Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Գյոթե կենտրոնը Երևանում

Հոդված

Դեկտեմբերի 16-ին Երևանում՝ Մհեր Մկրտչյան փ․ 1 հասցեում կբացվի Գյոթե կենտրոնը, որը կմիավորի Հայաստանում արդեն գործող Գերմաներենի ուսուցման կենտրոնը, Գերմանական ընթերցասրահը, գերմաներենի կրթական փոխգործակցության հարցերով պատասխանատուի և մշակութային համագործակցության ներկայացուցչի գրասենյակները։

Կենտրոնի ղեկավարն է տիկին Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին։

Նաթիա Միքելաձե-Բախսոլիանի

Հայաստանում մշակութային հարցերով փորձագետ

Հասցե՝ Երևան 0010, Մհեր Մկրտչյան փ․ 1

Հեռ․՝ +374 60 504711

Էլ․ փոստ՝ natia.mikeladse-bachsoliani@goethe.de

Ընդունելության ժամերը՝ ըստ նախնական պայմանավորվածության

Դանա Շլուխթման
Հայաստանում դասավանդման փորձագետ

հանձնառությամբ՝ Գյոթե-ինստիտուտի վրաստանյան գրասենյակի

Հասցե՝ Երևան 0010, Մհեր Մկրտչյան փ․ 1

Հեռ․՝ +374 060 50 47 10

Էլ. փոստ՝ Dana.Schluchtmann@goethe.de

Ընդունելության ժամերը՝ ըստ նախնական պայմանավորվածության։

Գերմանական ընթերցասրահ Երեւանում / Գյոթե-ինստիտուտի գործընկեր

Գերմանական ընթերցասրահն առաջարկում է ժամանակակից գերմանալեզու տեղեկատվություն փիլիսոփայության ու հոգեբանության, տնտեսության ու կառավարման, իրավունքի, պատմության ու աշխարհագրության, լեզվի ու գրականության, արվեստի, ճարտարապետության ու դիզայնի մասին: Չկա հատուկ տեխնիկական ու բնագիտական գրականություն:

Ընթերցասրահի ֆոնդն ընդգրկում է շուրջ 5.000 անուն գրականություն, այդ թվում՝ գրքեր, տեսա- ու ձայնասկավառակներ, ֆիլմեր: Տրամադրվում են նաեւ ժամանակակից թերթեր ու ամսագրեր, օրինակ՝ Geo, Spiegel, Wirtschaftswoche, Stern, Frankfurter Allgemeine Zeitung, Spielen und Lernen եւ այլն:

Այստեղ կազմակերպվում են նաեւ ֆիլմերի ցուցադրություններ, ընթերցումներ ու սեմինարներ: Բոլոր նրանք, ում հետաքրքրում են Գերմանիան ու գերմանալեզու գրականությունը, կարող են այցելել Գերմանական ընթերցասրահ:

Քրիստինա Գևորգյան

Ընթերցասրահի տնօրեն

Հասցե՝  Գերմանական ընթերցասրահ
Երևան 0010, Մհեր Մկրտչյան փ․ 1
Հեռ.՝ +374 060 54 22 10
Էլ. փոստ՝ lesesaal@slz-eriwan.am

Երևանում Գերմաներենի ուսուցման կենտրոն

«Կյանքը կարճ է գերմաներեն սովորելու համար»,-ասել է Օսկար Ուայլդը: Բայց նա սխալվում է: Գերմաներեն սովորել ցանկացողների համար իր դռներն է բացել Գերմանիայի Գյոթե-ինստիտուտի գործընկեր Լեզվի ուսուցման կենտրոնը: Սովորեք գերմաներեն այստեղ:

Կենտրոնի ղեկավար՝
Նելլի Սողոմոնյան

Հասցե՝ Երևան 0010, Մհեր Մկրտչյան փ․ 1
Էլ.փոստ. info@slz-eriwan.am

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք ստորև նշված կայքեր.

Գյոթե կենտրոն Երևանում

Երևանում Գերմաներենի ուսուցման կենտրոն

Հարակից բովանդակություններ

դեպի էջի սկիզբ