Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Դիմում-հարցաթերթիկ Շենգենյան վիզա ստանալու համար

21.02.2018 - Հոդված

Ստորև նշված հղումով Դուք կարող եք դիմում-հարցաթերթիկը հենց էկրանի վրա լրացնել և վերջում տպել։

Խնդրում ենք օգտագործել առցանց (օնլայն)դիմում-հարցաթերթիկը, քանի որ այդպես  զգալի հեշտանում է գործերի ընդունումը։

Ձեր առավելությունները հարցաթերթիկի առցանց ձևը լրացնելու դեպքում․ Դուք կարող եք լրացրած տվյալները պահել և, հաջորդ անգամ գործ հանձնելիս, կրկին օգտագործել։ Նմանապես կարող եք այն, օրինակ ընտանիքի մյուս անդամների համար հարցաթերթիկ լրացնելիս, որպես հիմք օգտագործել։ Դիմումի առցանց ձևը կարող է նաև հրավիրողը լրացնել, տպել և հրավերի հետ միասին ուղարկել դիմողին։

Առցանց (օնլայն) դիմում-հարցաթերթիկ Շենգենյան վիզա ստանալու համար
Տեղեկություններ VIDEX համակարգից օգտվելու վերաբերյալ


դեպի էջի սկիզբ