Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Մասնագետների համար արագացված գործընթաց՝ համաձայն ԳԴՀ «Կացության մասին օրենքի» 81a հոդվածի (§ 81a AufenthG)

Հոդված

Ընդհանուր դրույթներ

Մասնագետների համար արագացված գործընթացի նախապայման է գերմանական Օտարերկրացիների հարցերով մարմնի նախնական համաձայնությունը (ոչ աշխատանքի դաշնային գործակալության)։ Եթե Օտարերկրացիների հարցերով մարմնի նախնական համաձայնությունը համաձայն ԳԴՀ «Կացության մասին օրենքի» 81a հոդվածի չունեք, խնդրում ենք դիտարկել աշխատանքային գործունեության վերաբերյալ այլ հուշաթերթիկները։

Կարևոր ցուցումներ

  • Մասնագետների ներգաղթի մասին օրենքի» վերաբերյալ տեղեկություններ կարող եք քաղել հետևյալ կայքից՝ Fachkräfteeinwanderung
  • Մասնագետների համար արագացված գործընթացը հնարավոր է
    - միջին մասնագիտական կրթություն ունեցող մասնագետների, 
    - բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների, 
    - բարձր որակավորում ունեցողների,
    - գիտահետազոտողների և գիտնականների,
    - ղեկավար անձանց,
    - միջին մասնագիտական կրթություն ստանալ ցանկացողների,
    - այն անձանց համար, որոնք մեկնում են Գերմանիա՝ ճանաչել տալու համար իրենց մասնագիտական որակավորումը:
  • Այն բանից հետո, երբ Դուք կամ Ձեր գործատուն կստանաք Օտարերկրացիների հարցերով մարմնի նախնական համաձայնությունը, կարող եք գրանցվել հերթագրման սպասման ցուցակում։
  • Եթե Դուք ունեք Գերմանիայի դաշնային աշխատանքի գործակալության նախնական համաձայնությունը, ապա շրջանցեք այս հուշաթերթիկը։ Խնդրում ենք դիտարկել աշխատանքային գործունեության վերաբերյալ այլ հուշաթերթիկները։ Այս գործընթացի համար անհրաժեշտ է Օտարերկրացիների հարցերով մարմնի նախնական համաձայնությունը համաձայն ԳԴՀ «Կացության մասին օրենքի» 81a հոդվածի։
  • Եթե ընտանիքի վերամիավորման օրենսդրական նախապայմանները բավարարված են, և դիմումները ներկայացված են ըստ անհրաժեշտ ժամանակացույցի, ապա մասնագետների համար նախատեսված արագացված գործընթացը կարող է վերաբերել նաև մասնագետի ամուսնուն կամ կնոջը, ինչպես նաև երեխաներին։

Վիզայի համար դիմում ներկայացնելը

Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել։ Հերթագրվել կարող եք միայն առցանց եղանակով: Առցանց հերթագրման համակարգ կարող եք մուտք գործել դեսպանության կայքի միջոցով․ www.eriwan.diplo.de :

  • Ոչ գերմանալեզու փաստաթղթերը՝ բացառությամբ անձնագրի տվյալների էջի, պետք է ներկայացնել գերմաներեն հաստատված թարգմանությամբ: 
  • Վկայականները, դիպլոմները և նմանատիպ փաստաթղթերը պետք է ներկայացնել բնօրինակով և ապոստիլով/լեգալիզացիայով: Բնօրինակները կվերադարձվեն:
  • Դիմումի քննությունը և մշակումը սովորաբար տևում է 1 – 3 շաբաթ, առանձին դեպքերում՝ ավելի երկար: 
  • Ավիատոմսի ամրագրում վիզայի համար չի պահանջվում, խնդրում ենք ավիատոմս ամրագրել միայն վիզա ստանալուց հետո: 
  • Դեսպանությունն իրեն իրավունք է վերապահում պահանջել լրացուցիչ փաստաթղթեր։ Լիարժեք դիմում ներկայացնելը դեռևս բավարար հիմք չէ վիզա ստանալու համար։ Ոչ լիարժեք փաստաթղթերը կարող են դանդաղեցնել գործընթացը և հանգեցնել դրանց վերադարձի կամ մերժման։ Դեսպանություն ուղարկված այն ֆաքսերը կամ գրությունները, որոնց վրա բացակայում է վիզայի գործի համարը,  չեն տեսակավորվում և չեն կցվում գործերին։
  • Խնդրում ենք դիմումի վերոնշյալ մշակման ժամանակահատվածում ձեռնպահ մնալ դիմումի ընթացքի վերաբերյալ հարցումներ անելուց: Այդ հարցումները էապես ծանրաբեռնում են վիզայի բաժնի աշխատանքը, այդ պատճառով վիզայի բաժինը չի կարող պատասխանել:
  • Վիզայի վճարը կազմում է 75 եվրո, որը վճարվում է դրամով՝ դիմումը հանձնելիս: 
  • Բոլոր փաստաթղթերը (հատկապես անձնագրի պատճենները) պետք է ներկայացնել A4 ձևաչափով՝ առանց ամրացնելու, կարելու և թափանցիկ թղթապանակների։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Գերմաներենով կամ անգլերենով լիարժեք լրացված դիմում-հարցաթերթիկ՝ ներառյալ Կացության մասին դաշնային օրենքի §54-ով սահմանված իրազեկումը: Հարցաթերթիկը կարող եք գտնել դեսպանության կայքում՝ սույն հղումով. https://videx-national.diplo.de

Լիարժեք լրացված և ստորագրված հայտարարություն հասանելիության (հղումվերաբերյալ։

2 նոր, բիոմետրիկ լուսանկար, մեկը խնդրում ենք սոսնձել դիմում-հարցաթերթիկին։ 
Գերմանիայի դեսպանությունը վիզայի ընթացակարգի համար ընդունում է միայն թարմ, բիոմետրիկ (կենսաչափական) լուսանկարներ։ Պահանջվող լուսանկարի վերաբերյալ ցուցումները կարող եք գտնել լուսանկարների նմուշների ցուցատախտակում, ինչպես նաև նմուշ-թերթիկում։

Նմուշների ցուցատախտակ
Նմուշ-թերթիկ

  • գործող ճամփորդական անձնագիր, որը վավերական լինի առնվազն 6 ամիս, (անձնագրում պետք է լինի առնվազն երկու դատարկ էջ, իսկ անձնագիրը տրված լինի ոչ ավելի վաղ, քան տասը տարի առաջ),
  • անձնագրի այն էջերի պատճենները, որտեղ առկա է կնիք, վիզա կամ որևէ այլ նշում։

Օտարերկրացիների հարցերով մարմնի նախնական համաձայնությունը՝ համաձայն ԳԴՀ «Կացության մասին օրենքի» 81a հոդվածի։

Նախնական համաձայնությանը կցված բոլոր փաստաթղթերի բնօրինակները

  • աշխատանքային պայմանագիր կամ աշխատատեղի երաշխավորված առաջարկ,
  • արտերկրում ստացած միջին մասնագիտական կամ բուհական կրթության կամ որակավորման վկայականներ,
  • անհրաժեշտության դեպքում՝ Գերմանիա մուտք գործելու համար պահանջվող լեզվական գիտելիքների վկայական,
  • ուղեկցող ամուսնու, կնոջ պարագայում՝ ամուսնության վկայականը՝ թարգմանությամբ և ապոստիլով (խնդրում ենք ուշադրություն դարձնել ընտանիքի վերամիավորման վերաբերյալ հուշաթերթիկին), 
  • ուղեկցող երեխաների պարագայում՝ ծննդյան վկայականները՝ թարգմանությամբ և ապոստիլով (խնդրում ենք ուշադրություն դարձնել երեխաների՝ ծնողներին միանալու վերաբերյալ հուշաթերթիկին)։

Այլ՝ ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձինք, օրինակ՝ Ռուսաստանի, Իրանի կամ Հնդկաստանի քաղաքացիները իրենց բնակությունը Հայաստանում հավաստելու համար պետք է ներկայացնեն Հայաստանի կացության թույլտվություն՝ ռեզիդենտ քարտ (առնվազն վեց ամսվա):

Եթե օրենքով սահմանված բժշկական ապահովագրության շրջանակում Ձեր ապահովագրական պարտավորությունը պետք է իրացնեք Դուք՝ որպես աշխատող, ապա պետք է նկատի ունենաք, որ այն սկսելու է գործել միայն Ձեր՝ Գերմանիայում բնակության վայրում հաստատվելու և աշխատանքային գործունեությունը սկսելու պահից: Եթե Դուք ավելի շուտ եք մուտք գործելու Գերմանիա, Ձեզ հարկավոր է մինչև աշխատանքային հարաբերության մեկնարկը և օրենքով սահմանված բժշկական ապահովագրության մեջ Ձեր ներառվելը կնքել ժամանակավոր՝ մասնավոր բժշկական ապահովագրություն: Ճամփորդական բժշկական ապահովագրությունները, հնարավոր է, չապահովեն ապահովագրական պաշտպանվածություն Ձեր ապահովագրության պայմաններում, եթե նախատեսված է երկարաժամկետ և տևական կացություն: Հնարավոր է, որ այսպես կոչված „incoming“ ապահովագրությունները նույնպես չապահովեն այդպիսի պաշտպանվածություն:

Դեսպանությունը հուշում է, որ համաձայն Կացության մասին օրենքի §82–ի՝ յուրաքանչյուր դիմող պարտավոր է ապահովել դիմումի լիարժեքությունը, եթե որևէ փաստաթուղթ բացակայում է,  դեսպանությունը համարում է, որ այն չի կարող ներկայացվել։

Կարևոր ցուցումներ

Ձեր ուշադրութունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ վիզայի դիմումը հանձնելիս որևէ այլ վճար, քան դեսպանության շենքում՝ վիզաների բաժնի պատուհանի մոտ գանձվող վիզայի վճարն է, նախատեսված չէ։

Դեսպանությունը չի համագործակցում տուրիստական ընկերությունների հետ։ Դա վերաբերում է նաև դեսպանության անմիջական հարևանությամբ գտնվող գրասենյակներին։ Ճամփորդական կամ այլ ծառայություններ մատուցող գրասենյակների աշխատակիցների պնդումներն այն մասին, որ իրենք համագործակցում են դեսպանության հետ, չի համապատասխանում իրականությանը։

Ոչ ոք չի կարող ազդել Ձեր դիմումի հաջողության հեռանկարի վրա, քանի որ դիմումների վերաբերյալ որոշումները կայացնում է բացառապես գերմանացիներից բաղկացած անձնակազմը։ Եթե Ձեզ այլ բան են խոստանում, ապա Ձեզ փորձում են խաբել։ Ոչ մի դեպքում գումար մի´ տվեք։ 

Վիզայի հետ կապված հարցերի մասին արժանահավատ տեղեկություններ կարող եք անվճար ստանալ դեսպանության վիզաների բաժնի աշխատակիցներից։ Այլ անձինք տեղեկություններ տրամադրելու իրավասություն չունեն։

Առցանց վիզայի դիմում

Դուք կարող եք առցանց վիզայի դիմում ներկայացնել Կապույտ քարտի (ԵՄ), որպես բուհավարտ՝ աշխատանքի ընդունվելու, որևէ միջին մասնագիտական բնագավառում աշխատանքի ընդունվելու, որպես մասնագիտական փորձ ունեցող՝ աշխատանքի ընդունվելու, որակավորման քննության անցկացման, միջնորդական պայմանավորվածության շրջանակում աշխատանքի ընդունվելու և շանս քարտի համար։ Շուտով հնարավոր կլինի առցանց դիմել նաև այլ կատեգորիաների համար։

Ձեր փաստաթղթերի լիարժեքությունը կստուգվի առցանց ընթացակարգով, ինչը թույլ կտա արդյունավետ նախապատրաստվել  դեսպանությունում կայանալիք Ձեր հարցազրույցին։

Դիմումների այս տեսակների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կգտնեք այստեղ՝ Auslandsportal

Այս հուշաթերթիկի բոլոր տվյալները հիմնված են այն գրելու պահին դեսպանության ունեցած տեղեկությունների և վերլուծությունների վրա, ուստի դեսպանությունը չի կարող երաշխավորել հուշաթերթիկի լիարժեքությունն ու ճշգրտությունը հատկապես ընթացիկ փոփոխություների պատճառով: 

դեպի էջի սկիզբ