Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Վիզայի համար դիմում ներկայացնելը

Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել։ Հերթագրվել կարող եք միայն առցանց եղանակով: Առցանց հերթագրման համակարգ կարող եք մուտք գործել դեսպանության կայքի միջոցով․ www.eriwan.diplo.de :

  • Ոչ գերմանալեզու փաստաթղթերը՝ բացառությամբ անձնագրի տվյալների էջի, պետք է ներկայացնել գերմաներեն հաստատված թարգմանությամբ: 
  • Վկայականները, դիպլոմները և նմանատիպ փաստաթղթերը պետք է ներկայացնել բնօրինակով և ապոստիլով/լեգալիզացիայով: Բնօրինակները կվերադարձվեն:
  • Վիզայի համար հնարավոր է, որ անհրաժեշտ լինի ԳԴՀ աշխատանքի դաշնային գործակալության (Bundesagentur für Arbeit) և համապատասխան վայրի Օտարերկրացիների հարցերով մարմնի (Ausländerbehörde) համաձայնությունը: Վիզան կարող է տրվել միայն, երբ դեսպանությունը ստանա այս համաձայնությունները: 
  • Դիմումի քննությունը և մշակումը սովորաբար տևում է 2 – 6 շաբաթ, առանձին դեպքերում՝ ավելի երկար: 
  • Ավիատոմսի ամրագրում վիզայի համար չի պահանջվում, խնդրում ենք ավիատոմս ամրագրել միայն վիզա ստանալուց հետո: 
  • Դեսպանությունն իրեն իրավունք է վերապահում պահանջել լրացուցիչ փաստաթղթեր։ Լիարժեք դիմում ներկայացնելը դեռևս բավարար հիմք չէ վիզա ստանալու համար։ Ոչ լիարժեք փաստաթղթերը կարող են դանդաղեցնել գործընթացը և հանգեցնել դրանց վերադարձի կամ մերժման։ Դեսպանություն ուղարկված այն ֆաքսերը կամ գրությունները, որոնց վրա բացակայում է վիզայի գործի համարը,  չեն տեսակավորվում և չեն կցվում գործերին։
  • Խնդրում ենք դիմումի վերոնշյալ մշակման ժամանակահատվածում ձեռնպահ մնալ դիմումի ընթացքի վերաբերյալ հարցումներ անելուց: Այդ հարցումները էապես ծանրաբեռնում են վիզայի բաժնի աշխատանքը, այդ պատճառով վիզայի բաժինը չի կարող պատասխանել:
  • Վիզայի վճարը կազմում է 75 եվրո, որը վճարվում է դրամով՝ դիմումը հանձնելիս: 
  • Բոլոր փաստաթղթերը (հատկապես անձնագրի պատճենները) պետք է ներկայացնել A4 ձևաչափով՝ առանց ամրացնելու, կարելու և թափանցիկ թղթապանակների։

Անհրաժեշտ փաստաթղթեր


Գերմաներենով կամ անգլերենով լիարժեք լրացված դիմում-հարցաթերթիկ՝ ներառյալ Կացության մասին դաշնային օրենքի §54-ով սահմանված իրազեկումը: Հարցաթերթիկը կարող եք գտնել դեսպանության կայքում՝ սույն հղումով. https://videx-national.diplo.de 

Լիարժեք լրացված և ստորագրված հայտարարություն հասանելիության (հղումվերաբերյալ։

2 նոր, բիոմետրիկ լուսանկար, մեկը խնդրում ենք սոսնձել դիմում-հարցաթերթիկներին։ Գերմանիայի դեսպանությունը վիզայի ընթացակարգի համար ընդունում է միայն թարմ բիոմետրիկ (կենսաչափական) լուսանկարներ։ Պահանջվող լուսանկարի վերաբերյալ ցուցումները կարող եք գտնել լուսանկարների նմուշների ցուցատախտակում, ինչպես նաև նմուշ-թերթիկում։
 

  • գործող ճամփորդական անձնագիր, որը վավերական լինի առնվազն 6 ամիս, (անձնագրում պետք է լինի առնվազն երկու դատարկ էջ, իսկ անձնագիրը տրված լինի ոչ ավելի վաղ, քան տասը տարի առաջ),
  • անձնագրի այն էջերի պատճենները, որտեղ առկա է կնիք, վիզա կամ որևէ այլ նշում։

Ստորագրված աշխատանքային պայմանագիրը պետք է պարունակի տեղեկություններ գործունեության, աշխատավայրի, աշխատանքային հարաբերության մեկնարկի և տևողության, շաբաթական ժամաքանակի և վարձատրության մասին։

Գործատուի լրացմամբ և ստորագրությամբ ձևը՝ «Հայտարարություն զբաղվածության (աշխատանքային) հարաբերության մասին»  Erklärung zum Beschäftigungsverhältnis
ԵՄ կապույտ քարտ ստանալու համար գործում են աշխատավարձի սահմանաչափեր: ԳԴՀ ներքին գործերի նախարարությունը ամեն տարի հրապարակում է նոր սահմանաչափեր: 2025թ. համար պահանջվող նվազագույն համախառն աշխատավարձը բնագետների, մաթեմատիկոսների, ինժեներների, բժիշկների և ՏՏ ոլորտի մասնագետների (այսպես կոչված MINT մասնագիտությունների) դեպքում կազմում է 43.759,80 եվրո, մյուս բոլորի դեպքում՝ 48.300,00  եվրո 2025 թ-ի համար։

Կրթության և աշխատանքային գործունեության վերաբերյալ առանց բացթողումների ինքնակենսագրություն՝ գերմաներենով կամ անգլերենով։

 

Որակավորման վկայականներ. բուհի ավարտական վկայական (միջուկով)  և մասնագիտական փորձառության վկայականներ (օր.՝ դիպլոմ, աշխատանքային գործունեության, վերապատրաստումների վերաբերյալ վկայականներ և այլն։

  • anabin շտեմարանից երկու քաղվածք՝ ավարտական վկայականի և բուհի վերաբերյալ կամ (եթե ավարտական վկայականը anabin-ում չի գնահատված որպես «համապատասխանում է» կամ «համարժեք է», և /կամ բուհը չի նշված որպես «H+»)
  • վկայականի վերաբերյալ Օտարերկրյա կրթական համակարգի դաշնային կենտրոնակայանի  (ZAB -Zentralstelle für ausländisches Bildungswesen) կողմից տրված եզրակացությունը (գնահատումը),
    կամ (լրացուցիչ լիցենզավորման ենթակա մասնագիտությունների պարագայում, որոնց համար պահանջվում է մասնագիտական գործունեություն ծավալելու թույլտվություն, օրինակ՝ բժիշկներ, ինժեներներ, ուսուցիչներ . լիարժեք ցանկը տե՛ս սույն հղումներում. Bundesagentur für Arbeit կամ EU-Kommission),
  • Մասնագիտական գործունեություն ծավալելու թույլտվություն (Berufsausübungserlaubnis) կամ մասնագիտական գործունեություն ծավալելու թույլտվության երաշխիք՝ տրված վկայականների ճանաչման իրավասություն ունեցող կառույցից (օրինակ՝ բժշկական մասնագիտությունների համար՝ ապրոբացիոն հաստատության որոշումը  դաշնային տարածքի համար, այսինքն՝ մասնագիտական գործունեություն ծավալելու թույլտվության երաշխիք կամ բժշկական ապրոբացիայի տրամադրում)։

Վկայականների ճանաչման թեմայի մասին մանրամասներ կարող եք քաղել սույն հղումից.
www.anerkennung-in-deutschland.de :

Այլ՝ ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձինք, օրինակ՝ Ռուսաստանի, Իրանի կամ Հնդկաստանի քաղաքացիները իրենց բնակությունը Հայաստանում հավաստելու համար պետք է ներկայացնեն Հայաստանի կացության թույլտվություն՝ ռեզիդենտ քարտ (առնվազն վեց ամսվա):

Եթե օրենքով սահմանված բժշկական ապահովագրության շրջանակում Ձեր ապահովագրական պարտավորությունը պետք է իրացնեք Դուք՝ որպես աշխատող, ապա պետք է նկատի ունենաք, որ այն սկսելու է գործել միայն Ձեր՝ Գերմանիայում բնակության վայրում հաստատվելու և աշխատանքային գործունեությունը սկսելու պահից: Եթե Դուք ավելի շուտ եք մուտք գործելու Գերմանիա, Ձեզ հարկավոր է մինչև աշխատանքային հարաբերության մեկնարկը և օրենքով սահմանված բժշկական ապահովագրության մեջ Ձեր ներառվելը կնքել ժամանակավոր՝ մասնավոր բժշկական ապահովագրություն: Ճամփորդական բժշկական ապահովագրությունները, հնարավոր է, չապահովեն ապահովագրական պաշտպանվածություն Ձեր ապահովագրության պայմաններում, եթե նախատեսված է երկարաժամկետ և տևական կացություն: Հնարավոր է, որ այսպես կոչված „incoming“ ապահովագրությունները նույնպես չապահովեն այդպիսի պաշտպանվածություն:

Դեսպանությունը հուշում է, որ համաձայն Կացության մասին օրենքի §82–ի՝ յուրաքանչյուր դիմող պարտավոր է ապահովել դիմումի լիարժեքությունը, եթե որևէ փաստաթուղթ բացակայում է,  դեսպանությունը համարում է, որ այն չի կարող ներկայացվել։

Կարևոր ցուցումներ

Ձեր ուշադրութունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ վիզայի դիմումը հանձնելիս որևէ այլ վճար, քան դեսպանության շենքում՝ վիզաների բաժնի պատուհանի մոտ գանձվող վիզայի վճարն է, նախատեսված չէ։

Դեսպանությունը չի համագործակցում տուրիստական ընկերությունների հետ։ Դա վերաբերում է նաև դեսպանության անմիջական հարևանությամբ գտնվող գրասենյակներին։ Ճամփորդական կամ այլ ծառայություններ մատուցող գրասենյակների աշխատակիցների պնդումներն այն մասին, որ իրենք համագործակցում են դեսպանության հետ, չի համապատասխանում իրականությանը։

Ոչ ոք չի կարող ազդել Ձեր դիմումի հաջողության հեռանկարի վրա, քանի որ դիմումների վերաբերյալ որոշումները կայացնում է բացառապես գերմանացիներից բաղկացած անձնակազմը։ Եթե Ձեզ այլ բան են խոստանում, ապա Ձեզ փորձում են խաբել։ Ոչ մի դեպքում գումար մի´ տվեք։ 

Վիզայի հետ կապված հարցերի մասին արժանահավատ տեղեկություններ կարող եք անվճար ստանալ դեսպանության վիզաների բաժնի աշխատակիցներից։ Այլ անձինք տեղեկություններ տրամադրելու իրավասություն չունեն։

Առցանց վիզայի դիմում

Դուք կարող եք առցանց վիզայի դիմում ներկայացնել Կապույտ քարտի (ԵՄ), որպես բուհավարտ՝ աշխատանքի ընդունվելու, որևէ միջին մասնագիտական բնագավառում աշխատանքի ընդունվելու, որպես մասնագիտական փորձ ունեցող՝ աշխատանքի ընդունվելու, որակավորման քննության անցկացման, միջնորդական պայմանավորվածության շրջանակում աշխատանքի ընդունվելու և շանս քարտի համար։ Շուտով հնարավոր կլինի առցանց դիմել նաև այլ կատեգորիաների համար։

Ձեր փաստաթղթերի լիարժեքությունը կստուգվի առցանց ընթացակարգով, ինչը թույլ կտա արդյունավետ նախապատրաստվել  դեսպանությունում կայանալիք Ձեր հարցազրույցին։

Դիմումների այս տեսակների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կգտնեք այստեղ՝ Auslandsportal

Այս հուշաթերթիկի բոլոր տվյալները հիմնված են այն գրելու պահին դեսպանության ունեցած տեղեկությունների և վերլուծությունների վրա, ուստի դեսպանությունը չի կարող երաշխավորել հուշաթերթիկի լիարժեքությունն ու ճշգրտությունը հատկապես ընթացիկ փոփոխություների պատճառով: 

դեպի էջի սկիզբ