Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Տեղեկություններ դիմելու ընթացակարգի վերաբերյալ
Դիմելու ընթացակարգը, հուշաթերթիկներ և դիմում-հարցաթերթիկներ
Դիմելու ընթացակարգը
Սկզբում դեսպանությունում հանձնում եք գործերը, մնացյալի մասին դեսպանությունն ինքն է հոգում. դիմում-հարցաթերթիկից և մյուս փաստաթղթերից մեկ օրինակ ուղարկվում է օտարերկրյա քաղաքացիների հարցերով զբաղվող այն գերատեսչություն, որը պատասխանատու է Գերմանիայում Ձեր նախատեսած բնակության վայրի համար, քանի որ Գերմանիայում 3 ամսից ավել կացության դեպքում անհրաժեշտ է ստանալ համապատասխան օտարերկրյա քաղաքացիների հարցերով զբաղվող գերատեսչության թույլտվությունը (ըստ կացության մասին օրենքի 31-րդ հողվածի 1-ին պարբերության 1.1 կետի):
Դեսպանությունը հետևում է օտարերկրյա քաղաքացիների հարցերով զբաղվող գերատեսչության դիրքորոշմանը և հարկ եղած դեպքում իր կողմից արտասահմանցիների հարցերով իրավասու գերատեսչությանը հիշեցնում է գործի կարգավորման անհրաժեշտության մասին:
Հարկավոր է նկատի ունենալ, որ գործերի քննումը երկար ժամանակ է պահանջում: Այն սովորաբար տևում է 6-ից 8 շաբաթ, առանձին դեպքերում, սակայն, կարող է ավելի կարճ կամ երկար տևել: Համապատասխանաբար անհրաժեշտ է գործերը հանձնել ժամանակին:
Պատասխանի առկայության դեպքում, վիզաների բաժինը դիմողին տեղեկացնում է այդ մասին:
Խնդրում ենք զերծ մնալ գործերի ընթացքի վերաբերյալ հարցեր տալուց: Հարցադրումները չեն արագացնում գործերի քննությունը: Եթե գործերի քննության ընթացքում առաջանում են հարցեր կամ հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն, վիզաների բաժինն ինքն է կապ հաստատում դիմողի հետ:
Տեղեկություններ գործերի ընթացքի վերաբերյալ
Խնդրում ենք նաև ըմբռնումով մոտենալ այն հանգամանքին, որ տվյալների գաղտնիության պատճառով հեռախոսով տեղեկություններ չենք տալիս ընթացիկ գործերի մասին, քանի որ վիզաների բաժինը հեռախոսով չի կարող պարզել զանգողի ինքնությունը:
Դիմողի վերաբերյալ, ինչպես նաև վիզայի առանձին գործերի ընթացքի մասին տեղեկությունները վիզաների գործընթացի ժամանակ մնում են գաղտնի:
Եթե Ձեզ, ելնելով հատուկ պատճառներից, գործերի դրության վերաբերյալ տեղեկություն է անհրաժեշտ, ապա դիմեք անձամբ կամ կատարեք գրավոր հարցում` նշելով անհրաժեշտության հիմքերը:
Վիզաների բաժինը գործերի ընթացքի վերաբերյալ իրավունք ունի տեղեկություններ տրամադրել միայն
- դիմողին
- երրորդ անձին, ով կներկայացնի դիմողի կողմից լիազորագիր
- իրավական ներկայացուցչին, եթե դրա համար օրենքով նախատեսված հիմքեր կան (օրինակ անչափահաս երեխաների դեպքում ծնողներին):
Հետևաբար, վիզաների բաժինը, առանց լիազորագրի առկայության, իրավունք չունի տեղեկություններ տրամադրել ամուսիններին, նշանածներին, գործատուներին և այլոց:
Դիմում-հարցաթերթիկներ և հուշաթերթիկներ
Դիմում-հարցաթերթիկները և հուշաթերթիկները տեղադրված են անվճար մեր կայքում: Վիզաների ընթացակարգի վերաբերյալ խորհրդատվություն կարող եք անվճար ստանալ հեռախոսով կամ էլեկտրոնային փոստի միջոցով։
Մյուս բոլոր անձինք և ծառայություններ մատուցող գրասենյակների աշխատակիցները, ովքեր գործում են վիզաների բաժնից դուրս, չեն համարվում վիզաների բաժնի աշխատակիցներ, և չեն համագործակցում վիզաների բաժնի հետ: Հարկ չկա դիմել նրանց օգնությանը: Դիմում-հարցաթերթիկը լրացնելու համար գրագրական ծառայություններին դիմելը պարտադիր չէ: Գրագրական ծառայություններին դիմել չի նշանակում, որ վիզաների բաժինը գործերը քննում է արտահերթ և պարտադիր վիզա է տրամադրում:
Այլ տեղեկություններ
Ըստ Վիզակոդեքսի 12-րդ հոդվածի՝ շենգենյան վիզայի գործերը կարելի է հանձնել նախատեսած այցից ամենաշուտը վեց ամիս առաջ: Ազգային վիզայի դիմումը պետք է հանձնել շատ ավելի վաղ, քան նախատեսված ճամփորդությունն է:
Այստեղ կգտնեք տեղեկություններ ազգային վիզայի, ինչպես նաև դիմելու ընթացակարգի վերաբերյալ
2012թ.-ի դեկտեմբերից սկսած, ըստ Վիզակոդեքսի 13-րդ հոդվածի, ազգային վիզայի համար դիմելիս, անհրաժեշտ է հանձնել մատնահետք: Անձամբ ներկայանալը պարտադիր է: Մատնահետքեր հանձնելուց ազատված են հավատարմագրվող դիվանագետներն ու 14 տարին չլրացած երեխաները: