Շենգենյան վիզայի դիմումների ընդունման կարգի կարևոր փոփոխություն
2025թ․ հուլիսից շենգենյան վիզայի դիմումները կընդունվեն միայն TLScontact-ում։
Դեսպանության միջոցով պայմանավորվածություն ստանալը այսուհետ հնարավոր չէ։ Եթե արդեն գրանցվել եք դեսպանության սպասելացուցակում, ապա որևէ քայլ ձեռնարկելու անհրաժեշտություն չկա, TLScontact-ը ձեզ հետ կապ կհաստատի։
Ցավում ենք հայտնել, որ փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը և կերկարի սպասելաժամանակը։ Հայցում ենք ձեր ներողամտությունը։
Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը ։
Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին։