նմանատիպ փաստաթղթերը պետք է ներկայացնել բնօրինակով և ապոստիլով/լեգալիզացիայով: Բնօրինակները կվերադարձվեն:
  • Վիզայի համար հնարավոր է, որ անհրաժեշտ լինի ԳԴՀ աշխատանքի դաշնային գործակալության (Bundesagentur für Arbeit) և համապատասխան վայրի Օտարերկրացիների հարցերով մարմնի (Ausländerbehörde) համաձայնությունը: Վիզան կարող է տրվել միայն, երբ դեսպանությունը ստանա այս համաձայնությունները: 
  • Դիմումի քննությունը և մշակումը սովորաբար տևում է 3 – 14 շաբաթ, առանձին դեպքերում՝ ավելի երկար: 
  • Ավիատոմսի ամրագրում վիզայի համար չի պահանջվում, խնդրում ենք ավիատոմս ամրագրել միայն վիզա ստանալուց հետո: 
  • Դեսպանությունն իրեն իրավունք է վերապահում պահանջել լրացուցիչ փաստաթղթեր։ Լիարժեք դիմում ներկայացնելը դեռևս բավարար հիմք չէ վիզա ստանալու համար։ Ոչ լիարժեք փաստաթղթերը կարող են դանդաղեցնել գործընթացը և հանգեցնել դրանց վերադարձի կամ մերժման։ Դեսպանություն ուղարկված այն ֆաքսերը կամ գրությունները, որոնց վրա բացակայում է վիզայի գործի համարը,  չեն տեսակավորվում և չեն կցվում գործերին։
  • Խնդրում ենք դիմումի վերոնշյալ մշակման ժամանակահատվածում ձեռնպահ մնալ դիմումի ընթացքի վերաբերյալ հարցումներ անելուց: Այդ հարցումները էապես ծանրաբեռնում են վիզայի բաժնի աշխատանքը, այդ պատճառով վիզայի բաժինը չի կարող պատասխանել:
  • Վիզայի վճարը կազմում է 75 եվրո, որը վճարվում է դրամով՝ դիմումը հանձնելիս: 
  • Բոլոր փաստաթղթերը (հատկապես անձնագրի պատճենները) պետք է ներկայացնել A4 ձևաչափով՝ առանց ամրացնելու, կարելու և թափանցիկ թղթապանակների։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Գերմաներենով կամ անգլերենով լիարժեք լրացված դիմում-հարցաթերթիկ՝ ներառյալ Կացության մասին դաշնային օրենքի §54-ով սահմանված իրազեկումը: Հարցաթերթիկը կարող եք գտնել դեսպանության կայքում՝ սույն հղումով. https://videx-national.diplo.de

Լիարժեք լրացված և ստորագրված հայտարարություն հասանելիության (հղումվերաբերյալ։

2 նոր, բիոմետրիկ լուսանկար, մեկը խնդրում ենք սոսնձել դիմում-հարցաթերթիկին։ 
Գերմանիայի դեսպանությունը վիզայի ընթացակարգի համար ընդունում է միայն թարմ, բիոմետրիկ (կենսաչափական) լուսանկարներ։ Պահանջվող լուսանկարի վերաբերյալ ցուցումները կարող եք գտնել լուսանկարների նմուշների ցուցատախտակում, ինչպես նաև նմուշ-թերթիկում։

Նմուշների ցուցատախտակ
Նմուշ-թերթիկ

  • գործող ճամփորդական անձնագիր, որը վավերական լինի առնվազն 6 ամիս, (անձնագրում պետք է լինի առնվազն երկու դատարկ էջ, իսկ անձնագիրը տրված լինի ոչ ավելի վաղ, քան տասը տարի առաջ),
  • անձնագրի այն էջերի պատճենները, որտեղ առկա է կնիք, վիզա կամ որևէ այլ նշում։

Բուհ կամ նախաբուհական քոլեջ ընդունվելու մասին տեղեկանքը, որտեղ նշված լինի ուսման լեզուն։
 

Բացատրագիր նախատեսված ուսման վերաբերյալ. հիմնավորում/մոտիվացիա (նաև բուհի ընտրության), հետագա կոնկրետ պլանները, անհրաժեշտության դեպքում՝ տեղեկություններ ուսմանը նախապատրաստվելու մասին, օրինակ՝ գերմաներենի դասընթաց Հայաստանում (գերմաներեն կամ անգլերեն): Հիմնավորումը պետք է շարադրել ինքնուրույն և անհատապես, առանց որևէ մեկի տրամադրած ստանդարտ ձևակերպումների. դեսպանությունը տարբերում է դրանք: 

  • լիարժեք ձևակերպված կենսագրություն (գերմաներեն կամ անգլերեն)՝ կրթության, առկայության դեպքում նաև մասնագիտական գործունեության վերաբերյալ,
  • առկայության դեպքում՝ կրթական, բուհական լրացուցիչ վկայականներ։

եթե գերմանական բուհի՝ Ձեր ուսումը թույլատրող որոշման մեջ նշված չէ, ապա պետք է ներկայացնել ուսման կամ ուսման նախապատրաստական դասընթացի լեզվի համապատասխան իմացության ապացույց (առանց նախապատրաստական դասընթացի, որպես կանոն, պահանջվում է տվյալ ուսման լեզվի առնվազն B2 մակարդակը): Ընդ որում՝՝ ճանաչվում են միայն Եվրախորհրդի միասնական եվրոպական գնահատման շրջանակում սերտիֆիկացված հաստատությունների վկայականները (Գյոթե ինստիտուտի վկայական կամ TELC վկայական) կամ Ավստրիական լեզվական դիպլոմը (ÖSD): 

Ֆինանսական ապահովության մասին տեղեկանք ողջ ուսման կամ լեզվի դասընթացի ժամանակահատվածի համար. դիմողը պետք է իր տրամադրության տակ ունենա ամսական 992, տարեկան՝ 11.904 եվրո: 
Ինքնաֆինանսավորման դեպքում դիմողը պետք է Գերմանիայի որևէ բանկում իր անունով ունենա այսպես կոչված արգելափակված հաշիվ (Sperrkonto)՝ տարեկան պահանջվող նվազագույն գումարով: Կացության ծախսերը վիզայի ընթացակարգում կարող են ապացուցվել արգելափակված հաշվի առկայությամբ: Բանկի ընտրության հարցում Դուք ազատ եք: Հաշիվը պետք է բացել նախապես՝ վիզայի դիմում ներկայացնելուց ԱՌԱՋ: Վիզայի դիմումն ընդունելիս դեսպանությունը կպահանջի բացառապես հաշիվը բացելու վերաբերյալ պաշտոնական հաստատումը, որի մեջ պետք է երևա ներդրված ողջ տարեկան գումարը՝ ամսական առանձին հասանելի գումարների տեսքով: Հաստատումն անբավարար է, եթե նրանում այս գումարների մասին նշված չէ: 
կամ 
Եթե ուսումը հովանավորում է Գերմանիայի քաղաքացիություն կամ կացության իրավունք ունեցող անձը, ապա պետք է ներկայացվի ուսման ողջ ընթացքի կամ լեզվի դասընթացի ողջ ժամանակահատվածի համար ԳԴՀ Կացության մասին օրենքի 66-68 հոդվածներով նախատեսված հատուկ ձևաթղթով լրացվող պարտավորագիր: Պարտավորագիրը պետք է ներառի „Bonität nachgewiesen“ նշումը
կամ
Տեղեկանք գերմանական կամ եվրոպական հանրային միջոցներից ֆինանսավորվող կրթաթոշակի կամ Հայաստանի կրթական հաստատությունների կողմից հանրային միջոցներից տրվող կրթաթոշակի վերաբերյալ:

Այլ՝ ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձինք, օրինակ՝ Ռուսաստանի, Իրանի կամ Հնդկաստանի քաղաքացիները իրենց բնակությունը Հայաստանում հավաստելու համար պետք է ներկայացնեն Հայաստանի կացության թույլտվություն՝ ռեզիդենտ քարտ (առնվազն վեց ամսվա):

Եթե Դուք որպես ուսանող ցանկանում եք ապահովագրվել օրենքով սահմանված բժշկական ապահովագրության շրջանակում, ապա պետք է նկատի ունենաք, որ այն սկսելու է գործել միայն Ձեր՝ Գերմանիայում բնակության վայրում հաստատվելու և համալսարան ընդունվելու պահից: Եթե Դուք ավելի շուտ եք մուտք գործելու Գերմանիա, պետք է մինչև համալսարան ընդունվելը և օրենքով սահմանված բժշկական ապահովագրության մեջ Ձեր ներառվելը կնքեք ժամանակավոր՝ մասնավոր բժշկական ապահովագրություն: Ճամփորդական բժշկական ապահովագրությունները, հնարավոր է, չապահովեն ապահովագրական պաշտպանվածություն Ձեր ապահովագրության պայմաններում, եթե նախատեսված է երկարաժամկետ և տևական կացություն: Հնարավոր է, որ այսպես կոչված „incoming“ ապահովագրությունները նույնպես չապահովեն այդպիսի պաշտպանվածություն:

Դեսպանությունը հուշում է, որ համաձայն Կացության մասին օրենքի §82–ի՝ յուրաքանչյուր դիմող պարտավոր է ապահովել դիմումի լիարժեքությունը, եթե որևէ փաստաթուղթ բացակայում է,  դեսպանությունը համարում է, որ այն չի կարող ներկայացվել։

Կարևոր ցուցումներ

Ձեր ուշադրութունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ վիզայի դիմումը հանձնելիս որևէ այլ վճար, քան դեսպանության շենքում՝ վիզաների բաժնի պատուհանի մոտ գանձվող վիզայի վճարն է, նախատեսված չէ։

Դեսպանությունը չի համագործակցում տուրիստական ընկերությունների հետ։ Դա վերաբերում է նաև դեսպանության անմիջական հարևանությամբ գտնվող գրասենյակներին։ Ճամփորդական կամ այլ ծառայություններ մատուցող գրասենյակների աշխատակիցների պնդումներն այն մասին, որ իրենք համագործակցում են դեսպանության հետ, չի համապատասխանում իրականությանը։

Ոչ ոք չի կարող ազդել Ձեր դիմումի հաջողության հեռանկարի վրա, քանի որ դիմումների վերաբերյալ որոշումները կայացնում է բացառապես գերմանացիներից բաղկացած անձնակազմը։ Եթե Ձեզ այլ բան են խոստանում, ապա Ձեզ փորձում են խաբել։ Ոչ մի դեպքում գումար մի´ տվեք։ 

Վիզայի հետ կապված հարցերի մասին արժանահավատ տեղեկություններ կարող եք անվճար ստանալ դեսպանության վիզաների բաժնի աշխատակիցներից։ Այլ անձինք տեղեկություններ տրամադրելու իրավասություն չունեն։

Առցանց վիզայի դիմում

Դուք կարող եք առցանց վիզայի դիմում ներկայացնել Կապույտ քարտի (ԵՄ), որպես բուհավարտ՝ աշխատանքի ընդունվելու, որևէ միջին մասնագիտական բնագավառում աշխատանքի ընդունվելու, որպես մասնագիտական փորձ ունեցող՝ աշխատանքի ընդունվելու, որակավորման քննության անցկացման, միջնորդական պայմանավորվածության շրջանակում աշխատանքի ընդունվելու և շանս քարտի համար։ Շուտով հնարավոր կլինի առցանց դիմել նաև այլ կատեգորիաների համար։

Ձեր փաստաթղթերի լիարժեքությունը կստուգվի առցանց ընթացակարգով, ինչը թույլ կտա արդյունավետ նախապատրաստվել  դեսպանությունում կայանալիք Ձեր հարցազրույցին։

Դիմումների այս տեսակների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կգտնեք այստեղ՝ Auslandsportal

Այս հուշաթերթիկի բոլոր տվյալները հիմնված են այն գրելու պահին դեսպանության ունեցած տեղեկությունների և վերլուծությունների վրա, ուստի դեսպանությունը չի կարող երաշխավորել հուշաթերթիկի լիարժեքությունն ու ճշգրտությունը հատկապես ընթացիկ փոփոխություների պատճառով: 

դեպի էջի սկիզբ