Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Տեղեկություններ նացիոնալսոցիալիզմի կողմից հետապնդված անձանց ժառանգներին դյուրացված կարգով քաղաքացիություն տրամադրելու մասին

Քաղացիության հավաստագրի վրա դրված ձեռքեր

Քաղաքացիության հավաստագիր, © dpa/pa

Հոդված

Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանի 20.05.2020թ. թիվ 2 BvR 2628/19 որոշմամբ  ընդլայնվել է ԳԴՀ Սահմանադրության (GG) 116-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին կետով սահմանված շահառու (իրավատեր) անձանց շրջանակը:

Քաղաքացիության իրավունքի տեսանկյունից այժմ արդեն ժառանգ են համարվում նաև

  • 01.04.1953 թվականից առաջ  քաղաքացիությունից ստիպողաբար զրկված գերմանացի մոր և օտարերկրացի հոր ամուսնությունից ծնված զավակները,
  • 01.07.1993 թվականից առաջ քաղաքացիությունից ստիպողաբար զրկված գերմանացի հոր և օտարերկրացի մոր արտամուսնական զավակները:

Այսպիսով՝ այլևս անհրաժեշտ չէ անդրադառնալ քաղաքացիություն ձեռք բերելու այն առկա հնարավորություններին, որոնք սահմանված են «Քաղաքացիության մասին» ԳԴՀ օրենքի 14-րդ հոդվածով, ինչպես նաև ԳԴՀ ներքին գործերի, քաղաքաշինության և հայրենիքի նախարարության 28.03.2012թ. և 30.08.2019թ. որոշումներով:

Այն անձինք, որոնց քաղաքացիություն հայցելու դիմումները համաձայն ԳԴՀ Սահմանադրության  116-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին կետի նախկինում մերժվել են ցայժմ գործած իրավագիտությամբ, կարող են ցանկացած ժամանակ դիմել դեսպանություն:

Մասնավորապես՝ այն անձինք, որոնց գործը համաձայն ԳԴՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին կետի նախկինում ԳԴՀ վարչական դատարանի իրավագիտությամբ արժանացել է Դաշնային վարչական մարմնի (BVA) բացասական որոշմանը կամ փակվել այս կամ այն եղանակով, կարող են ցանկացած ժամանակ ազատ շարադրանքով (առանց ձևաթղթի) դիմում ներկայացնել՝ հիշատակելով իրենց՝ BVA-ում նախկինում ունեցած քաղաքացիության գործը: Դիմումի մասին որոշում կկայացվի ԳԴՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին կետի վերաբերյալ Գերմանիայի Սահմանադրական դատարանի՝ 2020թ. մայիսի 20-ին կայացրած որոշման հիման վրա: Արդեն առկա փաստաթղթերը գործում կներառվեն արագացված կարգով:

Հին դիմումների պարագայում խորհուրդ է տրվում կրկին լրացնել հարցաթերթիկը՝ ապահովելով տվյալների լիարժեքությունը և թարմությունը, որպեսզի BVA-ն կարողանա հնարավորինս արագ մշակել դիմումը:

Բոլոր կարևոր տեղեկությունները, ինչպես նաև դիմումի ձևաթղթերն ու հուշաթերթիկները կարող եք գտնել BVA-ի պատրաստած հատուկ տեղեկատվական կայքում այս հղումով՝

https://www.bva.bund.de/DE/Services/Buerger/Ausweis-Dokumente-Recht/Staatsangehoerigkeit/staatsangehoerigkeit_node.html


դեպի էջի սկիզբ