Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Վիզա տրամադրելու նախապայմանները
Յուրաքանչյուր վիզա տրամադրելուց առաջ դեսպանությունն ըստ Վիզակոդեքսի ստուգում է հետևյալ չափորոշիչների առկայությունը.
- այցի նպատակը
- ճամփորդության ֆինանսավորումը
- Հայաստան վերադառնալու հավանականությունը
- բժշկական ապահովագրության առկայությունը
- այլ տվյալներ (AZR, SIS-համակարգերում գրանցում)
- վիզայի օրենքով օգտագործումը (թույլատրված կացության ժամանակահատվածի չչարաշահում) և այլն
Խնդրում ենք ժամանակին տեղեկանալ, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել գործերը հանձնելիս:
Գերմանիայի դեսպանությունը զգուշացնում է, որ վիզայի առկայությունը չի նշանակում ունենալ մուտքի ավտոմատ իրավունք, վիզա ունեցող յուրաքանչյուր անձ պարտավոր է սահմանին ապացուցել, որ նա բավարարում է Շենգենյան սահմանային կոդեքսի 5-րդ հոդվածի պահանջները:
Ուստի ուղևորության ժամանակ Ձեզ հետ վերցրեք կարևոր փաստաթղթերը, ինչպես, օրինակ, բժշկական ապահովագրության քարտը և հրավեր-պարտավորագիրը: