Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Վիզայի համար պայմանավորվածություն
Ըստ Վիզակոդեքսի 12-րդ հոդվածի՝ շենգենյան վիզայի գործերը կարելի է հանձնել նախատեսած այցից ամենաշուտը վեց ամիս առաջ: Ազգային վիզայի դիմումը պետք է հանձնել շատ ավելի վաղ, քան նախատեսված ճամփորդությունն է:
Ըստ Վիզակոդեքսի 12-րդ հոդվածի՝ շենգենյան վիզայի գործերը կարելի է հանձնել նախատեսած այցից ամենաշուտը վեց ամիս առաջ: Ազգային վիզայի դիմումը պետք է հանձնել շատ ավելի վաղ, քան նախատեսված ճամփորդությունն է: Հերթագրումը կատարվում է առցանց և անվճար է: Կախված վիզայի տեսակից՝ դիմումի քննությունը կարող է ամիսներ տևել:
Պայմանավորվածության օրը գործերը կարող են հանձնել միայն նրանք, ովքեր գրանցման համակարգում ճիշտ են մուտքագրել իրենց անձնագրային տվյալները։
Հորդորում ենք Ձեզ հերթագրվել ինքնուրույն: Դեսպանությունը չի հերթագրում «միջնորդների», «խորհրդատուների» կամ «ծառայություն մատուցող ընկերությունների» միջոցով: Հերթագրվելով նրանց միջոցով՝ Դուք գումար և ժամանակ եք կորցնում:
We strongly recommend that you book your appointment yourself. The embassy does not allocate appointments via "dealers", "consultants" or "service providers" - you risk losing a lot of money and time!
Հերթագրումը կարելի է իրականացնել հետևյալ հղումով․
Ժամանակին մեկնելու համար անհրաժեշտ է դիմել վաղօրոք։
Յուրաքանչյուր դիմողի, նաև երեխաների համար, անհրաժեշտ է առանձին պայմանավորվածություն ամրագրել: Չի կարելի մեկ հերթագրման համար մի քանի անուն գրանցել։ Առանց հերթագրման կամ սխալ տվյալներով հերթագրված անձինք նույնպես չեն կարող դեսպանություն մտնել։
Ոչ անձնական նպատակով մեկնող, 5-ից ավելի անձանցից բաղկացած խմբերի համար պայմանավորվածություն անհրաժեշտ է ձեռք բերել էլեկտրոնային փոստի միջոցով՝ գրելով schengen@eriw.diplo.de հասցեին: Նամակում հարկավոր է նշել խմբի պատասխանատուի անունը և հեռախոսահամարը, ինչպես նաև կցել մասնակիցների անվանական ցանկը՝ նշելով ծննդյան տվյալները, անձնագրերի համարը, մեկնելու նպատակը և ժամանակահատվածը, հրավիրող կազմակերպության անունը: Խնդրում ենք հրավերը նույնպես ուղարկել PDF ձևաչափով։
Անհետաձգելի բուժման նպատակով վիզայի դիմումների ընդունման վերաբերյալ.
Չնախատեսված՝ անհետաձգելի բուժման ցուցումով Գերմանիա մեկնել ցանկացողները կարող են վիզայի համար դիմել առանց նախնական հերթագրման՝ երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 08:00-ին, պահանջվող փաստաթղթերի լիարժեք փաթեթով ներկայանալով դեսպանություն, որտեղ կորոշվի՝ ընթացք տալ դիմումին առանց հերթագրման, թե ոչ:
Առանց հերթագրման դիմումին ընթացք կարող է տրվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ հայաստանյան մասնագիտացված որևէ բուժհաստատության կողմից տրված տեղեկանք ներկայացնելու դեպքում, որում հաստատված լինի, որ տվյալ հիվանդության համար Հայաստանում հիմնականում բուժման հնարավորություններ չկան:
Միայն խորհուրդը, որ ավելի լավ է բուժվել Գերմանիայում, կամ բուժառուի՝ բուժումը Գերմանիայում ստանալու ցանկությունը, բավարար չեն:
Վերոնշյալ տեղեկանքի բացակայության դեպքում վիզայի դիմումին առանց հերթագրման չի կարող ընթացք տրվել:
Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ, որ անձնակազմի ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր է, որ դեսպանություն ներկայացած որոշ դիմումատուներ սպասարկվեն հաջորդող օրերին: Առանց հերթագրման բժշկական վիզաների դիմումների ընդունումը խիստ սահմանափակված է։
Դեսպանություն մուտք գործելու համար անվտանգության աշխատակիցներին պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ հայաստանյան որևէ մասնագիտացված բուժհաստատության կողմից տրված տեղեկանք (բնօրինակ և գերմաներեն թարգմանություն) առ այն, որ տվյալ հիվանդության համար Հայաստանում հիմնականում բուժման հնարավորություններ չկան:
- լրացված Videx-ձևաթուղթը,
- կլինիկայի/բժշկի կողմից տրված հրավերը,
- էպիկրիզը/ախտորոշումը (դիագնոզ) (բնօրինակը և գերմաներեն թարգմանությունը)
- հիվանդանոցի/բժշկի կողմից ներկայացված նախահաշիվը,
- ապացույց բուժման ծախսերը փոխանցելու/վճարելու վերաբերյալ
- բուժման նպատակով այցի վերաբերյալ հուշաթերթիկում նշված փաստաթղթերը:
Վիզայի վերաբերյալ որոշումը, որպես կանոն, կայացվում է 3-4 աշխատանքային օրում:
Ազգային վիզայի համար հերթագրվելիս խնդրում ենք հաշվի առնել, որ գործերի քննման համար ավելի երկար ժամանակ է պահանջվում (սովորաբար՝ 6-12 շաբաթ)։
Լրացուցիչ տեղեկություններ վիզայի ընթացակարգի մասին
Այլ տեղեկություններ
Հասցե՝ Երևան 0025, Չարենցի փ․ 29 Հեռախոս՝ +374 10 586591 (երկուշաբթիից հինգշաբթի օրերին՝ ժամը 10։00-ից մինչև 11։30-ը) Ֆաքս՝ +374 10 524781 (+49 30) 1817 67240 Վիզայի ընթացակարգի…