Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Տեղեկություններ վիզա ստացած անձանց համար
Դուք վիզա եք ստացել շենգենյան պետություններ մուտք գործելու համար:
Խնդրում ենք կարճաժամկետ այցի համար վիզա ստանալուց անմիջապես հետո ստուգել տվյալների ճշտությունը:
Հատկապես անհրաժեշտ է ստուգել հետևյալ կետերը:
- Խնդրում ենք ուշադրություն դարձնել, արդյո՞ք Ձեր անձնագրի համարը վիզայի էտիկետի վրա գրված համարի հետ նույնական է:
- Դուք դիմել եք վիզա ստանալու որոշակի ժամանակահատվածի համ մի քանի ժամանակահատվածների համար: Խնդրում ենք ստուգել՝ արդյոք Ձեր պլանավորած առաջին ճամփորդությունը մտնում է կացության տևողության մեջ:
- Ուշադրություն դարձրեք, որ ճիշտ գրված լինեն Ձեր անունը և ազգանունը:
- Ստուգեք, արդյո՞ք վիզայի վրա առկա է դեսպանության կնիքը:
Այս կերպ դուք ձեր այցի ընթացքում չեք հանդիպի դժվարությունների և կխուսափեք հավելյալ ծախսեր կատարելուց: Խնդրում ենք սխալների առկայության դեպքում անմիջապես դիմել դեսպանության հյուպատոսական բաժնին, որպեսզի հնարավոր լինի տեղում ուղղել սխալը:
Վիզայի էտիկետի տվյալների պարզաբանում
«DAUER DES AUFENTHALTS....................TAGE» դաշտում նշվում է շենգենյան տարածքում մնալու թույլատրելի օրերի քանակը: Օրերը անհրաժեշտ է հաշվել շենգեն պետություններ մուտք գործելու օրվանից (մուտքի կնիք) մինչև դուրս գալու օրը (ելքի կնիք), այսպիսով անհրաժեշտ է հաշվել երկու օրն էլ: Դուք պետք է չխախտեք վիզայի վրա նշված ժամանակահատվածը: Կացության տևողության չարաշահումը և գերազանցումը կարող են պատճառ հանդիսանալ, որ Դուք արտաքսվեք, և Ձեզ որոշ ժամանակ որևէ Շենգեն-դեսպանությունից շենգենյան նոր վիզա չտրամադրվի:
«VON» և «BIS» դաշտում նշված ժամանակահատվածը կարող է ավելի երկար լինել, քան «AUFENTHALTSDAUER» դաշտում նշված օրերի քանակը: Այդ տարբերությունը Ձեզ հնարավորություն է տալիս ավելի ճկուն լինել Շենգենյան տարածք մուտք գործելիս և ելք անելիս: Շենգենյան տարածքում Ձեր մնալու օրերը, սական, չպետք է գերազանցեն «AUFENTHALTSDAUER...........TAGE» դաշտում նշված օրերի քանակը: Անկախ շենգենյան տարածքում անցկացրած օրերի քանակից, դուք այն պետք է լքեք ամենաուշը «BIS» դաշտում նշված օրը:
Մեկ կամ մի քանի տարվա տևողությամբ բազմակի մուտքի վիզան հնարավորություն է տալիս յուրաքանչյուր 6 ամսվա ընթացքում առավելագույնը 90 օր լինել շենգենյան տարածքում։ Հարկավոր է ուշադրություն դարձնել, որ շենգենյան տարածքում նախկինում անցկացրած օրերի քանակը որոշվում է «հետհաշվարկ» սկզբունքով, օրինակ՝ եթե Դուք պլանավորել եք մեկնել հուլիսի 1-ին, շենգենյան տարածում հնարավոր անցկացրած օրերի հետհաշվարկը արվում է վերջին 6 ամիսների համար (հունվարից-հունիս)։ Հաշվելու հետ կապված հարցերի դեպքում կարող եք ցանկացած ժամանակ դիմել վիզաների բաժին։
Սահմանային ստուգում
Շենգենյան վիզան սկզբունքորեն արտոնում է մուտքը շենգենյան ողջ տարածք: Ամեն դեպքում այն Ձեզ իրավունք չի տալիս ավտոմատ կերպով մուտք գործել շենգենյան տարածք: Անհրաժեշտ է, որ դուք սահմանային կամ այլ ստուգման ժամանակ որոշ պարզաբանումներ կատարեք: Օրինակ հնարավոր է, որ ստիպված լինեք բացատրել, թե ի՞նչ կերպ պետք է ֆինանսավորեք Ձեր կացությունը կամ ինչքա՞ն եք պատրաստվում մնալ Գերմանիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Նիդերլանդներում և ինչու՞ եք ցանկանում այցելել Գերմանիա, Ավստրիա, Շվեդիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ: Որոշ դեպքերում նման հարցադրումները կարող են հանգեցնել նրան, որ արդեն վիզա ունեցող անձին թույլ չտան մուտք գործել Գերմանիա, Ավստրիա, Շվեդիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ կամ շենգենյան տարածք:
Դրանից ելնելով խորհուրդ ենք տալիս Ձեզ հետ վերցնել վիզայի համար դիմելիս ներկայացրած փաստաթղթերի բնօրինակները/պատճենները (օրինակ` հրավերը, այցը հաստատող այլ փաստաթղթեր, կրեդիտ քարտեր, կանխիկ գումար և այլն): Դրանով Դուք կհեշտացնեք սահմանային ստուգումը և քիչ ժամանակ կվատնեք սահմանում: