Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Մասնագիտական որակավորման ճանաչում (§ 16d AufenthG)

Հոդված

Վիզայի համար դիմում ներկայացնելը

Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել։ Հերթագրվել կարող եք միայն առցանց եղանակով: Առցանց հերթագրման համակարգ կարող եք մուտք գործել դեսպանության կայքի միջոցով․ www.eriwan.diplo.de :

  • Ոչ գերմանալեզու փաստաթղթերը՝ բացառությամբ անձնագրի տվյալների էջի, պետք է ներկայացնել գերմաներեն հաստատված թարգմանությամբ: 
  • Վկայականները, դիպլոմները և նմանատիպ փաստաթղթերը պետք է ներկայացնել բնօրինակով և ապոստիլով/լեգալիզացիայով: Բնօրինակները կվերադարձվեն:
  • Վիզայի համար հնարավոր է, որ անհրաժեշտ լինի ԳԴՀ աշխատանքի դաշնային գործակալության (Bundesagentur für Arbeit) և համապատասխան վայրի Օտարերկրացիների հարցերով մարմնի (Ausländerbehörde) համաձայնությունը: Վիզան կարող է տրվել միայն, երբ դեսպանությունը ստանա այս համաձայնությունները: 
  • Դիմումի քննությունը և մշակումը սովորաբար տևում է 6 – 14 շաբաթ, առանձին դեպքերում՝ ավելի երկար: 
  • Ավիատոմսի ամրագրում վիզայի համար չի պահանջվում, խնդրում ենք ավիատոմս ամրագրել միայն վիզա ստանալուց հետո: 
  • Դեսպանությունն իրեն իրավունք է վերապահում պահանջել լրացուցիչ փաստաթղթեր։ Լիարժեք դիմում ներկայացնելը դեռևս բավարար հիմք չէ վիզա ստանալու համար։ Ոչ լիարժեք փաստաթղթերը կարող են դանդաղեցնել գործընթացը և հանգեցնել դրանց վերադարձի կամ մերժման։ Դեսպանություն ուղարկված այն ֆաքսերը կամ գրությունները, որոնց վրա բացակայում է վիզայի գործի համարը,  չեն տեսակավորվում և չեն կցվում գործերին։
  • Խնդրում ենք դիմումի վերոնշյալ մշակման ժամանակահատվածում ձեռնպահ մնալ դիմումի ընթացքի վերաբերյալ հարցումներ անելուց: Այդ հարցումները էապես ծանրաբեռնում են վիզայի բաժնի աշխատանքը, այդ պատճառով վիզայի բաժինը չի կարող պատասխանել:
  • Վիզայի վճարը կազմում է 75 եվրո, որը վճարվում է դրամով՝ դիմումը հանձնելիս: 
  • Բոլոր փաստաթղթերը (հատկապես անձնագրի պատճենները) պետք է ներկայացնել A4 ձևաչափով՝ առանց ամրացնելու, կարելու և թափանցիկ թղթապանակների։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Գերմաներենով կամ անգլերենով լիարժեք լրացված դիմում-հարցաթերթիկ՝ ներառյալ Կացության մասին դաշնային օրենքի §54-ով սահմանված իրազեկումը: Հարցաթերթիկը կարող եք գտնել դեսպանության կայքում՝ սույն հղումով. https://videx-national.diplo.de

Լիարժեք լրացված և ստորագրված հայտարարություն հասանելիության (հղումվերաբերյալ։

2 նոր, բիոմետրիկ լուսանկար, մեկը խնդրում ենք սոսնձել դիմում-հարցաթերթիկին։ 
Գերմանիայի դեսպանությունը վիզայի ընթացակարգի համար ընդունում է միայն թարմ, բիոմետրիկ (կենսաչափական) լուսանկարներ։ Պահանջվող լուսանկարի վերաբերյալ ցուցումները կարող եք գտնել լուսանկարների նմուշների ցուցատախտակում, ինչպես նաև նմուշ-թերթիկում։

Նմուշների ցուցատախտակ
Նմուշ-թերթիկ

  • գործող ճամփորդական անձնագիր, որը վավերական լինի առնվազն 6 ամիս, (անձնագրում պետք է լինի առնվազն երկու դատարկ էջ, իսկ անձնագիրը տրված լինի ոչ ավելի վաղ, քան տասը տարի առաջ),
  • անձնագրի այն էջերի պատճենները, որտեղ առկա է կնիք, վիզա կամ որևէ այլ նշում։

Գերմաներենով ինքնուրույն շարադրած և ստորագրած հիմնավորագիր, որում մանրամասն ներկայացված լինեն որակավորմանն ուղղված քայլերը և հետագա մասնագիտական կարիերայի պլանները: Գրության մեջ խնդրում ենք նշել նաև, թե որտեղ և ինչպես եք ձեռք բերել մասնագիտական կրթությունը ստանալու համար անհրաժեշտ լեզվական գիտելիքները, և թե անհրաժեշտության դեպքում ինչպես եք պատրաստվում խորացնել դրանք: Եթե դեռևս ձեռք չեք բերել մասնագիտական կրթության համար պահանջվող լեզվական գիտելիքներ, խնդրում ենք հիմնավորել՝ ինչու: 

Գործատուի կողմից լրացված և ստորագրված սույն ձևաթուղթը՝ Erklärung zum Beschäftigungsverhältnis և Zusatzblatt A -ը։

Ճանաչման իրավասու գերմանական մարմնի տեղեկանքը՝ Ձեր մասնագիտական որակավորման հաստատման համար անհրաժեշտ համապատասխանեցումների վերաբերյալ կամ մասնագիտական գործունեություն ծավալելու մասին թույլտվությունը: Ճանաչման գործընթացի վերաբերյալ մանրամասները՝ սույն հղումով․ www.anerkennung-in-deutschland.de

Եթե Defizitbescheid գրության մեջ նախատեսված են անհրաժեշտ լրացումներ, ապա պետք է ներկայացնել տեղեկանք առ այն, որ գրանցվել եք տեսական դասընթացների, մասնագիտական որակավորմանն ուղղված միջոցառումների (կցել վերապատրաստման պլանը) կամ քննության նախապատրաստական դասընթացների: Ներկայացնել տեղեկանք։

Եթե որակավորման գործընթացը ենթադրում է գերմաներենի դասընթաց, ապա պետք է ներկայացնել լեզվի դպրոցում գրանցվելու հաստատումը, որտեղ նշված լինեն ամրագրված դասընթացի շաբաթական ժամաքանակը (ինտենսիվ դասընթաց՝ առնվազն շաբաթական 18 ժամով) և դասընթացի վճարի հաստատման կտրոնը: 

Որակավորման վկայականներ, օրինակ՝ դիպլոմներ, վկայականներ, և ավարտական վկայական: 

Գերմաներենի արդեն առկա գիտելիքների վերաբերյալ վկայական (որպես կանոն՝ նվազագույնը A2, խնամքի և առողջապահական մասնագիտությունների դեպքում՝ B1 մակարդակ): 

Ֆինանսավորում.
Գերմանիայում կացության համար յուրաքանչյուր դիմումատու պետք է իր տրամադրության տակ ունենա ամսական նվազագույնը  882 € netto/ 1.060 € brutto գումար: Այս միջոցների առկայության վերաբերյալ ապացույցը պետք է ներկայացվի նախապես՝ դիմումը ներկայացնելիս: Եթե Գերմանիա մուտք գործելուց հետո դեռ աշխատավարձ չեք ստանալու, կամ այն կազմելու է  ամսական 827 € netto-ից քիչ, ապա տարբերությունը ամսվա կտրվածքով պետք է ապացուցվի, օրինակ, արգելափակված հաշվի (Sperrkonto) կամ պարտավորագրի միջոցով: 

  • Պաշտոնական պարտավորագիր, որը տրված լինի Գերմանիայում ապրող անձի կողմից՝ համաձայն §§ 66-68 AufenthG-ի, առավելագույնը վեց ամիս առաջ, և որում որպես կացության նպատակ նշված լինի „Maßnahme n zur Anerkennung eine Berufssqualifikation“   (մասնագիտական որակավորման ճանաչմանն ուղղված քայլեր), ինչպես նաև պարտավորվող անձի ֆինանսական հաստատված հիմքերը (Bonität): Այս փաստաթուղթը տրամադրում են Գերմանիայի Օտարերկրացիների հարցերով մարմինները (Ausländerbehörden in Deutschland): 
  • «Արգելափակված» հաշիվ (Sperrkonto) Գերմանիայի բանկերից մեկում՝ դիմումատուի անունով, որի վրա առկա լինի բացակայող գումարի չափը՝ ճանաչման գործընթացի ողջ տևողության համար: 
    Տեղեկություններ «արգելափակված» հաշվեհամարի վերաբերյալ՝ անգլերեն կամ գերմաներեն 

Այլ՝ ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձինք, օրինակ՝ Ռուսաստանի, Իրանի կամ Հնդկաստանի քաղաքացիները իրենց բնակությունը Հայաստանում հավաստելու համար պետք է ներկայացնեն Հայաստանի կացության թույլտվություն՝ ռեզիդենտ քարտ (առնվազն վեց ամսվա):
 

Եթե օրենքով սահմանված բժշկական ապահովագրության շրջանակում Ձեր ապահովագրական պարտավորությունը պետք է իրացնեք Դուք՝ որպես աշխատող, ապա պետք է նկատի ունենաք, որ այն սկսելու է գործել միայն Ձեր՝ Գերմանիայում բնակության վայրում հաստատվելու և աշխատանքային գործունեությունը սկսելու պահից: Եթե Դուք ավելի շուտ եք մուտք գործելու Գերմանիա, Ձեզ հարկավոր է մինչև աշխատանքային հարաբերության մեկնարկը և օրենքով սահմանված բժշկական ապահովագրության մեջ Ձեր ներառվելը կնքել ժամանակավոր՝ մասնավոր բժշկական ապահովագրություն: Ճամփորդական բժշկական ապահովագրությունները, հնարավոր է, չապահովեն ապահովագրական պաշտպանվածություն Ձեր ապահովագրության պայմաններում, եթե նախատեսված է երկարաժամկետ և տևական կացություն: Հնարավոր է, որ այսպես կոչված „incoming“ ապահովագրությունները նույնպես չապահովեն այդպիսի պաշտպանվածություն:

Ընդհանուր տեղեկություններ

Եթե Ձեր մասնագիտական կրթության վկայականը լիարժեք չի ճանաչվել գերմանական իրավասու մարմնի կողմից, Դուք կարող եք դիմել վիզայի համար, որպեսզի Գերմանիայում հասնեք Ձեզնից պահանջվող անհրաժեշտ որակավորումներին՝ միաժամանակ սկսելով աշխատել: Վերապատրաստումից և Ձեր կրթության լիարժեք ճանաչումից հետո Դուք կարող եք արդեն Գերմանիայում դիմել երկարաժամկետ կացության թույլտվության համար: Խնդրում ենք հաշվի առնել, որ արտերկրում կան համալսարանական ավարտական որակավորումներ, որոնք Գերմանիայում համարվում են միջին մասնագիտական որակավորում: 

Գերմանիայում ապրելու և աշխատելու վերաբերյալ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ.  www.make-it-in-germany.com

Դեսպանությունը հուշում է, որ համաձայն Կացության մասին օրենքի §82–ի՝ յուրաքանչյուր դիմող պարտավոր է ապահովել դիմումի լիարժեքությունը, եթե որևէ փաստաթուղթ բացակայում է,  դեսպանությունը համարում է, որ այն չի կարող ներկայացվել։

Կարևոր ցուցումներ

Ձեր ուշադրութունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ վիզայի դիմումը հանձնելիս որևէ այլ վճար, քան դեսպանության շենքում՝ վիզաների բաժնի պատուհանի մոտ գանձվող վիզայի վճարն է, նախատեսված չէ։

Դեսպանությունը չի համագործակցում տուրիստական ընկերությունների հետ։ Դա վերաբերում է նաև դեսպանության անմիջական հարևանությամբ գտնվող գրասենյակներին։ Ճամփորդական կամ այլ ծառայություններ մատուցող գրասենյակների աշխատակիցների պնդումներն այն մասին, որ իրենք համագործակցում են դեսպանության հետ, չի համապատասխանում իրականությանը։

Ոչ ոք չի կարող ազդել Ձեր դիմումի հաջողության հեռանկարի վրա, քանի որ դիմումների վերաբերյալ որոշումները կայացնում է բացառապես գերմանացիներից բաղկացած անձնակազմը։ Եթե Ձեզ այլ բան են խոստանում, ապա Ձեզ փորձում են խաբել։ Ոչ մի դեպքում գումար մի´ տվեք։ 

Վիզայի հետ կապված հարցերի մասին արժանահավատ տեղեկություններ կարող եք անվճար ստանալ դեսպանության վիզաների բաժնի աշխատակիցներից։ Այլ անձինք տեղեկություններ տրամադրելու իրավասություն չունեն։

Առցանց վիզայի դիմում

Դուք կարող եք առցանց վիզայի դիմում ներկայացնել Կապույտ քարտի (ԵՄ), որպես բուհավարտ՝ աշխատանքի ընդունվելու, որևէ միջին մասնագիտական բնագավառում աշխատանքի ընդունվելու, որպես մասնագիտական փորձ ունեցող՝ աշխատանքի ընդունվելու, որակավորման քննության անցկացման, միջնորդական պայմանավորվածության շրջանակում աշխատանքի ընդունվելու և շանս քարտի համար։ Շուտով հնարավոր կլինի առցանց դիմել նաև այլ կատեգորիաների համար։

Ձեր փաստաթղթերի լիարժեքությունը կստուգվի առցանց ընթացակարգով, ինչը թույլ կտա արդյունավետ նախապատրաստվել  դեսպանությունում կայանալիք Ձեր հարցազրույցին։

Դիմումների այս տեսակների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կգտնեք այստեղ՝ Auslandsportal

Այս հուշաթերթիկի բոլոր տվյալները հիմնված են այն գրելու պահին դեսպանության ունեցած տեղեկությունների և վերլուծությունների վրա, ուստի դեսպանությունը չի կարող երաշխավորել հուշաթերթիկի լիարժեքությունն ու ճշգրտությունը հատկապես ընթացիկ փոփոխություների պատճառով: 

դեպի էջի սկիզբ