Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Ապոստիլ

21.02.2018 - Հոդված

Ապոստիլը հանդիսանում է հայկական պաշտոնական վկայականի իսկության ապացույց որեւէ գերմանական հիմնարկում եւ ընդհակառակը, գերմանական պաշտոնական վկայականի իսկության ապացույց հայկական որեւէ հիմնարկում  ներկայացնելիս:

Հայաստանը 1994թ.-ից հանդիսանում է Հաագայի 1961թ. հոկտեմբերի 5-ի համաձայնագրի անդամ երկիր և ազատված է արտասահմանյան պաշտոնական վկայականների լեգալիզացիայից: Դա հեշտացնում է  փաստաթղթերի հետ աշխատանքը գերմանա-հայկական իրավական հարցերում: Այսպիսով վերանում է երկարատեւ ու մեծ ծախսեր պահանջող գործընթացի անհրաժեշտությունը, երբ հայկական կողմի նախնական վավերացմանը հետևում էր Գերմանիայի դեսպանության լեգալիզացիան:

Հայկական փաստաթղթերի վերաբերյալ ապոստիլ կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում։

Հասցե․ Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/8

Հեռ․՝ +374 10 59-40-94

Համացանց՝
http://www.moj.am/


դեպի էջի սկիզբ