Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Տեղեկություններ վիզա ստանալու մասին

Անձնագրային ստուգում Դյուսելդորֆի օդանավակայանում

Անձնագրային ստուգում Դյուսելդորֆի օդանավակայանում, © dpa

01.12.2017 - Հոդված

Բարի գալուստ Գերմանիա

Երևանում Գերմանիայի դեսպանությունը վիզա է տրամադրում Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների այն քաղաքացիներին, ում բնակության վայրը Հայաստանի Հանրապետությունն է:

Տարբերակվում են վիզայի երկու տեսակ.

1. Շենգենյան վիզա, որը տրամադրվում է Շենգենյան համաձայնագրի երկրներ կարճաժամկետ այցերի (առավելագույնը 90 օր կես տարվա ընթացքում) համար՝ առանց աշխատանքային գործունեություն ծավալելու հնարավորության:

Գերմանիայի դեսպանությունը շենգենյան վիզայի դիմումներ է ընդունում Գերմանիայի, Շվեդիայի, Բելգիայի և Լյուքսեմբուրգի համար:

Ներկայումս Շենգենյան տարածքի երկրներն են` Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Էստոնիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Լատվիան, Լեհաստանը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունաստանը, Հունգարիան, Մալթան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Չեխիան, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, Ֆինլանդիան և Ֆրանսիան։

2. Ազգային վիզա 90 օրից ավելի տևողությամբ կացության համար (օրինակ՝ ուսման կամ ընտանիքի վերամիավորման նպատակով կամ աշխատանքային գործունեության համար): Երկարաժամկետ այցերի վիզաներ տրամադրվում են միայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար:

Շենգենյան վիզա

Ազգային վիզա

Close family members of a person eligible for subsidiary protection in Germany

Հաճախ տրվող հարցեր

Այլ տեղեկություններ

Գերմանիայի դեսպանությունը վիզայի ընթացակարգի համար ընդունում է միայն թարմ, բիոմետրիկ (կենսաչափական) լուսանկարներ։ Պահանջվող լուսանկարի վերաբերյալ ցուցումները կարող եք գտնել լուսանկարների նմուշների…

Տեղեկություն բիոմետրիկ լուսանկարների վերաբերյալ

դեպի էջի սկիզբ