Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Ճամփորդական բժշկական ապահովագրություն
Խնդրում ենք հաշվի առնել, որ Շենգենյան վիզա կարող է տրամադրվել միայն այն դեպքում, երբ առկա է բավարար ճամփորդական բժշկական ապահովագրության քարտ:
Ճամփորդական բժշկական ապահովագրությունն ունի հետևյալ չափորոշիչները`
- Ճամփորդական բժշկական ապահովագրությունը (անհատական կամ խմբային) դիմողը ձեռք է բերում այն երկրում, որտեղ ապրում է, այլապես հրավիրողն այն կնքում է իր երկրում:
- Հիվանդության կամ մահվան դեպքերում հիվանդի/դիակի տեղափոխման հատուցում, անդամ պետությունների տարածքում գտնվելու ժամանակ հիվանդանոց տեղափոխելու կամ բժշկական շտապ դեպքերի ծախսերի ստանձնում:
- Ապահովագրական գումարը վնասի դեպքում պետք է կազմի ամենաքիչը 30.000 եվրո (կամ 50.000 ԱՄՆ դոլար) և պետք է նշված լինեն ապահովագրողի` Եվրամիության անդամ պետությունների, Շվեյցարիայի և Լիխտենշտեյնի տարածքում գտնվող գրասենյակների հասցեները:
Հայկական ապահովագրողների ցանկը, որոնք բավարարում են սույն պայմանները, կարող եք գտնել հետևյալ հղումով`
Բժշկական ապահովագրական ընկերությունների ցանկը
Բոլոր գերմանական ապահովագրական ընկերությունները ընդունվում են, նույնիսկ եթե չկան ցանկում:
- Ապահովագրությունը պետք է վավերական լինի անդամ պետությունների ողջ տարածքի և կացության ամբողջ ժամանակահատվածի համար, նաև տարանցիկ այցի դեպքում:
Միանգամյա մուտքի վիզայի համար դիմելիս բժշկական ապահովագրությունը հարկավոր է կնքել նախատեսած այցի ամբողջ ժամանակահատվածի համար:
Բազմակի մուտքի, տարվա կամ մի քանի տարվա վիզայի համար դիմելիս բավարար է ներկայացնել առաջին մուտքի համար վավերական ապահովագրություն: Հետագա բոլոր այցերի համար դիմողն ինքն է կնքում բժշկական ապահովագրություն:
Ապահովագրության վկայականը հարկավոր է վերցնել և ներկայացնել սահմանային ծառայություններին:
Բուժման նպատակով մեկնելիս բժշկական ապահովագրությունից բացի հարկավոր է նաև հստակ ապացուցել մյուս ծախսերի ստանձնումը: