Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Մասնագետների համար նախատեսված արտերկրյա նոր պորտալ

a notebook on a table

The consular services portal of the Federal Foreign Office, © Federal Foreign Office

08.07.2024 - Հոդված

Այս պահից սկսած Դուք կարող եք առցանց վիզայի դիմում ներկայացնել Կապույտ քարտի (ԵՄ), որպես բուհավարտ՝ աշխատանքի ընդունվելու, որևէ միջին մասնագիտական բնագավառում աշխատանքի ընդունվելու, որպես մասնագիտական փորձ ունեցող՝ աշխատանքի ընդունվելու, որակավորման քննության անցկացման, միջնորդական պայմանավորվածության շրջանակում աշխատանքի ընդունվելու և շանս քարտի համար։ Շուտով հնարավոր կլինի առցանց դիմել նաև այլ կատեգորիաների համար։

Ձեր փաստաթղթերի լիարժեքությունը կստուգվի առցանց ընթացակարգով, ինչը թույլ կտա արդյունավետ նախապատրաստվել  դեսպանությունում կայանալիք Ձեր հարցազրույցին։

Դիմումների այս տեսակների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կգտնեք այստեղ՝ Auslandsportal

Հղում ԳԴՀ արտաքին գործերի նախարարության՝ առցանց վիզայի դիմումների կայքին (գերմաներեն/անգլերեն)

դեպի էջի սկիզբ