Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Գործերի հանձնում
Գործերի նախապատրաստում
Խնդրում ենք նախապատրաստել Ձեր գործերն ըստ հետևյալ երեք քայլերի․
- Լրացնել դիմում-հարցաթերթիկը
- Հավաքել պահանջվող փաստաթղթերը․ Բացակայող փաստաթղթերը կամ տեղեկանքները կարող են հանգեցնել վիզայի դիմումի մերժմանը․
- Գործերը հանձնելու համար պայմանավորվածություն ամրագրել առցանց հերթագրման համակարգով․
Գործերի հանձնում
Խնդրում ենք գործերն ուշադիր պատրաստել ըստ մեր հուշաթերթիկների, այլապես դրանք թերի լինելու պատճառով չեն ընդունվի:
Ուշադրություն դարձրեք հատկապես հետևյալ ցուցումներին`
- Պայմանավորվածության օրը հարկավոր է ներկայանալ ժամանակին: Նկատի ունեցեք, որ պայմանավորվածության ժամից ուշանալու դեպքում, կազմակերպչական պատճառներից ելնելով, Ձեզ այլևս ներս չեն թողնի: Գործերը հանձնելու համար անհրաժեշտ կլինի ձեռք բերել նոր պայմանավորվածություն:
- Ուղեկցող անձինք, ովքեր գործ չեն հանձնում, տարածքի փոքրության պատճառով, չեն կարող ներս մտնել:
- Գործերը հանձնելիս, որպես կանոն, ներկայանում են անձամբ (դա վերաբերում է նաև երեխաներին)
- Պատուհաններին մոտենալուց առաջ փաստաթղթերը հարկավոր է հանել ամեն տեսակ թղթապանակներից ու տոպրակներից և դասավորել հուշաթերթիկներում նշված հերթականությամբ: Դրանով ժամանակ ենք խնայում:
- Դեսպանություն ուղարկված ֆաքսերն ու էլ. նամակները չեն տեսակավորվում և չեն կցվում գործերին: Հուշաթերթիկում նշված բոլոր փաստաթղթերը դիմողն ինքը պարտավոր է համապատասխան կարգով ներկայացնել հարցազրույցի օրը:
Պատուհանի մոտ Ձեզ հետ կանցկացնեն կարճ հարցազրույց: Հարցազրույցի ընթացքում կտրվեն հարցեր Ձեր անձի, այցի նպատակի և Հայաստանի հետ Ձեր կապի մասին: Տվյալ հարցերը բխում են բացառապես Վիզակոդեքսի 21-րդ հոդվածից, որոնց առկայությունը դեսպանությունը պարզում է ի օգուտ դիմողի: Այդ իսկ պատճառով հարցազրույցը Ձեզ հնարավորություն է տալիս գործը ներկայացնել հնարավորինս համոզիչ:
Անձնագիրը ստանալու համար անպայման անհրաժեշտ է ներկայացնել շտրիխ կոդով համապատասխան թերթիկը։
Այլ տեղեկություններ
Ստորև նշված հղումով Դուք կարող եք դիմում-հարցաթերթիկը հենց էկրանի վրա լրացնել և վերջում տպել։ Խնդրում ենք օգտագործել առցանց (օնլայն)դիմում-հարցաթերթիկը, քանի որ այդպես զգալի հեշտանում է գործերի…
Ըստ Վիզակոդեքսի 12-րդ հոդվածի՝ շենգենյան վիզայի գործերը կարելի է հանձնել նախատեսած այցից ամենաշուտը վեց ամիս առաջ: Ազգային վիզայի դիմումը պետք է հանձնել շատ ավելի վաղ, քան նախատեսված ճամփորդությունն է: