Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Աշխատանքի ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ավտոմոբիլային բեռնափոխադրումների մասնագետ վարորդների և ավտոբուսի վարորդների դեպքում
Վիզայի համար դիմում ներկայացնելը
Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել։ Հերթագրվել կարող եք միայն առցանց եղանակով: Առցանց հերթագրման համակարգ կարող եք մուտք գործել դեսպանության կայքի միջոցով․ www.eriwan.diplo.de :
- Ոչ գերմանալեզու փաստաթղթերը՝ բացառությամբ անձնագրի տվյալների էջի, պետք է ներկայացնել գերմաներեն հաստատված թարգմանությամբ:
- Վկայականները, դիպլոմները և նմանատիպ փաստաթղթերը պետք է ներկայացնել բնօրինակով և ապոստիլով/լեգալիզացիայով: Բնօրինակները կվերադարձվեն:
- Վիզայի համար հնարավոր է, որ անհրաժեշտ լինի ԳԴՀ աշխատանքի դաշնային գործակալության (Bundesagentur für Arbeit) և համապատասխան վայրի Օտարերկրացիների հարցերով մարմնի (Ausländerbehörde) համաձայնությունը: Վիզան կարող է տրվել միայն, երբ դեսպանությունը ստանա այս համաձայնությունները:
- Դիմումի քննությունը և մշակումը սովորաբար տևում է 6 – 14 շաբաթ, առանձին դեպքերում՝ ավելի երկար:
- Ավիատոմսի ամրագրում վիզայի համար չի պահանջվում, խնդրում ենք ավիատոմս ամրագրել միայն վիզա ստանալուց հետո:
- Դեսպանությունն իրեն իրավունք է վերապահում պահանջել լրացուցիչ փաստաթղթեր։ Լիարժեք դիմում ներկայացնելը դեռևս բավարար հիմք չէ վիզա ստանալու համար։ Ոչ լիարժեք փաստաթղթերը կարող են դանդաղեցնել գործընթացը և հանգեցնել դրանց վերադարձի կամ մերժման։ Դեսպանություն ուղարկված այն ֆաքսերը կամ գրությունները, որոնց վրա բացակայում է վիզայի գործի համարը, չեն տեսակավորվում և չեն կցվում գործերին։
- Խնդրում ենք դիմումի վերոնշյալ մշակման ժամանակահատվածում ձեռնպահ մնալ դիմումի ընթացքի վերաբերյալ հարցումներ անելուց: Այդ հարցումները էապես ծանրաբեռնում են վիզայի բաժնի աշխատանքը, այդ պատճառով վիզայի բաժինը չի կարող պատասխանել:
- Վիզայի վճարը կազմում է 75 եվրո, որը վճարվում է դրամով՝ դիմումը հանձնելիս:
- Բոլոր փաստաթղթերը (հատկապես անձնագրի պատճենները) պետք է ներկայացնել A4 ձևաչափով՝ առանց ամրացնելու, կարելու և թափանցիկ թղթապանակների։
Անհրաժեշտ փաստաթղթեր
Գերմաներենով կամ անգլերենով լիարժեք լրացված դիմում-հարցաթերթիկ՝ ներառյալ Կացության մասին դաշնային օրենքի §54-ով սահմանված իրազեկումը: Հարցաթերթիկը կարող եք գտնել դեսպանության կայքում՝ սույն հղումով. https://videx-national.diplo.de
Լիարժեք լրացված և ստորագրված հայտարարություն հասանելիության (հղում) վերաբերյալ։
2 նոր, բիոմետրիկ լուսանկար, մեկը խնդրում ենք սոսնձել դիմում-հարցաթերթիկին։
Գերմանիայի դեսպանությունը վիզայի ընթացակարգի համար ընդունում է միայն թարմ, բիոմետրիկ (կենսաչափական) լուսանկարներ։ Պահանջվող լուսանկարի վերաբերյալ ցուցումները կարող եք գտնել լուսանկարների նմուշների ցուցատախտակում, ինչպես նաև նմուշ-թերթիկում։
- գործող ճամփորդական անձնագիր, որը վավերական լինի առնվազն 6 ամիս, (անձնագրում պետք է լինի առնվազն երկու դատարկ էջ, իսկ անձնագիրը տրված լինի ոչ ավելի վաղ, քան տասը տարի առաջ),
- անձնագրի այն էջերի պատճենները, որտեղ առկա է կնիք, վիզա կամ որևէ այլ նշում։
Կրթության և աշխատանքային գործունեության վերաբերյալ առանց բացթողումների ինքնակենսագրություն՝ գերմաներենով կամ անգլերենով։
- EU կամ EWR վարորդական վավեր վկայականի բնօրինակը,
- նախնական որակավորման (արագացված),
- աշխատանքային պայմանագիրը՝,
- Erklärung zum Beschäftigungsverhältnis ձևաթուղթը։ – Այս ձևաթուղթը պետք է լրացնի ապագա գործատուն։
- Աշխատանքային պայմանագիր, որը պարունակի նաև EU կամ EWR վարորդական վավեր վկայականի, ինչպես նաև (արագացված) նախնական որակավորման համար կազմակերպվող դասընթացների մասնակցության պարտավորություն։
- Եթե Դուք որակավորման դասընթացների ժամանակ իրականացնում եք աշխատանքային այլ պարտավորություն (օրինակ՝ աշխատում եք բեռնապահեստում, տեխսպասարկման կենտրոնում, կամ որպես վարորդի ասիստենտ), աշխատանքային պայմանագրից և „Erklärung zum Beschäftigungsverhältnis“ ձևաթղթից պետք է բխի, որ աշխատանքային պայմանները դասընթացի ժամանակահատվածի համար կազմակերպված են այնպես, որ Դուք կարողանաք 15 ամսվա ընթացքում ձեռք բերել վարորդական իրավունք և որակավորում՝ ներառյալ պահանջվող փաստաթղթերը։
- Աշխատատեղի կոնկրետ առաջարկ՝ որպես մասնագետ վարորդ բեռնափոխադրման կամ մեծ ավտոբուսներով ուղևորափոխադրման ոլորտում՝ միեւնույն գործատուի մոտ որակավորման դասընթացների ավարտից հետո աշխատելու համար։
- Ekrlärung zum Beschäftigungsverhältnis ձևաթուղթը՝, որակավորման դասընթացներից հետո տվյալ աշխատատեղի առաջարկի համար ․ ձևաթուղթը պետք է լրացնի ապագա գործատուն։
- Նախատեսած որակավորման դասընթացների վերաբերյալ տվյալները, օրինակ վարորդական իրավունքի և անհրաժեշտ նախնական որակավորման ձեռքբերման վերաբերյալ, գերմաներենի գիտելիքների կամ այլ՝ մասնագիտության հետ կապված հմտությունների ձեռքբերման վերաբերյալ։ Դա կարող է լինել, օրինակ համապատասխան դասընթացի համար գրանցման հաստատումը։
- Որպես մասնագետ-վարորդ աշխատելու համար այլ երկրում ստացած և վավերական վարորդական իրավունքի բնօրինակը՝ թարգմանությամբ։
Լեզվական գիտելիքների վերաբերյալ վկայականը (առնվազն B1 մակարդակի)։
Եթե լրացել է անձի 45 տարին. համապատասխան կենսաթոշակային ապահովման վկայականը (միայն, եթե աշխատավարձը չի համապատասխանում ընդհանուր կենսաթոշակային ապահովագրության մուծումների տարեկան սահմանաչափի առնվազն 55%-ին – 2024թ. դրությամբ՝ 49.830 եվրո համախառն /տարեկան):
Այլ՝ ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձինք, օրինակ՝ Ռուսաստանի, Իրանի կամ Հնդկաստանի քաղաքացիները իրենց բնակությունը Հայաստանում հավաստելու համար պետք է ներկայացնեն Հայաստանի կացության թույլտվություն՝ ռեզիդենտ քարտ (առնվազն վեց ամսվա):
Եթե օրենքով սահմանված բժշկական ապահովագրության շրջանակում Ձեր ապահովագրական պարտավորությունը պետք է իրացնեք Դուք՝ որպես աշխատող, ապա պետք է նկատի ունենաք, որ այն սկսելու է գործել միայն Ձեր՝ Գերմանիայում բնակության վայրում հաստատվելու և աշխատանքային գործունեությունը սկսելու պահից: Եթե Դուք ավելի շուտ եք մուտք գործելու Գերմանիա, Ձեզ հարկավոր է մինչև աշխատանքային հարաբերության մեկնարկը և օրենքով սահմանված բժշկական ապահովագրության մեջ Ձեր ներառվելը կնքել ժամանակավոր՝ մասնավոր բժշկական ապահովագրություն: Ճամփորդական բժշկական ապահովագրությունները, հնարավոր է, չապահովեն ապահովագրական պաշտպանվածություն Ձեր ապահովագրության պայմաններում, եթե նախատեսված է երկարաժամկետ և տևական կացություն: Հնարավոր է, որ այսպես կոչված „incoming“ ապահովագրությունները նույնպես չապահովեն այդպիսի պաշտպանվածություն:
Ընդհանուր տեղեկություններ
Այս հուշաթերթիկը տարբերակում է երկու մասնագետ վարորդների խումբ․
- նրանք, որ ունեն C1, CE1, C, CE, D1, D1E, D կամ DE դասերի EU/EWR-վարորդական իրավունք և (արագացված) նախնական որակավորում՝ ըստ «Բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների համար նախատեսված փոխադրամիջոցների վարորդների նախնական որակավորման և վերապատրաստման մասին օրենքի» (կրճատ՝ Մասնագետ վարորդների որակավորման օրենք),
- և նրանք, որ երկուսն էլ պետք է ձեռք բերեն Գերմանիայում (§ 24a Beschäftigungsverordnung).
Դեսպանությունը հուշում է, որ համաձայն Կացության մասին օրենքի §82–ի՝ յուրաքանչյուր դիմող պարտավոր է ապահովել դիմումի լիարժեքությունը, եթե որևէ փաստաթուղթ բացակայում է, դեսպանությունը համարում է, որ այն չի կարող ներկայացվել։
Կարևոր ցուցումներ
Ձեր ուշադրութունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ վիզայի դիմումը հանձնելիս որևէ այլ վճար, քան դեսպանության շենքում՝ վիզաների բաժնի պատուհանի մոտ գանձվող վիզայի վճարն է, նախատեսված չէ։
Դեսպանությունը չի համագործակցում տուրիստական ընկերությունների հետ։ Դա վերաբերում է նաև դեսպանության անմիջական հարևանությամբ գտնվող գրասենյակներին։ Ճամփորդական կամ այլ ծառայություններ մատուցող գրասենյակների աշխատակիցների պնդումներն այն մասին, որ իրենք համագործակցում են դեսպանության հետ, չի համապատասխանում իրականությանը։
Ոչ ոք չի կարող ազդել Ձեր դիմումի հաջողության հեռանկարի վրա, քանի որ դիմումների վերաբերյալ որոշումները կայացնում է բացառապես գերմանացիներից բաղկացած անձնակազմը։ Եթե Ձեզ այլ բան են խոստանում, ապա Ձեզ փորձում են խաբել։ Ոչ մի դեպքում գումար մի´ տվեք։
Վիզայի հետ կապված հարցերի մասին արժանահավատ տեղեկություններ կարող եք անվճար ստանալ դեսպանության վիզաների բաժնի աշխատակիցներից։ Այլ անձինք տեղեկություններ տրամադրելու իրավասություն չունեն։
Վիզայի համար հերթագրում
Ազգային վիզայի դիմումը պետք է հանձնել շատ ավելի վաղ, քան նախատեսված ճամփորդությունն է: Հերթագրումը կատարվում է առցանց և անվճար է: Կախված վիզայի տեսակից՝ դիմումի քննությունը կարող է շաբաթներ տևել:
Պայմանավորվածության օրը գործերը կարող են հանձնել միայն նրանք, ովքեր գրանցման համակարգում ճիշտ են մուտքագրել իրենց անձնագրային տվյալները։
Հերթագրումը կարելի է իրականացնել հետևյալ հղումով․ Առցանց հերթագրման համակարգ
Խնդրում ենք մտածել պայմանավորվածություն ստանալու համար ժամանակին գրանցման մասին։
Յուրաքանչյուր դիմողի, նաև երեխաների համար, անհրաժեշտ է առանձին պայմանավորվածություն ամրագրել: Չի կարելի մեկ հերթագրման համար մի քանի անուն գրանցել։ Առանց հերթագրման կամ սխալ տվյալներով հերթագրված անձինք նույնպես չեն կարող դեսպանություն մտնել։
Բոլոր տվյալները պետք է լրացվեն բացառապես լատինատառ։
Ձեր տվյալները լրացրեք ճշգրիտ և անսխալ, քանի որ վիզայի բաժին մուտք գործել հնարավոր է միայն անձնագրային տվյալներին դրանց լիարժեք համապատասխանության դեպքում։
Ուշադրություն դարձրեք նաև Ձեր էլեկտրոնային հասցեի ճշգրտությանը, այլապես չեք կարող ստանալ Ձեր գրանցման հաստատումը և դեսպանություն այցելելու օրվա և ժամի մասին ծանուցումը։
Այս հուշաթերթիկի բոլոր տվյալները հիմնված են այն գրելու պահին դեսպանության ունեցած տեղեկությունների և վերլուծությունների վրա, ուստի դեսպանությունը չի կարող երաշխավորել հուշաթերթիկի լիարժեքությունն ու ճշգրտությունը հատկապես ընթացիկ փոփոխություների պատճառով: