Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Գերմանիան ԵՄ ոչ անդամ պետությունների մասնագետների առջև բացում է աշխատանքային շուկան

30.08.2019 - Հոդված

1.3.2020 թվականից ուժի մեջ են մտնում մասնագետների ներգաղթի վերաբերյալ նոր կարգավորումները: Նոր օրենքը ընդլայնում է ԵՄ ոչ անդամ պետություններից որակավորված մասնագետների՝ աշխատանքի ընդունվելու նպատակով Գերմանիա գալու հնարավորությունները:

Տարբեր մասնագիտություններ ներկայացնող աշխատակիցներ
Տարբեր մասնագիտություններ ներկայացնող աշխատակիցներ© colourbox.de

1.3.2020 թվականից ուժի մեջ են մտնում մասնագետների ներգաղթի վերաբերյալ նոր կարգավորումները: Նոր օրենքը ընդլայնում է ԵՄ ոչ անդամ պետություններից որակավորված մասնագետների՝ աշխատանքի ընդունվելու նպատակով Գերմանիա գալու հնարավորությունները:

Նախքան վիզայի դիմում ներկայացնելը հետաքրքրվող անձանց մասնագիտական որակավորումը պետք է պաշտոնապես ճանաչվի Գերմանիայում:  Ճանաչումը իրականացնում են բացառապես պաշտոնական մարմինները: Ընթացակարգերի վերաբերյալ տեղեկություններ կարող եք քաղել սույն հղումից. www.anerkennung-in-deutschland.de 

Հետաքրքրվող մասնագետները պետք է ժամանակին հետևեն պահանջվող ընթացակարգերին: Դա հնարավոր է սկսել նաև նախքան նոր կարգավորումների ուժի մեջ մտնելը 2020թ. մարտից:

Ստորև լրացուցիչ տեղեկություններ՝ անգլերեն․ 


Լրացուցիչ հղումներ

Պաշտոնական պորտալ որակյալ աշխատուժի, ուսանողների և գիտնականների համար, որոնք ցանկանում են ապրել և աշխատել Գերմանիայում՝ անգլերեն տարբերակի հղումով։

Make it in Germany

Դեսպանության այս կայքէջում կարող եք կարդալ, թե ինչպես կարելի է գերմաներեն սովորել Հայաստանում։

Սովորել գերմաներեն

դեպի էջի սկիզբ