Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Գերմանիայի Մանկավարժական փոխանակման ծառայություն (PAD)

Հոդված


PAD- լոգոն
PAD- լոգոն© PAD


Գերմանիայի Կրթության և մշակույթի նախարարների դաշնային խորհրդի Մանկավարժական փոխանակման ծառայությունը օժանդակում և խրախուսում է գերմանական դպրոցների համագործակցային և փոխանակման ծրագրերը արտերկրի դպրոցների հետ։

Ծառայության ծրագրերն առաջին հերթին ուղղված են  հետևյալ նպատակային խմբերին․

  • միջդպրոցական գործընկերություններ իրականացնող դպրոցներին,
  • գերմաներենի ուսուցիչներին՝ վերապատրաստման, հոսպիտացիոն դասընթացների ու մեկամյա վերապատրաստման ծրագրի միջոցով,
  • գերմաներենի գերազանց իմացությամբ աշակերտներին՝ Գերմանիա մեկնելու հնարավորությամբ։

Մրցանակային և վերապատրաստման ծրագրերի մասին ընթացիկ տեղեկությունները՝ ըստ ծրագրերի իրականացման ժամանակացույցի տեղադրվում են դեսպանության կայքում։

Մանրամասն տեղեկություններ Գերմանիայի Մանկավարժական փոխանակման ծառայության ծրագրերի ու գործունեության մասին կարող եք կարդալ ստորև նշված հղումով՝ գերմաներեն կամ անգլերեն․

Pädagogischer Austauschdienst (PAD) der Kultusministerkonferenz


„Deutsch im Gepäck – Unterwegs mit dem Prämienprogramm“ գրքույկը գերմաներեն սովորող աշակերտների մրցանակային ծրագրի մասին

Գերմանիայի Կրթության և մշակույթի նախարարների դաշնային խորհրդի Մանկավարժական փոխանակման ծառայության (PAD/ ՄՓԾ) կողմից հրապարակվել է Աշակերտների խրախուսման մրցանակային ծրագրի մասոն պատմող „Deutsch im Gepäck - Unterwegs mit dem Prämienprogramm“գրքույկը՝ գերմաներեն, որտեղ գերմաներեն սովորող աշակերտները, նրանց ծնողներն ու ուսուցիչները կարող են ավելին իմանալ ծրագրի և մասնակիցների մասին:

Գրքույկի առցանց տարբերակի հղումն ու նաև տեղեկություններ Աշակերտների խրախուսման PAD մրցանակային ծրագրի մասին կգտնեք հետևյալ կայքէջերում՝ գերմաներեն․

https://www.kmk-pad.org/programme/deutschland-plus.html

https://www.kmk-pad.org/programme/internationales-preistraegerprogramm.html

Հարակից բովանդակություններ

դեպի էջի սկիզբ