Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Դեսպանության փոքր դրամաշնորհային ծրագրեր

19.02.2018 - Հոդված
Փոքր դրամաշնորհային ծրագրի պայմանագրի ստորագրումից հետո
Փոքր դրամաշնորհային ծրագրի պայմանագրի ստորագրումից հետո© Գերմանիայի դեսպանություն

Փոքր դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորումը Հայաստանի հետ Գերմանիայի՝ զարգացման ոլորտում համագործակցության բաղադրիչներից է: Դեսպանությունը կարող է արագ եւ ճկուն աջակցություն ցուցաբերել այնպիսի

նախագծերի, որոնք ուղղված են կոնկրետ հրատապ խնդիրների լուծմանը, եւ կարող են բարելավել բնակչության, մասնավորապես՝ գյուղական բնակավայրերի հատկապես ամենից կարիքավոր խմբերի կենսապայմանները:

Այդպիսի մեկ ծրագրի ծախսերը պետք է կազմեն 1․000-ից 12․000 եվրո, ոպեսզի հնարավոր լինի առկա միջոցներով հնարավորինս շատ ծրագրեր իրականացնել։ 2017 թվականին օժանդակություն է հատկացվել 40.000 եվրո արժողությամբ 5 ծրագրերի։

Փոքր դրամաշնորհային ծրագրերի համար օժանդակության հատկացման համար մանրամասն նախապայմաններին կարող եք ծանոթանալ ստորև տեղադրված տեղեկատվական թերթիկից։

Ուշադրությո՛ւն։ 2018թ․-ից սկսած Փոքր դրամաշնորհային ծրագրի համար հայտ ներկայացնելու կանոնները փոխվել են։

Խնդրում ենք հաշվի առնել, որ հայտերը դեսպանությանը հանձնելու ժամկետն ավարտվում է փետրվարի 28-ին։ Այլ փոփոխությունների մասին տեղեկություններ կգտնեք մեր թարմացված բրոշյուրում։ Խնդրում ենք օգտագործել հայտերի այս նոր ձևաթղթերն ու առաջնորդվել կից ներկայացվող տեղեկատվական բրոշյուրով.

Տեղեկատվական թերթիկ փոքր դրամաշնորհային ծրագրերի մասնակցության պայմանների մասին (հայերեն, գերմաներեն, անգլերեն)

Փոքր դրամաշնորհային ծրագրի ֆինանսական աջակցության հայտ

Փոքր դրամաշնորհային ծրագրի ֆինանսական աջակցության հայտ (.doc)

Application for financial support in implementing a micro-project

Antrag auf finanzielle Unterstützung zur Durchführung eines Kleinstprojektes

դեպի էջի սկիզբ