Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Կենսագրություն

15.03.2018 - Հոդված

Հայկո Մաասը դաշնային արտգործնախարար է 2018թ. մարտի 14-ից:

Դաշնային արտգործնախարար Հայկո Մաասը
Դաշնային արտգործնախարար Հայկո Մաասը© Thomas Koehler/photothek.net


  • Ծնվել է 1966թ. սեպտեմբերի 19-ին Զաարլուիսում:
  • 1987
    Ավարտել է դպրոցը:
  • 1988
    Աշխատել է Զաարլուիսի «Ֆորդ» ընկերության գործարաններում:
  • 1989 - 1993
    Իրավագիտություն է ուսանել և առաջին պետական ավարտական քննությունը հանձնել Զաարլանդի համալսարանում:
  • 1994 - 1996 և 1999 - 2013
    Զաարլանդի երկրամասային խորհրդարանի անդամ
  • 1996
    Երկրորդ պետական ավարտական քննություն
  • 1996 - 1998
    Պետքարտուղար՝ Զաարլանդի շրջակա միջավայրի, էներգետիկայի և տրանսպորտի նախարարությունում
  • 1998 - 1999
    Զաարլանդի շրջակա միջավայրի, էներգետիկայի և տրանսպորտի նախարար
  • 1999 - 2012
    Զաարլանդի երկրամասային խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՍԴԿ/SPD) խմբակցության ղեկավար
  • 2000 - 2018
    ՍԴԿ կուսակցության Զաար տարածաշրջանի նախագահ
  • 2012 - 2013
    Զաարլանդի տնտեսության, աշխատանքի, էներգետիկայի և տրանսպորտի նախարար և Զաարլանդ երկրամասի փոխվարչապետ
  • 2013 - 2018
    ԳԴՀ արդարադատության և սպառողների պաշտպանության նախարար
  • 14.03.2018-ից
    ԳԴՀ արտաքին գործերի նախարար
դեպի էջի սկիզբ