Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Հայաստանյան թարգմանիչներ

Դրոշմակնիքի լուսանկար, © colourbox
Հայաստանում կան թարգմանիչներ, որոնք գրանցված են արդարադատության նախարարությունում և իրավունք ունեն կատարել Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին ներկայացվող պաշտոնական թարգմանություններ: Արդարադատության նախարարությունը այս թարգմանիչներին որակավորման համապատասխան քննության ավարտին տրամադրում է արտոնագիր:
Թարգմանիչների ցանկը և այլ տեղեկություններ կարող եք քաղել հետևյալ հղումից.
http://www.justice.am/page/531
Դեսպանությունը վիզայի ընթացակարգում ընդունում է այսպիսի թարգմանություններ:
Թարգմանիչների երդմնակալություն, որը հավասարազոր լիներ Գերմանիայում թարգմանիչների երդմնակալությանը, Հայաստանում չկա:
Գերմանիայում որևէ վկայականի ճանաչման պարագայում սակայն, օրինակ՝ բժիշկների ապրոբացիոն ընթացակարգում, Գերմանիայի պետական մարմինները ճանաչում են միայն Գերմանիայում երդվյալ թարգմանիչների կողմից իրականացվող թարգմանությունները: