Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Ամուսնություն Հայաստանում
Ամուսնական մատանիներ, © picture alliance / ZB
Եթե դուք ցանկանում եք ամուսնանալ Հայաստանում, ապա պարտադիր է ներկայացնել ապոստիլով հաստատված գերմանական ամուսնության իրավունքի վկայական (Ehefähigkeitszeugnis mit Apostille)՝ կից թարգմանությամբ։ Թե´ վկայականը և թե´ ապոստիլը հարկ է ձեռք բերել Գերմանիայում։ Պարտադիր է ներկայացնել նաև վավերական անձնագիր՝ կից թարգմանությամբ։ Թարգմանությունները նպատակահարմար է ձեռք բերել Հայաստանում։
Ըստ դեսպանության ունեցած տեղեկության՝ Գերմանիայում դեռևս հաշվառված անձանց դեպքում որպես կանոն ընդունելի է նաև ապոստիլով հաստատված տեղեկանք հաշվառման մասին (կից թարգմանությամբ), որը տվյալներ պետք է պարունակի ընտանեկան դրության վերաբերյալ։
Այլ տեղեկություններ
Տեղեկություններ քաղաքացիական կացությանն առնչվող վկայականների և ապոստիլի մասին