Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Ազգային վիզայի համար պայմանավորվածություն
Ազգային վիզայի դիմումը պետք է հանձնել շատ ավելի վաղ, քան նախատեսված ճամփորդությունն է: Հերթագրումը կատարվում է առցանց և անվճար է: Կախված վիզայի տեսակից՝ դիմումի քննությունը կարող է շաբաթներ տևել:
Պայմանավորվածության օրը գործերը կարող են հանձնել միայն նրանք, ովքեր գրանցման համակարգում ճիշտ են մուտքագրել իրենց անձնագրային տվյալները։
Հերթագրումը կարելի է իրականացնել հետևյալ հղումով․
Առցանց հերթագրման համակարգ
Խնդրում ենք մտածել պայմանավորվածություն ստանալու համար ժամանակին գրանցման մասին։
Յուրաքանչյուր դիմողի, նաև երեխաների համար, անհրաժեշտ է առանձին պայմանավորվածություն ամրագրել: Չի կարելի մեկ հերթագրման համար մի քանի անուն գրանցել։ Առանց հերթագրման կամ սխալ տվյալներով հերթագրված անձինք նույնպես չեն կարող դեսպանություն մտնել։
Բոլոր տվյալները պետք է լրացվեն բացառապես լատինատառ։
Ձեր տվյալները լրացրեք ճշգրիտ և անսխալ, քանի որ վիզայի բաժին մուտք գործել հնարավոր է միայն անձնագրային տվյալներին դրանց լիարժեք համապատասխանության դեպքում։
Ուշադրություն դարձրեք նաև Ձեր էլեկտրոնային հասցեի ճշգրտությանը, այլապես չեք կարող ստանալ Ձեր գրանցման հաստատումը և դեսպանություն այցելելու օրվա և ժամի մասին ծանուցումը։
Լրացուցիչ տեղեկություններ վիզայի ընթացակարգի մասին
Այլ տեղեկություններ

2025թ․ հուլիսից շենգենյան վիզայի դիմումները կընդունվեն միայն TLScontact-ում։
Դեսպանության միջոցով պայմանավորվածություն ստանալը այսուհետ հնարավոր չէ։
Ցավում ենք հայտնել, որ փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը և կերկարի սպասելաժամանակը։ Հայցում ենք ձեր ներողամտությունը։
Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը ։
Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին։
Հասցե՝ Երևան 0025, Չարենցի փ․ 29 Հեռախոս՝ +374 10 586591 (երկուշաբթի և չորեքշաբթի օրերին՝ ժամը 10։30-ից մինչև 11։30-ը) Ֆաքս՝ +374 10 524781 (+49 30) 1817 67240 Վիզայի…