Ինչպե՞ս բողոքել հյուպատոսական բաժնի աշխատակիցների վերաբերմունքի կամ դիմումի հանձնման գործընթացի վերաբերյալ
Շենգեն-վիզայի համար դիմող անձինք պատուհանի մոտ սպասարկման առնչությամբ հյուպատոսական բաժնի աշխատակիցների վերաբերմունքի կամ դիմումի հանձնման գործընթացի վերաբերյալ իրենց բողոքները կարող են ներկայացնել կոնտակտային ձևաթղթի միջոցով: Խնդրում ենք կոնտակտային ձևաթղթում որպես հասցեատեր ընտրել „Beschwerde zum Schengen-Visum-Verfahren“ տարբերակը: Ընդ որում՝ խնդրում ենք նկատի ունենալ, որ բողոքները կարող են ներկայացվել միայն գերմաներեն կամ անգլերեն: Այլ լեզուներով ներկայացված բողոքները չեն կարող քննության առնվել: Այլ հարցերով բողոքները չեն կարող քննության առնվել նշված էլ․ փոստի հասցեի միջոցով։ Խնդրում ենք կոնտակտային ձևաթղթի „Betreff“ («Առնչություն») դաշտում նշել հետևյալ տարբերակը․
- Բողոք վիզայի դիմումներն ընդունելիս կամ հեռախոսային խորհրդատվության ընթացքում աշխատակիցների ցուցաբերած վարքի վերաբերյալ
Մենք հետամուտ կլինենք Ձեր բողոքին այն ստանալուց հետո:
Կարևոր ցուցում. Բողոքների համար նախատեսված կոնտակտային ձևաթղթերը նախատեսված չեն վիզա չտրամադրելու, վիզան չեղյալ համարելու կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումների դեմ բողոքարկումներ (ռեմոնստրացիա) ներկայացնելու համար։