Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Շենգենյան վիզա
Շենգենյան վիզան տրամադրվում է Շենգենյան համաձայնագրի երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ առանց աշխատանքային գործունեություն ծավալելու հնարավորության:
Ընդհանուր տեղեկություններ
Շենգենյան վիզա, որը տրամադրվում է Շենգենյան համաձայնագրի երկրներ կարճաժամկետ այցերի (առավելագույնը 90 օր կես տարվա ընթացքում) համար՝ առանց աշխատանքային գործունեություն ծավալելու հնարավորության: Կացության տևողության հաշվարկը շենգենյան վիզայի համար՝ այս հղումով։
Գերմանիայի դեսպանությունը շենգենյան վիզայի դիմումներ է ընդունում Գերմանիայի, Շվեդիայի, Բելգիայի և Լյուքսեմբուրգի համար:
Շենգենյան տարածքի երկրների ցանկը կարող եք գտնել այս հղումով։
Վիզա տրամադրելու նախապայմանները
Յուրաքանչյուր վիզա տրամադրելուց առաջ դեսպանությունն ըստ Վիզակոդեքսի ստուգում է հետևյալ չափորոշիչների առկայությունը.
- այցի նպատակը
- ճամփորդության ֆինանսավորումը
- Հայաստան վերադառնալու հավանականությունը
- բժշկական ապահովագրության առկայությունը
- այլ տվյալներ (AZR, SIS-համակարգերում գրանցում)
- վիզայի օրենքով օգտագործումը (թույլատրված կացության ժամանակահատվածի չչարաշահում) և այլն
Խնդրում ենք ժամանակին տեղեկանալ, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել գործերը հանձնելիս:
Գերմանիայի դեսպանությունը զգուշացնում է, որ վիզայի առկայությունը չի նշանակում ունենալ մուտքի ավտոմատ իրավունք, վիզա ունեցող յուրաքանչյուր անձ պարտավոր է սահմանին ապացուցել, որ նա բավարարում է Շենգենյան սահմանային կոդեքսի 5-րդ հոդվածի պահանջները:
Ուստի ուղևորության ժամանակ Ձեզ հետ վերցրեք կարևոր փաստաթղթերը, ինչպես, օրինակ, բժշկական ապահովագրության քարտը և հրավեր-պարտավորագիրը:
Շենգենյան վիզայի դիմումի մշակման տևողությունը
Շենգենյան վիզայի դիմումի մշակման տևողությունը դիմումը հանձնելուց մինչև անձնագրի վերադարձը, որպես կանոն, տևում է առնվազն 15 օրացուցային օր, առանձին դեպքերում՝ մինչև 45 օր։ Խնդրում ենք դիմումը ներկայացնել նախատեսված ճամփորդության մեկնարկից առնվազն 15 օր առաջ։
Դիմումի մշակման ընթացքում անձնագիրը չի կարող վերադարձվել։
Դիմում կարելի է ներկայացնել ճամփորդության մեկնարկից մինչև 6 ամիս առաջ։ Խորհուրդ ենք տալիս դիմել նախապես։
Խնդրում ենք ձեռնպահ մնալ մշակման ընթացքի վերաբերյալ հարցեր հղելուց, քանի որ դա կարող է դանդաղեցնել որոշումը կայացնելու գործընթացը։
Տեղեկություններ ՌԴ քաղաքացիների համար
https://germania.diplo.de/ru-de/service/05-visaeinreise/kurzfristigeaufenthalt/1623888-1623888#content_18 հղումով ներկայացված՝ վիզայի դիմումի մշակման տևողության վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև բազմակի մուտքի վիզայի վերաբերյալ ցուցումները, վերաբերում են նաև ՌԴ՝ Հայաստանի Հանրապետությունում ապրող քաղաքացիներին, որոնք Շենգենյան վիզայի դիմում են ներկայացնում Երևանում Գերմանիայի դեսպանությունում։ Խնդրում ենք ուշադրություն դարձնել մասնավորապես կարճատև այցերի վերաբերյալ «Հաճախակի տրվող հարցեր» բաժնում զետեղված այս տեղեկություններին․
8) Որքա՞ն ժամանակից կստանամ իմ վիզան։
9) Ցանկանում եմ դիմել երկարաժամկետ եւ բազմակի մուտքի վիզայի համար։ Ի՞նչ հանգամանքներ պետք է հաշվի առնեմ։
01.01.2026թ․-ից սկսած ՌԴ քաղաքացիներից Գերմանիա մուտք գործելու համար, որպես կանոն, կպահանջվի ռուսական բիոմետրիկ արտասահմանյան անձնագիր։ Խնդրում ենք սույնի վերաբերյալ ուշադրություն դարձնել նաև Ռուսաստանում ԳԴՀ ներկայացուցչությունների կայքում զետեղված տեղեկություններին՝ այս հղումով․
Անհրաժեշտ փաստաթղթեր
Դիմում հանձնելիս անհրաժեշտ է անձամբ ներկայացնել ստորև նշված փաստաթղթերը։
Բոլոր այն փաստաթղթերը, որոնք գերմաներեն կամ անգլերեն չեն, պետք է ներկայացնել ոչ նոտարական թարգմանությամբ։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել նշված հերթականությամբ դասավորած։ Բոլոր փաստաթղթերի պատճենները անհրաժեշտ է ներկայացնել A4 ֆորմատի թղթի վրա: Դեսպանությունը խնդրում է փաստաթղթերը չկարել, չամրացնել։
Դեսպանությունը նշում է, որ, համաձայն Կացության մասին օրենքի §82-ի, յուրաքանչյուր դիմող պարտավոր է ապահովել դիմումի լիարժեքությունը: Որևէ փաստաթղթի բացակայության դեպքում դեսպանությունը համարում է, որ այն չի կարող ներկայացվել։
Առանձին դեպքերում, սակայն, դեսպանությունն իրեն իրավունք է վերապահում պահանջել լրացուցիչ փաստաթղթեր։ Լիարժեք դիմում ներկայացնելը վիզա ստանալու համար դեռևս բավարար հիմք չէ։
գերմաներենով կամ անգլերենով, լիարժեք լրացրած և դիմողի կողմից ստորագրված դիմում-հարցաթերթիկ: Անչափահասների դիմում-հարցաթերթիկները պետք է ստորագրեն նրանց օրինական ներկայացուցիչները։ Դիմում-հարցաթերթիկը կարող եք գտնել հետևյալ հղումով՝ VIDEX Schengen
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ VIDEX-ի հղումով առաջին անգամ անցնելիս հնարավոր է, որ հայտնվեք ոչ համապատասխան էջում։ VIDEX Schengen-ը ճանաչելի է Նոյշվանշթայն ամրոցի նկարով։ Եթե հղումը տարել է ոչ համապատասխան էջ, վերադարձեք հուշաթերթիկ և նորից սեղմեք այն։
1 նոր, բիոմետրիկ լուսանկար։ Գերմանիայի դեսպանությունը վիզայի ընթացակարգի համար ընդունում է միայն թարմ, բիոմետրիկ (կենսաչափական) լուսանկարներ։ Պահանջվող լուսանկարի վերաբերյալ ցուցումները կարող եք գտնել լուսանկարների նմուշների ցուցատախտակում, ինչպես նաև նմուշ-թերթիկում։
Բժշկական ապահովագրության վկայագիր շենգենյան բոլոր երկրների համար, բնօրինակը և մեկ պատճեն։ Ապահովագրական գումարը պետք է կազմի 30․000 եվրո։ Հավելյալ տեղեկություններ պահանջվող բժշկական ապահովագրության վերաբերյալ կարող եք կարդալ այս հղումով։
- Ճամփորդական անձնագիր, որը պետք է վավերական լինի վիզայի վերջնաժամկետի ամսաթվից հետո ամենաքիչը երեք ամիս: (Անձնագրում պետք է լինի առնվազն երկու դատարկ էջ, իսկ վավերականության ժամկետը չպետք է գերազանցի 10 տարին)։
- Ճամփորդական անձնագրի տվյալների էջի, ինչպես նաև բացառապես այն էջերի պատճենները, որոնց վրա կան Շենգենյան վիզաներ և դրանց հետ կապված մուտքի և ելքի կնիքներ։
- ոչ ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն ապացույց Հայաստանում օրինական կացության վերաբերյալ, օրինակ՝ կացության քարտ, որը պետք է վավեր լինի Շենգենյան երկրներից վերադարձից հետո դեռ առնվազն երեք ամիս, իսկ ՌԴ քաղաքացիները կարող են նաև ներկայացնել ճամփորդական անձնագրում դրված կնիքը՝ բնակության վայրի գրանցման վերաբերյալ։
- ՀՀ քաղաքացիները, որոնց օրինական և փաստացի բնակության վայրը գտնվում է որևէ այլ երկրում, պետք է իրենց դիմումները ներկայացնեն տվյալ երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն։
- Վերջին երեք ամիսների բանկային հաշվի քաղվածքներ (ո՛չ բանկային տեղեկանք)՝ աշխատավարձի մուտքի նշումներով, առկայության դեպքում նաև այնպիսի այլ հաշիվների քաղվածքներ, որոնք արտացոլեն հաշվին առկա երկարաժամկետ միջոցներ։
- Անհատ ձեռներեցների և ՍՊԸ-ների պարագայում՝
- որպես անհատ ձեռներեց կամ ՍՊԸ գրանցման վկայականը
- ձեռնարկատիրոջ կամ ՍՊԸ-ի հարկային տեղեկանքը եռամսյակային շահույթի/շրջանառության վերաբերյալ
- այդ տեղեկանքի բացակայության դեպքում՝ Ձեր՝ որպես ձեռնարկատիրոջ կամ ընկերության վերջին երեք ամիսների բանկային քաղվածքները։
- Այլ անձանց պարագայում՝
- ապացույց զբաղվածության վերաբերյալ (տեղեկանք աշխատավայրից, ուսման վայրից, ապացույց կենսաթոշակի վերաբերյալ),
- վարձու աշխատողները պետք է ՊԵԿ-ից ներկայացնեն աշխատավարձի հարկման վերաբերյալ քաղվածք։
- Եթե չեք աշխատում․
- ընտանիքի նեղ կազմի անդամներից մեկի վկայականները՝ ապրուստի միջոցների վերաբերյալ, օրինակ՝ Տեղեկանք աշխատանքի մասին կամ հարկային տեղեկանք,
- վերջինիս բանկային հաշվի վերջին երեք ամիսների քաղվածքները,
- վերջինիս անձնագրի պատճենը։
- Սեփականության վկայականները ներկայացնել միայն այն դեպքում, եթե դրանք տրված են վարձակալության։ Հողի սեփականության դեպքում ներկայացնել ապացույց այն մասին, որ այն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։
- Առաջին անգամ դիմում ներկայացնելիս, կամ եթե վերջին 3 տարում Շենգենյան գոտի չեք այցելել․
- ամուսնու/կնոջ անձնագրի բնօրինակը և պատճենը, ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականը և պատճենը,
- երեխաների անձնագրերի բնօրինակները և պատճենները, անձնագիր չունենալու դեպքում՝ ծննդյան վկայականների բնօրինակները և պատճենները։
- երեխաների, ծնողների արտերկրում (նաև Ռուսաստանում) գտնվելու դեպքում՝ այդ մասին ապացույց, օր.՝ տեղեկանք գրանցման վերաբերյալ կամ կացության իրավունքի պատճենը։
- երկու ծնողներն էլ (օրինական ներկայացուցիչները) պետք է ստորագրեն դիմում-հարցաթերթիկը (ստորագրության տակ պետք է տպատառերով գրվի նաև անուն և ազգանունը),
- Եթե ծնողները կամ նրանցից մեկը դիմումը հանձնելիս անձամբ ներկա լինել չեն կարող․
ծնողների կամ ծնողի համաձայնությունը, որը կազմված և վավերացված լինի հայկական նոտարի կողմից կամ վավերացված լինի գերմանական մարմնի կողմից (Bürgerbüro) այս ձևաթղթով, և պատճենը, - Եթե անչափահասը ճամփորդում է ծնողներից միայն մեկի հետ․
մյուս ծնողի համաձայնությունը, որը կազմված և վավերացված լինի հայկական նոտարի կողմից կամ վավերացված լինի գերմանական մարմնի կողմից (Bürgerbüro) այս ձևաթղթով, և պատճենը, - Ծննդյան վկայականի պատճեն,
- Ծնողների կամ անչափահասի օրինական ներկայացուցիչների անձնագրերի պատճենները։
Այցի նպատակին առնչվող հավելյալ փաստաթղթեր
-
հիմնականում վավերացված հրավեր-պարտավորագիր (Verpflichtungserklärung), որը դիմելու պահին տրված լինի վեց ամսից ոչ ավելի շուտ։ Պետք է ներկայացնել թե՛ բնօրինակը, թե՛ պատճենը։ Բելգիայի դեպքում՝ հրավեր-պարտավորագրի տրամադրման ամսաթիվ համարվում է առաջին էջի վրա նշված ամսաթիվը:
Եթե հրավեր-պարտավորագիրը Գերմանիայից չէ, ապա տեղեկանք հրավիրողի վերջին երեք ամսվա աշխատավարձի վերաբերյալ
Բելգիայի համար՝ հիմնականում վավերացված հրավեր/հրավեր-պարտավորագիր՝ հրավիրող/հանձնառող կողմի բավարար ֆինանսական միջոցներ ունենալու մասին նշումով և մեկ պատճեն:
Շվեդիայի համար՝ բացի հրավիրողի եկամուտներից, նաև հրավիրողի բանկային հաշվի քաղվածքը՝ վերջին երեք ամիսների համար։ - Եթե հրավիրողը չի ստանձնում ծախսերը, ապա դիմողը պետք է նախատեսված կացության ժամանակահատվածի համար ներկայացնի սեփական բավարար միջոցների կամ ընտանիքի նեղ կազմի անդամներից մեկի միջոցների մասին ապացույցներ։
- Հրավիրողի կացության իրավունքի պատճենը, ինչպես նաև արյունակցական կապը հաստատող փաստաթուղթ, եթե այցելում եք ազգականներին, օրինակ՝ ծննդյան վկայականների պատճեններ։ ԵՄ քաղաքացիների դեպքում՝ անձնագրի պատճենը և արյունակցական կապը հաստատող փաստաթուղթ՝ ազգականներին այցելելու պարագայում։
- Պաշտոնական հրավեր։ Հրավերից պետք է պարզ լինի, արդյո՞ք հրավիրողը ստանձնում է ապրելու և կացության ծախսերը։
- Եթե հրավիրողը չի ստանձնում ծախսերը, ապա գործուղող ֆիրմայի կողմից ծախսերը ստանձնելու վերաբերյալ գրություն։
- Հրավիրող ֆիրմայի՝ առևտրական ֆիրմաների գրանցման մատյանից քաղվածք (պատճենը)։
- Հրավեր-գրություն հիվանդանոցից կամ բուժող բժշկից՝ բուժման հավանական տևողության և ծախսերի մասին տվյալներով: Գրության մեջ պետք է նշված լինի ուղեկցողի հետ ճամփորդելու անհրաժեշտության մասին։
- Հիվանդանոցի/բժշկի կողմից ներկայացված նախահաշիվը։
- Բուժման ամբողջ ծախսերի համար բավարար ֆինանսական միջոցների մասին ապացույց, անհրաժեշտության դեպքում՝ գումարի փոխանցումը։
- Երկար ժամկետով (6 ամիս/1 տարի) վիզայի համար դիմելիս՝ բուժման պլան և ֆինանսավորում՝ վիզայի ցանկալի ամբողջ ժամանակահատվածի համար։
- ցուցահանդեսի տոմսը կամ տաղավարը ցուցադրողի / ներկայացնողի վկայականը,
- ապացույցներ կացության ֆինանսավորման մասին։
- Հյուրընկալող կազմակերպության կողմից հրավեր։ Հրավերում պետք է նշված լինի, արդյո՞ք հրավիրողը ստանձնում է այցի հետ կապված ծախսերը և տրամադրում է կացարան։
- Սպորտային միջոցառումների կամ մրցույթների մեկնելիս պետք է ներկայացնել հայկական սպորտային ակումբի կողմից տրված գրություն, որը կհաստատի գործուղումը։
- Եթե կազմակերպող կամ հրավիրող կողմը չի ստանձնում ուղևորության և կացության ծախսերը, ապա պետք է ներկայացնել ճամփորդության ֆինանսավորման մասին ապացույցներ։
- օդանավի տոմսի պատվիրումը,
- մնալու վայրի մասին ապացույց, օր՝․ հյուրանոցի ամրագրում։ Շենգենյան բոլոր պետություններում մնալու վայրի մասին ապացույց, եթե դիմողը պատրաստվում է այցելել մի քանի անդամ պետություն,
- ապացույցներ ուղևորության և կացության ծախսերը հոգալու ֆինանսական միջոցների վերաբերյալ։
- Լեզվի դպրոցից պաշտոնական հրավեր-գրություն, որտեղ պետք է նշված լինեն դասընթացի սկզբի և տևողության, ինչպես նաև շաբաթական դասերի քանակի և վճարումների վերաբերյալ տվյալներ։
- Ապացույց ուսման ընթացքում ֆինանսապես ապահովված լինելու վերաբերյալ, օրինակ՝ հրավեր-պարտավորագիր՝ կացության մասին օրենքի §§66-68 համաձայն (Verpflichtungserklärung) կամ արգելափակված հաշիվ: Տեղեկություններ արգելափակված հաշվեհամարի վերաբերյալ՝ անգլերեն կամ գերմաներեն)
- մանրամասն գրավոր հիմնավորում՝ պլանավորած դասընթացի, հետագա պլանների վերաբերյալ, ինչպես նաև տեղեկություններ մինչ այդ լեզվի դասընթացին նախապատրաստվելու մասին, օր.՝ Հայաստանում գերմաներեն սովորելու վերաբերյալ տվյալներ (գերմաներենով կամ անգլերենով)։
- Հյուրընկալող կազմակերպության կողմից հրավեր։ Հրավերում պետք է նշված լինի, արդյո՞ք հրավիրողը ստանձնում է այցի հետ կապված ծախսերը և տրամադրում է կացարան։
Վիզայի վճարներից ազատում
Եվրամիության և ՀՀ միջև կնքված վիզայի դյուրացման համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո բազմաթիվ դիմողներ լիովին ազատվում են վիզայի վճարներից։ Վիզայի գործընթացի ժամանակ անհրաժեշտ է ապացուցել դիմողների այս կամ այն խմբին պատկանելը։ Դիմողների այն խմբերը, որոնք ազատված են վիզայի վճարներից, կգտնեք հետևյա հղումով․
Վիզայի համար հերթագրում և դիմումների ընդունում
2025թ․ հուլիսից շենգենյան վիզայի դիմումներն ընդունվում են միայն TLScontact-ում։
Դեսպանության միջոցով պայմանավորվածություն ստանալը այսուհետ հնարավոր չէ։ TLScontact-ը պարբերաբար հերթագրման նոր ժամեր է բացում բոլոր կատեգորիաների համար։
Տեղեկություններ վիզա ստացած անձանց համար
Խնդրում ենք վիզան ստանալուց անմիջապես հետո ստուգել տվյալների ճշտությունը:
Հատկապես անհրաժեշտ է ստուգել հետևյալ կետերը:
- Խնդրում ենք ուշադրություն դարձնել, արդյո՞ք Ձեր անձնագրի համարը վիզայի էտիկետի վրա գրված համարի հետ նույնական է:
- Ուշադրություն դարձրեք, որ ճիշտ գրված լինեն Ձեր անունը և ազգանունը:
- Շենգենյան վիզայի (Kategorie C) դեպքում վիզայի էտիկետի վրա լինում է միայն QR-կոդ։
Այս կերպ դուք ձեր այցի ընթացքում չեք հանդիպի դժվարությունների և կխուսափեք հավելյալ ծախսեր կատարելուց: Խնդրում ենք սխալների առկայության դեպքում անմիջապես դիմել դեսպանության հյուպատոսական բաժնին, որպեսզի հնարավոր լինի տեղում ուղղել սխալը:
Վիզայի էտիկետի տվյալների պարզաբանում
«DAUER DES AUFENTHALTS....................TAGE» դաշտում նշվում է շենգենյան տարածքում մնալու թույլատրելի օրերի քանակը: Օրերը անհրաժեշտ է հաշվել շենգեն պետություններ մուտք գործելու օրվանից (մուտքի կնիք) մինչև դուրս գալու օրը (ելքի կնիք), այսպիսով անհրաժեշտ է հաշվել երկու օրն էլ: Դուք պետք է չխախտեք վիզայի վրա նշված ժամանակահատվածը: Կացության տևողության չարաշահումը և գերազանցումը կարող են պատճառ հանդիսանալ, որ Դուք արտաքսվեք, և Ձեզ որոշ ժամանակ որևէ Շենգեն-դեսպանությունից շենգենյան նոր վիզա չտրամադրվի:
«VON» և «BIS» դաշտում նշված ժամանակահատվածը կարող է ավելի երկար լինել, քան «AUFENTHALTSDAUER» դաշտում նշված օրերի քանակը: Այդ տարբերությունը Ձեզ հնարավորություն է տալիս ավելի ճկուն լինել Շենգենյան տարածք մուտք գործելիս և ելք անելիս: Շենգենյան տարածքում Ձեր մնալու օրերը, սական, չպետք է գերազանցեն «AUFENTHALTSDAUER...........TAGE» դաշտում նշված օրերի քանակը: Անկախ շենգենյան տարածքում անցկացրած օրերի քանակից, դուք այն պետք է լքեք ամենաուշը «BIS» դաշտում նշված օրը:
Մեկ կամ մի քանի տարվա տևողությամբ բազմակի մուտքի վիզան հնարավորություն է տալիս յուրաքանչյուր 6 ամսվա ընթացքում առավելագույնը 90 օր լինել շենգենյան տարածքում։ Հարկավոր է ուշադրություն դարձնել, որ շենգենյան տարածքում նախկինում անցկացրած օրերի քանակը որոշվում է «հետհաշվարկ» սկզբունքով, օրինակ՝ եթե Դուք պլանավորել եք մեկնել հուլիսի 1-ին, շենգենյան տարածում հնարավոր անցկացրած օրերի հետհաշվարկը արվում է վերջին 6 ամիսների համար (հունվարից-հունիս)։ Հաշվելու հետ կապված հարցերի դեպքում կարող եք ցանկացած ժամանակ դիմել վիզաների բաժին։
Սահմանային ստուգում
Շենգենյան վիզան սկզբունքորեն արտոնում է մուտքը շենգենյան ողջ տարածք: Ամեն դեպքում այն Ձեզ իրավունք չի տալիս ավտոմատ կերպով մուտք գործել շենգենյան տարածք: Անհրաժեշտ է, որ դուք սահմանային կամ այլ ստուգման ժամանակ որոշ պարզաբանումներ կատարեք: Օրինակ հնարավոր է, որ ստիպված լինեք բացատրել, թե ի՞նչ կերպ պետք է ֆինանսավորեք Ձեր կացությունը կամ ինչքա՞ն եք պատրաստվում մնալ Գերմանիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Նիդերլանդներում և ինչու՞ եք ցանկանում այցելել Գերմանիա, Ավստրիա, Շվեդիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ: Որոշ դեպքերում նման հարցադրումները կարող են հանգեցնել նրան, որ արդեն վիզա ունեցող անձին թույլ չտան մուտք գործել Գերմանիա, Ավստրիա, Շվեդիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ կամ շենգենյան տարածք:
Դրանից ելնելով խորհուրդ ենք տալիս Ձեզ հետ վերցնել վիզայի համար դիմելիս ներկայացրած փաստաթղթերի բնօրինակները/պատճենները (օրինակ` հրավերը, այցը հաստատող այլ փաստաթղթեր, կրեդիտ քարտեր, կանխիկ գումար և այլն): Դրանով Դուք կհեշտացնեք սահմանային ստուգումը և քիչ ժամանակ կվատնեք սահմանում:
Այլ տեղեկություններ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել 2025թ․ հուլիսի 1-ից արտերկրում իր բոլոր ներկայացուցչություններում դադարեցնել վիզայի մերժման որոշումները բողոքարկելու կարգը։
Եվրամիության և ՀՀ միջև կնքված վիզայի դյուրացման համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո բազմաթիվ դիմողներ լիովին ազատվում են վիզայի վճարներից։ Վիզայի գործընթացի ժամանակ անհրաժեշտ է ապացուցել դիմողների…
Խնդրում ենք հաշվի առնել, որ Շենգենյան վիզա կարող է տրամադրվել միայն այն դեպքում, երբ առկա է բավարար ճամփորդական բժշկական ապահովագրության քարտ: Ճամփորդական բժշկական ապահովագրությունն ունի հետևյալ…