Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Դեսպանության Փոքր դրամաշնորհային ծրագրեր

Հոդված
Ցուցանակ ֆինանսական օժանդակություն ստացած փոքր դրամաշնորհային ծրագրերի համար
Ցուցանակ ֆինանսական օժանդակություն ստացած փոքր դրամաշնորհային ծրագրերի համար© Գերմանիայի դեսպանություն

Փոքր դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորումը Հայաստանի հետ Գերմանիայի՝ զարգացման ոլորտում համագործակցության բաղադրիչներից է: Դեսպանությունը կարող է արագ եւ ճկուն աջակցություն ցուցաբերել այնպիսի նախագծերի, որոնք ուղղված են կոնկրետ հրատապ խնդիրների լուծմանը, եւ կարող են բարելավել բնակչության, մասնավորապես՝ գյուղական բնակավայրերի հատկապես ամենից կարիքավոր խմբերի կենսապայմանները:

Առավելագույնը 10․000 եվրո դրամաշնորհների միջոցով դեսպանությունն օժանդակում է սոցիալական և տնտեսական նախագծեր՝ քաջալերելով հատկապես մայրաքաղաքից դուրս գտնվող գյուղական շրջաններին՝ դիմելու այս ծրագրին։ Հատուկ ուշադրության կարժանանան այն նախագծերը, որոնք միտված կլինեն կանանց, երեխաների, ներառական կարիքներ ունեցող մարդկանց և փախստականների կյանքի բարելավմանը։

 2023 թվականին Գերմանիայի դեսպանությունն աջակցություն է ցուցաբերել Հայաստանում իրականացվող ութ փոքր նախագծերի՝ ընդհանուր 53.400 եվրո գումարի չափով:

Փոքր դրամաշնորհային ծրագրերի համար օժանդակության հատկացման համար մանրամասն նախապայմաններին կարող եք ծանոթանալ ստորև տեղադրված տեղեկատվական թերթիկից։

Խնդրում ենք նկատի առնել, որ ծրագրային հայտերն ընդունվում են ամեն տարի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում։ 

2024թ․ հայտերն ընդունվում են մինչև 2024թ․ փետրվարի 29-ը։

Դրանք կարող են ներկայացվել հետևյալ լեզուներից մեկով՝ հայերեն, գերմաներեն կամ անգլերեն։ Հայտերը հնարավոր է ներկայացնել թղթային տեսքով կամ սկանավորված փաստաթղթի տեսքով և պետք է ներառեն ծրագրի երկու պատասխանատուների ստորագրությունները։ Հայտերի ներկայացման համար էլեկտրոնային փոստի հասցեները կգտնեք մեր թարմացված տեղեկատվական թերթիկում։

Տեղեկատվական թերթիկ փոքր դրամաշնորհային ծրագրերի մասնակցության պայմանների մասին (հայերեն, գերմաներեն, անգլերեն)

Փոքր դրամաշնորհային ծրագրի ֆինանսական աջակցության հայտ

Փոքր դրամաշնորհային ծրագրի ֆինանսական աջակցության հայտ (.doc)

Application for financial support in implementing a micro-project

Antrag auf finanzielle Unterstützung zur Durchführung eines Kleinstprojektes

դեպի էջի սկիզբ