Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Փոխհատուցում գետտոներում աշխատած անձանց

28.02.2018 - Հոդված

2011թ. դեկտեմբերի 20-ին Գերմանիայի Դաշնային կառավարությունը հաստատել է ֆինանսների նախարարի ներկայացրած՝ գետտոներում ոչ հարկադիր աշխատանքի փոխհատուցման նոր դիրեկտիվը , ըստ որի փոխհատուցում ստանալու համար Կենտրոնացված ծառայությունների ու սեփականության չլուծված հարցերի դաշնային գործակալություն (Bundesamt für zentrale Dienste und offene Vermögensfragen) կարող են դիմել այն անձինք, ովքեր աշխատել են գետտոներում, բայց չեն ենթարկվել հարկադիր աշխատանքի: Ծրագիրը չի վերաբերում այն անձանց, ովքեր գետտոյում հարկադիր աշխատանքի համար արդեն ստացել են փոխհատուցում <Հիշողություն, պատասխանատվություն և ապագա> գերմանական հիմնադրամի միջոցներից:

2017թ․ հուլիսի 12-ին Դաշնային կառավարությունը փոփոխության է ենթարկել գետտոներում ոչ հարկադիր աշխատանքի փոխհատուցման դիրեկտիվը, որի մասին տեղեկություններ անգլերենով կարող եք կարդալ հետևյա կայքէջում․

https://www.badv.bund.de/EN/UnresolvedPropertyIssues/PaymentInRecognitionOfGhettoWork/start.html

դեպի էջի սկիզբ