Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Աշխատանք, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն Գերմանիայում

Make it in germany

Make it in germany © BMWi

Հոդված

Որպես ներգաղթի համար բաց երկիր՝ Գերմանիան շահագրգռված է ողջ աշխարհից որակյալ աշխատողների, ուսանողների և գիտնականների ներհոսքով: „Make it in Germany“  կայքէջն այսպիսի թիրախային խմբերի համար նախատեսված պաշտոնական բազմալեզու համացանցային պորտալ է: Այն Գերմանիա ներգաղթել ցանկացող որակյալ մասնագետներին տեղեկություններ է տրամադրում ներգաղթի քայլերը հաջողությամբ կազմակերպելու վերաբերյալ՝ սկսած հայրենիքում նախապատրաստվելու փուլից մինչև ժամանում և առաջին քայլերը Գերմանիայում:
 

Հղումների և տեղեկույթների այս ժողովածուն կդյուրացնի Ձեր մուտքը և մեկնարկը Գերմանիայում: Դուք այստեղ կգտնեք վիզայի դրույթների, աշխատանքային թույլտվությունների, արտասահմանյան ավարտական վկայականների ճանաչման, պահանջարկ վայելող մասնագիտությունների, ինչպես նաև Գերմանիայում կացությանը վերաբերող գործնական խորհուրդների վերաբերյալ:
 

Make it in Germany  կայքէջի տեղեկույթները հասանելի են ինչպես գերմաներենով, այնպես էլ անգլերենով, ֆրանսերենով և իսպաներենով։
 

դեպի էջի սկիզբ