Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Ազգային վիզա

Դիմելու ընթացակարգը, հուշաթերթիկներ և դիմում-հարցաթերթիկներ

Ազգային վիզայի համար դիմելու ընթացակարգը

Ըստ Վիզակոդեքսի 12-րդ հոդվածի՝ շենգենյան վիզայի գործերը կարելի է հանձնել նախատեսած այցից ամենաշուտը վեց ամիս առաջ: Ազգային վիզայի դիմումը պետք է հանձնել շատ ավելի վաղ, քան նախատեսված ճամփորդությունն է:

Վիզայի համար պայմանավորվածություն

Այստեղ կգտնեք տեղեկություններ ազգային վիզայի, ինչպես նաև դիմելու ընթացակարգի վերաբերյալ

Հուշաթերթիկներ և տեղեկություններ ազգային վիզայի մասին

1.3.2020 թվականից ուժի մեջ են մտնում մասնագետների ներգաղթի վերաբերյալ նոր կարգավորումները: Նոր օրենքը ընդլայնում է ԵՄ ոչ անդամ պետություններից որակավորված մասնագետների՝ աշխատանքի ընդունվելու նպատակով Գերմանիա գալու հնարավորությունները:

Աշխատանքի ընդունվելու կարգը՝ համաձայն Մասնագետների ներգաղթի մասին ԳԴՀ օրենքի

2012թ.-ի դեկտեմբերից սկսած, ըստ Վիզակոդեքսի 13-րդ հոդվածի, ազգային վիզայի համար դիմելիս, անհրաժեշտ է հանձնել մատնահետք: Անձամբ ներկայանալը պարտադիր է: Մատնահետքեր հանձնելուց ազատված են հավատարմագրվող դիվանագետներն ու 14 տարին չլրացած երեխաները:

դեպի էջի սկիզբ