Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ՄԽԿ) ծրագիրը

IPS

IPS, © IPS

Հոդված

Գերմանիայի Բունդեսթագը փնտրում է բարձր որակավորում ունեցող, նվիրյալ և քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների, որոնք կամենում են ակտիվորեն և պատասխանատու կերպով մասնակցել իրենց երկրի ժողովրդավարական ապագայի կերտմանը: 

Ծրագրի տևողությունը

2025թ. մարտի 1-ից հուլիսի 31-ը

Դիմելու նախապայմանների և պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք քաղել Բունդեսթագի կայքից. www.bundestag.de/ips

Տեղեկություններ ՄԽԿ-ի վերաբերյալ

Գերմանիայի Բունդեսթագի ֆինանսավորմամբ և Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդի անվան համալսարանի և Տեխնիկական համալսարանի միջոցով իրականացվող ծրագիրը 50 երկրի բարձր որակավորում ունեցող, քաղաքականապես ակտիվ մասնակիցների հնարավորություն է տալիս ծանոթանալ Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանական կառավարման համակարգին և կուտակած փորձը կիրառել հայրենիքում:

ՄԽԿ-ն գտնվում է Գերմանիայի Բունդեսթագի նախագահի բարձր հովանու ներքո:

Կրթաթոշակ

Մասնակիցները, Գերմանիայի Բունդեսթագի բյուջեի միջոցներից կստանան ամսական 700 եվրո կրթաթոշակ: Ծրագիրը նախատեսում է նաև անվճար կացարան և ստանձնում դեպի Բեռլին և հետդարձի ճամփորդական ծախսերը, ինչպես նաև բժշկական ապահովագրության, պատահարների և պատասխանատվության ապահովագրության ծախսերը: Կրթաթոշակակիրները գրանցվում և համարվում են Բեռլինի Հումբոլդի անվան համալսարանի ամառային կիսամյակի ուսանող:

www.bundestag.de/ips

IPS
IPS© IPS

դեպի էջի սկիզբ