Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Գերմանիայի քաղաքացի հանդիսացող երեխայի հետ միավորվելու կարգը

Հոդված

Վիզայի համար դիմում ներկայացնելը

Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել։ Հերթագրվել կարող եք միայն առցանց եղանակով: Առցանց հերթագրման համակարգ կարող եք մուտք գործել դեսպանության կայքի միջոցով․ www.eriwan.diplo.de :

  • Ոչ գերմանալեզու փաստաթղթերը՝ բացառությամբ անձնագրի տվյալների էջի, պետք է ներկայացնել գերմաներեն հաստատված թարգմանությամբ: 
  • Վկայականները, դիպլոմները և նմանատիպ փաստաթղթերը պետք է ներկայացնել բնօրինակով և ապոստիլով/լեգալիզացիայով: Բնօրինակները կվերադարձվեն:
  • Վիզայի համար հնարավոր է, որ անհրաժեշտ լինի ԳԴՀ համապատասխան վայրի Օտարերկրացիների հարցերով մարմնի (Ausländerbehörde) համաձայնությունը: Վիզան կարող է տրվել միայն, երբ դեսպանությունը ստանա այս համաձայնությունը: 
  • Դիմումի քննությունը և մշակումը սովորաբար տևում է 6 – 14 շաբաթ, առանձին դեպքերում՝ ավելի երկար: 
  • Ավիատոմսի ամրագրում վիզայի համար չի պահանջվում, խնդրում ենք ավիատոմս ամրագրել միայն վիզա ստանալուց հետո: 
  • Դեսպանությունն իրեն իրավունք է վերապահում պահանջել լրացուցիչ փաստաթղթեր։ Լիարժեք դիմում ներկայացնելը դեռևս բավարար հիմք չէ վիզա ստանալու համար։ Ոչ լիարժեք փաստաթղթերը կարող են դանդաղեցնել գործընթացը և հանգեցնել դրանց վերադարձի կամ մերժման։ Դեսպանություն ուղարկված այն ֆաքսերը կամ գրությունները, որոնց վրա բացակայում է վիզայի գործի համարը,  չեն տեսակավորվում և չեն կցվում գործերին։
  • Խնդրում ենք դիմումի վերոնշյալ մշակման ժամանակահատվածում ձեռնպահ մնալ դիմումի ընթացքի վերաբերյալ հարցումներ անելուց: Այդ հարցումները էապես ծանրաբեռնում են վիզայի բաժնի աշխատանքը, այդ պատճառով վիզայի բաժինը չի կարող պատասխանել:
  • Վիզայի վճարը կազմում է 75 եվրո, որը վճարվում է դրամով՝ դիմումը հանձնելիս: 
  • Բոլոր փաստաթղթերը (հատկապես անձնագրի պատճենները) պետք է ներկայացնել A4 ձևաչափով՝ առանց ամրացնելու, կարելու և թափանցիկ թղթապանակների։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Գերմաներենով կամ անգլերենով լիարժեք լրացված դիմում-հարցաթերթիկ՝ ներառյալ Կացության մասին դաշնային օրենքի §54-ով սահմանված իրազեկումը: Հարցաթերթիկը կարող եք գտնել դեսպանության կայքում՝ սույն հղումով. https://videx-national.diplo.de

Լիարժեք լրացված և ստորագրված հայտարարություն հասանելիության (հղումվերաբերյալ։

2 նոր, բիոմետրիկ լուսանկար, մեկը խնդրում ենք սոսնձել դիմում-հարցաթերթիկին։ 
Գերմանիայի դեսպանությունը վիզայի ընթացակարգի համար ընդունում է միայն թարմ, բիոմետրիկ (կենսաչափական) լուսանկարներ։ Պահանջվող լուսանկարի վերաբերյալ ցուցումները կարող եք գտնել լուսանկարների նմուշների ցուցատախտակում, ինչպես նաև նմուշ-թերթիկում։

Նմուշների ցուցատախտակ
Նմուշ-թերթիկ

  • գործող ճամփորդական անձնագիր, որը վավերական լինի առնվազն 6 ամիս, (անձնագրում պետք է լինի առնվազն երկու դատարկ էջ, իսկ անձնագիրը տրված լինի ոչ ավելի վաղ, քան տասը տարի առաջ),
  • անձնագրի այն էջերի պատճենները, որտեղ առկա է կնիք, վիզա կամ որևէ այլ նշում։

Գերմանիայի քաղաքացի հանդիսացող՝ անչափահաս երեխայի հետ միավորվելու կարգը

Եթե երեխան ծնվել է Գերմանիայում՝ գերմանական ծննդյան վկայականը: Եթե երեխան չի ծնվել Գերմանիայում՝ երեխայի միջազգային ծննդյան վկայականը, որի մեջ նշված է նաև հայրը, ապոստիլով։

Երեխայի գերմանական անձնագրի կամ ճամփորդական անձնագրի պատճենը։

Երեխայի ընթացիկ գրանցման վայրի վկայականի պատճենը։

  • Գերմանիայում ապրող ծնողների գերմանական անձնագրի կամ ճամփորդական անձնագրի կամ կացության վկայականը։
  • Գերմանիայում ապրող ծնողի ընթացիկ գրանցման վայրի վկայականը։

  • եթե երեխայի ծնվելու պահին ծնողների ամուսնությունը եղել է գրանցված՝ ծնողների միջազգային ամուսնության վկայականը
  • եթե երեխայի ծնվելու պահին ծնողների ամուսնությունը չի եղել գրանցված՝ հայրության ճանաչման վկայականը և խնամատարության մասին հայտարարությունը

Եթե ծնողներն ամուսնալուծված են՝ ամուսնալուծության վերաբերյալ վճիռը կամ խնամատարության մասին դատարանի կայացրած որևէ այլ վճիռ։

Գերմանիայի քաղաքացի հանդիսացող՝ չծնված երեխայի հետ միավորվելու կարգը

Հղիությունը հաստատող բժշկական տեղեկանք՝ ծննդյան մոտավոր նշումով։

Այն ծնողի Գերմանիայի քաղաքացիությունը հաստատող ապացույց (օրինակ՝ Գերմանական ճամփորդական անձնագիր, քաղաքացիություն ստանալու վերաբերյալ վկայական, քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ), որի միջոցով երեխան ձեռք է բերելու Գերմանիայի քաղաքացիություն,

  1. Եթե դուք ամուսնացած եք ԳԴՀ քաղաքացի հանդիսացող ծնողի հետ՝ ամուսնության վկայական
  2. Եթե ամուսնացած չեք ԳԴՀ քաղաքացի հանդիսացող ծնողի հետ, 
  • երեխայի հետ միավորվել ցանկացող մայրը պետք է ունենա
  • հոր կողմից տրված հայրության ճանաչման վկայական
  • մոր համաձայնությունը հայրության ճանաչմանը
  • երեխայի հետ միավորվել ցանկացող հայրը պետք է ունենա
  • հայրության ճանաչման վկայական
  • համատեղ ծնողական խնամք իրականացնելու վերաբերյալ հայտարարություն
  • մոր համաձայնությունը այս երկու հայտարարություններին

Դեսպանությունը հուշում է, որ համաձայն Կացության մասին օրենքի §82–ի՝ յուրաքանչյուր դիմող պարտավոր է ապահովել դիմումի լիարժեքությունը, եթե որևէ փաստաթուղթ բացակայում է,  դեսպանությունը համարում է, որ այն չի կարող ներկայացվել։

Կարևոր ցուցումներ 

Ձեր ուշադրութունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ վիզայի դիմումը հանձնելիս որևէ այլ վճար, քան դեսպանության շենքում՝ վիզաների բաժնի պատուհանի մոտ գանձվող վիզայի վճարն է, նախատեսված չէ։

Դեսպանությունը չի համագործակցում տուրիստական ընկերությունների հետ։ Դա վերաբերում է նաև դեսպանության անմիջական հարևանությամբ գտնվող գրասենյակներին։ Ճամփորդական կամ այլ ծառայություններ մատուցող գրասենյակների աշխատակիցների պնդումներն այն մասին, որ իրենք համագործակցում են դեսպանության հետ, չի համապատասխանում իրականությանը։

Ոչ ոք չի կարող ազդել Ձեր դիմումի հաջողության հեռանկարի վրա, քանի որ դիմումների վերաբերյալ որոշումները կայացնում է բացառապես գերմանացիներից բաղկացած անձնակազմը։ Եթե Ձեզ այլ բան են խոստանում, ապա Ձեզ փորձում են խաբել։ Ոչ մի դեպքում գումար մի´ տվեք։ 

Վիզայի հետ կապված հարցերի մասին արժանահավատ տեղեկություններ կարող եք անվճար ստանալ դեսպանության վիզաների բաժնի աշխատակիցներից։ Այլ անձինք տեղեկություններ տրամադրելու իրավասություն չունեն։

Վիզայի համար հերթագրում

Ազգային վիզայի դիմումը պետք է հանձնել շատ ավելի վաղ, քան նախատեսված ճամփորդությունն է: Հերթագրումը կատարվում է առցանց և անվճար է: Կախված վիզայի տեսակից՝ դիմումի քննությունը կարող է շաբաթներ տևել:  
Պայմանավորվածության օրը գործերը կարող են հանձնել միայն նրանք, ովքեր գրանցման համակարգում ճիշտ են մուտքագրել իրենց անձնագրային տվյալները։
Հերթագրումը կարելի է իրականացնել հետևյալ հղումով․ Առցանց հերթագրման համակարգ
Խնդրում ենք մտածել պայմանավորվածություն ստանալու համար ժամանակին գրանցման մասին։

Յուրաքանչյուր դիմողի, նաև երեխաների համար, անհրաժեշտ է առանձին պայմանավորվածություն ամրագրել: Չի կարելի մեկ հերթագրման համար մի քանի անուն գրանցել։ Առանց հերթագրման կամ սխալ տվյալներով հերթագրված անձինք նույնպես չեն կարող դեսպանություն մտնել։
Բոլոր տվյալները պետք է լրացվեն բացառապես լատինատառ։

Ձեր տվյալները լրացրեք ճշգրիտ և անսխալ, քանի որ վիզայի բաժին մուտք գործել հնարավոր է միայն անձնագրային տվյալներին դրանց լիարժեք համապատասխանության դեպքում։

Ուշադրություն դարձրեք նաև Ձեր էլեկտրոնային հասցեի ճշգրտությանը, այլապես չեք կարող ստանալ Ձեր գրանցման հաստատումը և դեսպանություն այցելելու օրվա և ժամի մասին ծանուցումը։ 

Այս հուշաթերթիկի բոլոր տվյալները հիմնված են այն գրելու պահին դեսպանության ունեցած տեղեկությունների և վերլուծությունների վրա, ուստի դեսպանությունը չի կարող երաշխավորել հուշաթերթիկի լիարժեքությունն ու ճշգրտությունը հատկապես ընթացիկ փոփոխություների պատճառով: 

դեպի էջի սկիզբ