Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կրթաթոշակներ ուսանողների և հետազոտողների համար

20.02.2018 - Հոդված
DAAD-ի լոգոն
DAAD լոգոն© DAAD


DAAD-ն ուսանողների և գիտնականների միջազգային փոխանակմանն աջակցող ամենամեծ կազմակերպությունն է։ 1925թ․ իր հիմնադրումից ի վեր այն աջակցություն է ցուցաբերել ավելի քան երկու միլիոն գիտնականների, բուհավարտների ու ուսանողների Գերմանիայում և արտերկրում։

Ամեն տարի DAAD-ն տրամադրում է ավելի քան 90 կրթաթոշակ ուսանողների և հետազոտողների համար: Կրթաթոշակները նախատեսված են վերապատրաստման դասընթացների, մագիստրոսական  ծրագրերի, հետազոտական այցելությունների, դոկտորական աշխատանքների, ինչպես նաև գերմաներենի ամառային դասընթացների համար:

Հայաստանում է գտնվում DAAD-ի 57 տեղեկատվական կենտրոններից մեկը, որը ներկայացված է հայաստանյան բուհերում դասավանդող երկու դասախոսներով ու մեկ լեզվական ծրագրերի ասիստենտով։ 1990թ․ ի վեր DAAD-ի կրթաթոշակներ են ստացել ավելի քան 2․200 հայեր։ DAAD-ի երևանյան տեղեկատվական գրասենյակը անվճար խորհրդատվություն է տրամադրում Գերմանիայում ուսմանը և գիտահետազոտական աշխատանքներին առնչվող բոլոր հարցերի շուրջ։

Մանրամասն տեղեկություններին, կրթաթոշակային հայտի ներկայացման նախապայմաններին, ինչպես նաև կենտրոնի կոնտակտային տվյալներին կարող եք ծանոթանալ կենտրոնի կայքում՝ www.daad.am

դեպի էջի սկիզբ