Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Վիզաների բաժնի հասցեն ու աշխատանքային ժամերը

Կապ էլ․ փոստի միջոցով, © colourbox.de
Հասցե՝ | Երևան 0025, Չարենցի փ․ 29 |
Հեռախոս՝ | +374 10 586591 |
Ֆաքս՝ | +374 10 524781 (+49 30) 1817 67240 |
Դեսպանության վիզայի բաժնի ժամանակավոր պարապուրդի պատճառով երկուշաբթի՝ մարտի 23-ից մինչև վիզայի բաժնի վերաբացվելը մենք հեռախոսով հասանելի կլինենք երկուշաբթիից հինգշաբթի օրերին՝ ժամը 10.00 – 11.30-ը:
Վիզայի ընթացակարգի վերաբերյալ հարցերի դեպքում օգտվեք մեր ինտերնետային էջից: Ձեր հարցերի սպառիչ պատասխանը չգտնելու դեպքում, մեզ դիմեք էլեկտրոնային փոստով: Դեսպանությունը կփորձի հարցումներին պատասխանել ժամանակին: Շենգենյան վիզային առնչվող հարցերը խնդրում ենք ուղարկել schengen@eriw.diplo.de էլ․ հասցեին, իսկ ազգային վիզային առնչվող հարցերը՝ national@eriw.diplo.de էլ․ հասցեին։
Խնդրում ենք հաշվի առնել, որ, ելնելով տվյալների գաղտնիությունից, հեռախոսով տեղեկություններ չեն տրամադրվում վիզայի կամ դիմում-բողոքների, ինչպես նաև մերժման պատճառների վերաբերյալ: Նման դեպքերում խնդրում ենք էլեկտրոնային փոստով դիմել դեսպանություն` նշելով դիմողի անունը, ազգանունը և ծննդյան տվյալները:
Խնդրում ենք՝ վիզայի հետ կապված հարցումները, հնարավորության դեպքում, ուղարկել գերմաներեն կամ անգլերեն՝ լրացնելով վիզաների բաժնի հետ հետադարձ կապի ձևաթղթի համապատասխան դաշտերը ստորև նշված հղումով․
Այլ տեղեկություններ
Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը 2021թ․ հանգստյան օրերից բացի չի աշխատելու նաև ներքոնշյալ գերմանական և հայկական տոներին ու հիշատակի օրերին․ 01.01. (ուրբաթ) Նոր տարի …