Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Հուշաթերթիկ ամուսնու/կնոջ մոտ տեղափոխվելու համար պահանջվող գերմաներենի հիմնային (տարրական) գիտելիքների մասին
Կացության մասին օրենքի հիմնական փոփոխությունից հետո այն ամուսինները, որոնք պատրաստվում են տեղափոխվել Գերմանիա, պետք է իրենց հայրենիքում արդեն իսկ վիզայի համար դիմելիս հաստատեն, որ ունեն գերմաներենի հիմնային գիտելիքներ։ Պատճառը. Գերմանիայում նրանք սկզբից ևեթ պետք է կարողանան գոնե պարզագույն մակարդակով շփվել գերմաներենով և մասնակից լինել հասարակական կյանքին։ Այդպես ավելի դյուրին կդառնա մեկնող ամուսնու/կնոջ ինտեգրացիան գերմանական հասարակությանը։ Կմեծանան մեկնարկային հնարավորութունները։
Գերմաներենի հիմնային իմացության վկայականը ներկայացվում է վիզայի փաստաթղթերի հետ միաժամանակ: Գերմաներենի հիմնային գիտելիք է համարվում Եվրախորհրդի «Լեզուների եվրոպական ընդհանուր չափորոշիչ» A1 մակարդակի իմացությունը։ Այս նորույթը հիմնված է «Եվրամիության կացության և ապաստանի իրավունքի չափանիշների փոփոխության մասին օրենքի» վրա։
Վիզայի համար դիմելիս որպես լեզվի իմացության ապացույց հարկ է ներկայացնել A1 մակարդակի վկայական, որը տրվում է Association of Language Testers In Europe–ի (ALTE) ստանդարտներին համապատասխան լիցենզավորված քննական հաստատության կողմից, որն ունի համապատասխան լիազոր ներկայացուցիչ։ Հայաստանում վկայական կարելի է ստանալ Երևանում Գերմաներենի ուսուցման կենտրոնից և Վ․Բրյուսովի անվան պետական լեվահասարակագիտական համալսարանից, որոնք կանոնավորապես անցկացնում են A1- քննություն։
Քննության համար գրանցվելու, լեզվի դասընթացներին մասնակցելու և հատուկ նախապատրաստական կուրսեր անցնելու համար կարող եք դիմել
Երևանում Գերմաներենի ուսուցման կենտրոն՝ (SLZ), Գյոթեի ինստիտուտի գործընկեր
Երևան 0015, Ձորափի 5/1
Հեռ․ +37477528307 / +37460542210
էլ․ փոստ՝ info@slz-Jerewan.am
Կայք՝ https://slz-jerewan.am/de- Երևանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան
Թումանյան փողոց 42
0002 Երևան
հեռ. 00374 10522020-296
էլ.փոստ. osterreichbibliothek.jerewan@gmail.com
Կայք՝ https://brusov.am/
Լեզվի իմացությունը հաստատող վկայականներից է նաև
- telc GmbH-ի՝ Գերմանական Volkshochschule-ի դուստր ընկերության „Start Deutsch 1“ սերտիֆիկատը (The European Language Certificate), որը տրվում է Գերմանիայում՝ Volkshochschule-ների կողմից, ինչպես
- TestDaF ինստիտուտի՝ Հագենի հեռակա համալսարանի և Բոխումի Ռուր-Համալսարանի ինստիտուտների „TestDaF“ սերտիֆիկատը, որը կարելի է ստանալ միայն B2 մակարդակի քննություն հանձնելու դեպքում։
- ECL- սերտիֆիկատը (European Consortium for the Certificate of Attainment in Modern Languages).
Ուշադրություն. Այլ հաստատությունների կողմից տրված լեզվի վկայականները չեն ճանաչվում։
Լեզվի հիմնային գիտելիքների մասին վկայականի պահանջը չի գործում օրենքով սահմանված հետևյալ բացառությունների հիմքով:
ա) Բացառություններ, որոնք պայմանավորված են անձի կարողություններով.
- բացառություններ, որոնք հիմնավորվում են անձի, դիմումատուի՝ գերմաներենի ակնհայտ գիտելիքներով (վիզայի բաժնի պատուհանի մոտ դիմումը հանձնելիս հաստատվում է դիմումատուի՝ գերմաներենի անվիճելի իմացությունը)
- Երբ օտարերկրացու առջև ինտեգրվելու առանձնահատուկ պահանջ չի դրվում․ որպես կանոն, սա կիրառվում է այն դեպքում, երբ Դուք, օրինակ, ունեք բուհական ավարտական վկայական կամ համապատասխան մասնագիտական որակավորում, կամ այնպիսի աշխատանք եք կատարում, որը, որպես կանոն, նույնպիսի որակավորում է ենթադրում, և ողջամիտ ժամկետում համապատասխան աշխատանք կգտնեք Գերմանիայում և առանց պետական աջակցության կկարողանաք ինտեգրվել Գերմանիայի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքին։ Այս երեք նախապայմանները (որակավորում, աշխատանք գնտելու դրական հեռանկար, ինտեգրվելու դրական հեռանկար) պետք է լիովին առկա լինեն։ Միայն բուհի ավարտական վկայականը ներկայացնելը, առանց մյուս նախապայմանների առկայության, բավարար չէ հաստատելու համար, որ Ձեր առջև ինտեգրվելու առանձնահատուկ պահանջ չի դրվում։ Աշխատանք գտնելու դրական հեռանկարը ենթադրում է, որ օտարերկրացին իր լեզվի իմացության շնորհիվ ողջամիտ ժամկետում Գերմանիայի տարածքում իր որակավորմանը համապատասխան թույլատրելի աշխատանք կգտնի։ Այսպիսով՝ դիտարկվել կարող են միայն այն ավարտական վկայականներն ու որակավորումները, որոնք ամենայն հավանականությամբ հնարավորություն կտան օտարերկրացուն իր որակավորմանը համապատասխան աշխատանքի անցնել նաև Գերմանիայում։ Բացառություններ կարող են արվել, ըստ էության, միայն այն աշխատանքների պարագայում, որոնք ներառում են նաև գործունեություն օտար լեզուներով։
- երբ միայն մեկանգամյա՝ ժամանակավոր կացություն է նախատեսված Գերմանիայում,
- Գերմանիա կրկին վերադառնալու դեպքում, եթե դիմումատուն արդեն մեկ անգամ Կացության մասին օրենքի հիման վրա տրված երկարաժամկետ կացության թույլտվությամբ եղել է Գերմանիայում,
- Եթե Դուք մարմնական, մտավոր կամ հոգեկան հիվանդության կամ հաշմանդամության պատճառով ի վիճակի չեք գերմաներենի նախնական իմացության վկայական ձեռք բերել, ապա դիմումին կցեք համապատասխան տեղեկանք՝ գերմաներեն թարգմանությամբ։ Անհրաժեշտության դեպքում պետք է ներկայանալ դեսպանության տարածաշրջանային բժշկին։ Ոչ տառաճանաչ լինելը, առաջացած տարիքը, հղիությունը, երեխայի խնամքը, որը հնարավոր է կազմակերպել, և լեզվի դպրոցից որոշակի տարածական հեռավորությունը, ընդհանուր առմամբ, ինքնին չեն հիմնավորում գերմաներեն սովորելու անհնարինությունը։
բ) բացառություններ, որոնք պայմանավորված են Գերմանիայում բնակվող առնչյալ անձով.
- եթե Գերմանիայում ապրող ամուսինը ունի Կացության հրամանի 41-րդ հոդվածում նշված երկրներից մեկի քաղաքացիություն կամ ազատ տեղաշարժի իրավունք Գերմանիայում, այսինքն՝ ԵՄ որևէ անդամ պետության (բացի Գերմանիայից) քաղաքացի է կամ EWR պետություններից մեկի՝ Նորվեգիայի, Իսլանդիայի, Լիխթենշթայնի կամ Շվեյցարիայի քաղաքացի է,
- Ձեր ամուսինը ունի կամ մոտ ժամանակներս կստանա կացության թույլտվություն (Aufenthaltserlaubnis) որպես
- կապույտ քարտ ունեցող (§ 18b Abs. 2 AufenthG),
- մասնագիտական կրթությամբ մասնագետ (§ 18a AufenthG)
- բուհական կրթությամբ մասնագետ (§ 18b Abs. 1 AufenthG)
- մասնագետներին տրվող բնակության իրավունք (Niederlassungserlaubnis) (§ 18c Abs. 3 AufenthG)
- ղեկավար անձ կամ առաջատար մասնագետ (§19c Abs. 1 AufenthG i.V.m. § 3 Nr. 1 und 3 BeschV)
- գիտնական, հրավիրված գիտնական, հրավիրված գիտնականի հետազոտական թիմում ընդգրկված ինժեներ կամ տեխնիկ, ուսուցիչ (§19c Abs. 1 AufenthG i.V.m. § 5 BeschV)
- ՏՏ մասնագետ (§19c Abs. 2 AufenthG i.V.m. § 6 BeschV)
- ICT քարտ ունեցող (§ 19 AufenthG),
- հետազոտող գիտնական (§§ 18d, 18f AufenthG),
- ընկերության հիմնադիր (§ 21 AufenthG),
- ապաստանի իրավունք ունեցող (§ 25 Abs. 1 bzw. § 26 Abs. 3 AufenthG),
- փախստականի կարգավիճակ ունեցող (§ 25 Abs. 2 bzw. § 26 Abs. 3 AufenthG),
- ԵՄ այլ երկրներից երկարաժամկետ կացության իրավունք ունեցող (§ 38a AufenthG)
- կացության իրավունք ունեցող՝ ըստ §19c Abs. 4 S.1 Aufenth
- Դուք որպես խնամակալության իրավունք ունեցող ծնող տեղափոխվում եք Ձեր գերմանացի անչափահաս երեխայի մոտ կամ նրա հետ միասին՝ Գերմանիա, կամ հղի եք երեխայով, որին ծնվելիս պետք է տրվի Գերմանիայի քաղաքացիություն։
Բացառություն է արվում նաև այն առանձին դեպքերում, երբ առանձնահատուկ հանգամանքներում ամուսնու/կնոջ համար դժվար կամ անհնար է մեկնումից առաջ քայլեր ձեռնարկել գերմաներենի պարզագույն գիտելիքներ ձեռք բերելու ուղղությամբ:
Սրանք հիմնականում այն դեպքերն են, երբ տվյալ երկրում տևական ժամանակ լեզվի դասընթացներ չեն կազմակերպվում, կամ այդ դասընթացներին հաճախելը կապված է մեծ ռիսկերի հետ, իսկ լեզու սովորելու և գիտելիքների ստուգման արդյունավետ այլընտրանքային միջոցները (օրինակ՝ գրքեր, համացանց) բացակայում են: Սա, սակայն, Հայաստանին չի վերաբերում:
Եթե կարծում եք, որ վերոնշյալ բացառություններից որևէ մեկը համապատասխանում է Ձեր հանգամանքներին, ապա դիմելիս պետք է ներկայացնեք հիմքերը:
Եթե վստահ չեք՝ արդյոք բացառությունը վերաբերում է Ձեզ, թե ոչ, կամ թե ինչ ապացույցներ է հարկավոր ներկայացնել, կարող եք նկարագրել Ձեր հանգամանքները և հարցում անել հյուպատոսական բաժնի այս կոնտակտային ձևաթղթով։