Արևելյան գործընկերության դրամաշնորհային ծրագրերի 2025թ․ հայտարարություն
Գերմանիայի, Հայաստանի և Արևելյան գործընկերության անդամ մյուս երկրների քաղաքացիական հասարակությունների դերակատարներն արդեն կարող են հավակնել ԳԴՀ կառավարության «Քաղաքացիական հասարակությունների միջև համագործակցության ընդլայնման» 2025թ․ ծրագրով տրամադրվող աջակցությանը։
Ծրագիրը խրախուսում է լրատվության, գիտության, կրթության, մշակույթի, լեզվի ոլորտներին և երիտասարդության հետ աշխատանքին առնչվող նախաձեռնություններ։ Նախագծային գաղափարներն ընդունվում են մինչև նոյեմբերի 10-ը բացառապես թվային եղանակով՝ ԳԴՀ արտգործնախարարության http://oepr.diplo.de կայքի միջոցով։
Դիմելու չափանիշների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարող եք քաղել այս հղումից․ https://oepr.diplo.de/oepr/variableContent/showAbout.html