Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Վիզայի վճարներից ազատում
Եվրամիության և ՀՀ միջև կնքված վիզայի դյուրացման համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո բազմաթիվ դիմողներ լիովին ազատվում են վիզայի վճարներից։
Եվրամիության և ՀՀ միջև կնքված վիզայի դյուրացման համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո բազմաթիվ դիմողներ լիովին ազատվում են վիզայի վճարներից։ Վիզայի գործընթացի ժամանակ անհրաժեշտ է ապացուցել դիմողների այս կամ այն խմբին պատկանելը։ Դիմողների կարևոր խմբերը հետևյալներն են՝
ԴԻՄՈՂՆԵՐԻ ԽՈՒՄԲ | ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, որոնք պետք է պարտադիր ներկայացնել |
Եվրամիությունում օրինական հիմքով բնակվող անձանց և ԵՄ-ի երկրների քաղաքացիների մերձավոր ազգականներ (կին/ամուսին, երեխա, ծնող, պապիկ, տատիկ, թոռնիկ) | Եվրամիությունում բնակվող անձի անձնագրի/կացության իրավունքի պատճենը և ապացույց ազգակցական կապի մասին (օր․ ծննդյան վկայականների պատճենները) |
Թոշակառուներ | Թոշակի մասին տեղեկանք/թոշակի վկայականը, մեկ պատճեն |
12 տարեկանը չլրացած երեխաներ | անձնագիր |
Միջազգային սպորտային մրցաշարերի մասնակիցներ և ուղեկցող անձնակազմ (մարզիչներ, բժիշկներ․․․) | Հրավեր |
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և անձինք, ոովքեր արտերկրում գործող հայկական ՀԿ-ների հրավերներով մեկնում են մասնակցելու կրթական միջոցառումների, սեմինարների կամ կոնֆերանսների | Հրավեր և ուղարկող կազմակերպությունից գրություն |
Գիտության, կրթության, արվեստի և մշակույթի բնագավառներում գործունեություն ծավալողներ և փոխանակման ծրագրերի մասնակիցներ | Հրավեր, ինչպես նաև ուղարկող կազմակերպությունից գրություն |
Հաշմանդամներ և ուղեկցող անձինք | Հաշմանդամության վկայականը կամ տեղեկանք այդ մասին, ինչպես նաև մեկ պատճեն |
Դպրոցականներ, ուսանողներ և ուղեկցող ուս․ անձնակազմ, ովքեր մեկնում են ուսումնական կամ փոխանակման ծրագրերով | Հրավեր |
Լրագրողներ և ուղեկցող տեխ․անձնակազմ | Գործատուի կողմից հաստատում գործուղման վերաբերյալ, լրագրողի վկայականը |
Պաշտոնական պատվիրակության անդամներ և հայկական սահմանադրական և վճռաբեկ դատարանների դատավորներ | Գործատուի կողմից հաստատում գործուղման վերաբերյալ |
Դիմողների այլ խմբեր, որոնք նույնպես ազատվում են վիզայի վճարից (օր․ ըստ վիզակոդեքսի)
- Հետազոտողներ, ովքեր հետազոտական աշխատանքներ կատարելու նպատակով մեկնում են շենգենյան երկրներ (օր․ DESY, DFG, Max-Planck-Institut…)
- Կրթաթոշակակիրներ (օր. DAAD, Goethe-Institut, PAD, Humboldt-Stiftung…)
- Գերմանական նախարարությունների և կազմակերպությունների հյուրեր (օր. GIZ, KfW, DAI…)
- ՄԱԿ-ի օտարերկրյա աշխատակիցներ, ՄԱԿ-ի կողմից կազմակերպվող կոնֆերանսների և միջոցառումների մասնակիցներ, պատվիրակներ
- Միջազգային կազմակերպությունների հյուրեր (օր. ՕSCE, ICRC, Բժիշկներ առանց սահմանների…)
- Գերմանական ցուցահանդեսներում օտարերկրյա ցուցադրողներ (ցուցահանդեսի վկայականի առկայությունը պարտադիր է)
- Կամավորական, երիտասարդական ծրագրերի մասնակիցներ, եթե ծախսերը հոգում է հրավիրող կազմակերպությունը
- Կառավարության կողմից կրթաթոշակ ստացողներ